Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում

10/10/2018 schedule09:29

Հայաստանի տնտեսությունը 2018-ին աճելու է 6 տոկոսով: Աճի նման տեմպեր կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Երեքշաբթի հրապարակված համաշխարհային տնտեսական զարգացման զեկույցում նշված է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջատար է թե՛ տնտեսական աճի սպասվող տեմպերով և թե՛ բարձր գործազրկությամբ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

2018-ին հարևան Վրաստանում նախատեսվում է 5.5 իսկ Ադրբեջանում և Ռուսաստանում երկու տոկոսից ցածր տնտեսական աճ: 2019-ին Հայաստանի տնտեսական աճը կարող է փոքր-ինչ նվազել, հասնելով 4.8 տոկոսի: Միևնույն ժամանակ, գնաճը Հայաստանում 2018-ին կազմելու է 3 իսկ 2019-ին 4.4 տոկոս: Գործազրկությունը Հայաստանում մնալու է 18 տոկոսից բարձր, մինչդեռ Ադրբեջանում ու Ռուսաստանում այն կկազմի 5 տոկոս, կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Ներկայացնելով զեկույցը, կազմակերպության ղեկավար Քրիստին Լագարդն ընդգծում է, որ տնտեսական զարգացմանն աշխարհում խոչընդոտում են առևտրային պատերազմները. «Միշտ ասել ենք՝ առևտրային սակագները տնտեսական աճը խոչընդոտող հանգամանք են: Հույս ունենք՝ բոլոր խաղացողները սեղանի շուրջ կհավաքվեն և կբարելավեն առևտրի պայմանները»,- նշում է Լագարդը:

Դանդաղ տնտեսական աճի պատճառներից է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմը, որի հետևանքով ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական աճը 2019-ին դանդաղելու է 0.2 տոկոսով, իսկ համաշխարհային տնտեսական աճի մակարդակը կազմելու է 3.7 տոկոս: Փորձագետների խոսքով սակայն, ընդհանուր բարենպաստ տնտեսական պայմաններում, առևտրային պատերազմները ներդրողներին լուրջ անհանգստություն չեն պատճառում: «Նույնիսկ սուր առևտրային պատերազմի դեպքում կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսության աճը մնալու է 3 տոկոսի սահմաններում: Ուստի, մեզ Դոնալդ Թրամփի գործողությունները Չինաստանի նկատմամբ չեն անհանգստացնում, չնայած, որ վատ չէր լինի խնդրի լուծում գտնվեր», - նշում է CHARLES STANLEY-ի վերլուծաբան Գարրի Ուայթը:

Նախագահ Թրամփը ԱՄՆ ներմուծվող չինական արտադրության մի շարք ապրանքների նկատմամբ սակագներ է սահմանել, որի նպատակն է պաշտպանել և խթանել ամերիկյան արտադրությունը:

Տպել
3849 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան