Մոտ 10 մարդ՝ մեկ հիվանդասենյակում. հոգեբուժական կենտրոնում նաեւ երգում են, պարում

Երեկ Երեւանի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն (կամ՝ նախկին Նուբարաշենի հոգեբուժարան) մտնելուց վայրկյաններ անց երգ-երաժշտության ձայներ լսեցինք: Պարզվեց՝ այստեղ բուժում ստացող մոտ տասնյակ պացիենտներ դահլիճում փորձ են անում՝ պատրաստվելու հաջորդ օրը կայանալիք տոնական միջոցառմանը: «Նորից ենք փորձում, էմոցիա չկա»,- հայտարարեց սոցիալական աշխատողը եւ կրկին հնչեց. «Նարեն ելել է սար, սնձի կերթա...»: Հետո մենակատարները երգեցին ռուսերեն, անգլերեն: Իսկ մյուսները ձայնակցում էին, օրորվում երաժշտության ռիթմով, ծափահարում: Դաշնամուրային նվագակցությունն ապահովում էր տղամարդ պացիենտներից մեկն ու միեւնույն ժամանակ անհանգստանում՝ «էսօր ինձանից դժգոհ եք, չէ՞»: Ապա, հավաստիացում ստանալով, որ ճիշտ հակառակը, շարունակում իր գործը:

Դահլիճում՝ փորձի ժամին

Այսպես նրանք պատրաստվում էին Հոգեկան առողջության համաշխարհային օրվան, որը նշվում է հոկտեմբերի 10-ին եւ ակնհայտորեն իրենց կարեւորված էին զգում: Մասնագիտությամբ պարուհի Անահիտը (անունը փոխված է) այդ փորձերին ներգրավված չէր: Հյուրերի համար նա որոշեց պարել արդեն հիվանդասենյակում՝ մի դրվագ ներկայացնելով «Կարապի լիճ» բալետից: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի բժիշկները Անահիտի մասին ակնածանքով են խոսում: «Լեգենդար կին է»,- ասում են: Նա այստեղ է 2002 թվականից: Մինչեւ այդ երկար տարիներ աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որպես մենապարուհի հանդես եկել տարբեր ներկայացումներում, մարմնավորել բազմաթիվ կերպարներ: 60-ամյա այս կինը ծնվել է արվեստագետների ընտանիքում: Մայրը նույնպես պարուհի է եղել: Հայրը՝ ճանաչված երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ: Այսօր Հոգեկան առողջության կենտրոնում նրա մասին ասում են՝ հասարակությունից մերժված, առանց հարազատ: Անահիտը, սակայն, այս միջավայրում կարծես իրեն վատ չի զգում: «Աշխարհի բոլոր թշնամիները վերանում են, երբ որ մենք այստեղ ենք»,- մեզ հայտնում էր նա: 

Փոքրաթիվ մշակութային ընդմիջումներից զատ, որոնք նաեւ որպես թերապիայի միջոց են կիրառվում, հոգեկան առողջության պահպանման այս կենտրոնում (ՀԱՊԱԿ) բուժում ստացող պացիենտների առօրյան հիմնականում անցնում է խորհրդային տարիների շունչը պահպանած շինություններում՝ գերբեռնված ու գորշ հիվանդասենյակներով, հնամաշ կահույքով, թարմացնելու հրատապ անհրաժեշտություն ունեցող սանհանգույցով: Նորանշանակ տնօրեն Նարեկ Վանեսյանը կարծում է, որ պացիենտների կոմունալ-կենցաղային պայմանների բարելավումը իր համար մեկ խնդիրն է: Բաժանմունքներից երկուսում արդեն իսկ վերանորոգում է նախատեսվում: Դեկտեմբերին կընտրվի տենդերը շահող ընկերությունը, որից հետո կսկսվեն աշխատանքները:

ՀԱՊԱԿ-ում 410 մահճակալ կա: Գրեթե 95 տոկոսով դրանք զբաղված են: Բժիշկների թիվն, ի դեպ, 26-ն է: Յուրաքանչյուր հիվանդասենյակում տեղավորված է մինչեւ 10 պացիենտ: Այս գերբեռնվածությունը պարբերաբար հայտնվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում, որն էլ բարձրաձայնել է առկա խնդրի մասին: Նարեկ Վանեսյանը համամիտ է, որ անգամ հոգեպես բացարձակ առողջ մարդկանց մոտ խնդիրներ ու կոնֆլիկտային իրավիճակներ կարող են ստեղծվել, եթե նրանք այդքան մեծ քանակով երկար ժամանակ ապրեն միեւնույն սենյակում:

«Շատ ուրախ կլինեի, որ նախորդ կառավարությունները երբեւէ ունենային համարձակություն՝ նման խնդիր լուծելու: Մենք ժառանգել ենք այն, ինչ որ ունենք: Առաջիկա տարիները թույլ են տալու մեզ ինքնադրսեւորվելու եւ հոգեբուժության ոլորտը ավելի նորովի դարձնելու, հատկապես որ առողջապահության նախարարի բացառիկ ուշադրության կենտրոնում է այս ոլորտը»,- ասաց նա: Վերանորոգվելիք բաժանմունքներում նախատեսվում է ունենալ մեկական հիվանդասենյակ՝ փոքր թվով պացիենտների համար, որը կօգտագործվի՝ բուժում ստացող անձանց ցանկությունները հաշվի առնելով: Իսկ յուրաքանչյուրի համար առանձին հիվանդասենյակ ապահովելու միջոցներ, ըստ Վանեսյանի, պետությունը առայժմ չունի: Հաստատության պետական ֆինանսավորումը հետեւյալ սկզբունքով է ՝ պահպանության ծախս եւ որոշակի գումար՝ ըստ պացիենտների թվի: Յուրաքանչյուր սուր հիվանդի հաշվով օրական հատկացվում է 1500 դրամ, խնամքի հիվանդի հաշվով՝ 1320: 200-300-ական դրամներն ուղղվում են դեղորայքին, սննդին: Մեր այցելության օրը նրանց ճաշացանկն այսպիսին էր. նախաճաշ՝ հաց, թթվասեր, կաթնաշոռ, քաղցր թեյ: Ճաշ՝ հաց, մսով սոուս, հնդկաձավարի փլավ, վարունգ: Եվ ընթրիք՝ հաց, մակարոնով փլավ, խնձորի կոմպոտ:

Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի գերբեռնվածությունը, տնօրենի փոխանցմամբ, ունի տարբեր պատճառներ. մի կողմից մեծանում է ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների թիվը, որոնց չեն կարող չընդունել, մյուս կողմից կան մարդիկ, որոնք այլեւս չունեն այդպիսի բուժման կարիք, բայց տասնյակ եւ ավելի տարիներ այդտեղ են, որովհետեւ գնալու տեղ չունեն, իսկ նրանց այստեղ պահել պարտավոր են: «Երբ որ Հայաստանում լինեն խնամքի կենտրոններ, դա շատ ավելի ճիշտ կլինի եւ սա կվերածվի դասական հիվանդանոցի: Իսկ այս պարագայում, երբ որ հարազատներ չկան, շատ դեպքեր կան, երբ հարազատները տունը եւ այլ նյութական, գույքային միջոցները ինչ-ինչ ճանապարհով խլել են իրենց ձեռքից եւ այդ մարդիկ գրանցում չունեն, անգամ ՀՀ անձնագիր չունեն, մենք պարտավոր ենք պահել նրանց, նույնիսկ գրանցման, անձնագրի խնդիրներ ենք լուծում, որ հաշմանդամության խումբ ձեռք բերեն, կենսաթոշակ ստանան»,- ասաց Նարեկ Վանեսյանը: Հաստատության ղեկավարության աջակցությամբ անձնագիր ստացած այդպիսի մի պացիենտի պատրաստվում էին առաջիկայում դուրս գրել: Նա երջանիկ էր: 17 տարի առողջապահական հաստատությունում գտնվելուց հետո վերջապես հասարակություն էր վերադառնալու: Ասում էր՝ երկրում տեղի ունեցող եւ ունեցած փոփոխություններին ծանոթ է: Միջանցքում դրված միակ հեռուստացույցը նայում է եւ իմանում աշխարհի անցուդարձը:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 10-ի համարում

Տպել
5809 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին