ՀՅԴ-ի ապագան անորոշ է. այս ուժը դեռ հակահեղափոխականների ցանկում է

Խորհրդարանական քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչներ հոկտեմբերի 8-ից սկսած «դարձի» են գալիս: Մասնավորապես, «Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունների շքերթը եզրափակվեց խմբակցության հայտարարությամբ, որտեղ ՀՀԿ-ն նշում է. «Չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ կառավարության հիմնավորումները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը չուներ եւ չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: 

Մինչ այս էլ ՀՀԿ-ական 16 պատգամավոր էր հայտարարել, որ կիսում է վարչապետի այն տեսակետը, որ ընտրությունները պետք է անցկացնել 2018 թվականի դեկտեմբերին: Իհարկե, խորհրդարանում ՀՀԿ-ի քաղաքական թեւը կշարունակի պնդել, որ դեկտեմբերին ընտրությունների անցկացման համար չկա որեւէ պատճառ, կարգավորված չեն տեխնիկական որոշ հարցեր, բայց, թերեւս բոլորին է արդեն ակնհայտ, որ այս ուժն այլեւս գործոն չէ: ՀՀԿ-ին մնում է ընդդիմանալ միայն քաղաքական հայտարարությունների մակարդակով: Մասնավորապես, Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ ճնշումների պատճառով են ստորագրել հայտարարություն, որով կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը:

«Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին միացած ՀՀԿ խմբակցության պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել: Ոչ մի հայտարարություն մերկապարանոց չէ, թող այդ մարդիկ իրենք խոսեն ճնշումների մասին: Ակնհայտ է, որ նման ճնշումներ եղել են եւ առաջին անգամ, երբ 58 հոգանոց  խմբակցությունը լքեցին մի շարք պատգամավորներ, եւ մենք դարձանք 50 հոգի, այս ընթացքում եւս ճնշումներ եղել են»,- ասաց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանի ճնշումների մասին պնդումների հետ համամիտ չէ փաստաթղթի ներքո ստորագրած Շիրակ Թորոսյանը: Նա նշեց, որ ավելի շուտ ճնշում է, բայց չի ճնշվում: «Ես մայիսի 8-ից սկսած Նիկոլ Փաշինյանի գործողությունների գաղափարակիցն եմ եղել եւ իմանալով այդ մասին՝ գնացել ու ստորագրել եմ»,- մասնավորապես, ասաց նա: Ցանկի պատգամավորներից Տաճատ Վարդապետյանն էլ իր քայլը հիմնավորելիս ընդգծեց, որ կատարել են ժողովրդի պահանջը: Նա չի բացառում, որ առաջիկայում դուրս կգա ՀՀԿ խմբակցությունից: Վարդապետյանը եւս ճնշումների մասին տեղեկություններ չուներ: Կնյազ Հասանովն էլ նշեց, որ ամբողջ  հայ ժողովուրդն այս իշխանության կողքին է, ուստի աջակցել են իշխանությանը: «Ժողովուրդը կանգնած է այս ճանապարհի վրա: Մենք էլ հարգում ենք հայ ժողովրդին, հարգում ենք մեր ժողովրդին եւ գտնում ենք, որ մենք կանգնում ենք մեր ժողովրդի բռնած ճանապարհի վրա»:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին չմասնակցի, քանի որ այս մասով ներկուսակցական անհամաձայնություններ կան: Մի մասն առաջարկում է գնալ ընտրությունների՝ թեկուզ անգամ չհաղթահարել անցողիկ շեմը, իսկ մյուս մասը կտրականապես դեմ է նման քայլի:

Ամեն դեպքում՝ ՀՀԿ-ն եւս ընտրություններից առաջ հստակեցրեց իր կարգավիճակը եւ, ըստ էության, այս քաղաքական ուժի հետ փաստաթղթային որեւէ համաձայնություն ձեռք բերելու անհրաժեշտություն չկա:

«Հանրապետականից» առաջ քաղաքական գործընթացներում իր անելիքներն էր հստակեցրել նաեւ «Բարգավաճ Հայաստան« կուսակցությունը: Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեցին, որի համաձայն ԲՀԿ-ն վարչապետի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չի առաջադրելու եւ չի սատարելու մեկ այլ թեկնածուի:

Այս իրավիճակում անորոշ է Դաշնակցության կարգավիճակը: Քաղաքական գործիչների լեզվով ասած՝ նրանք դեռ գտնվում են հակահեղափոխականների ճամբարում, թեեւ հոկտեմբերի 8-ից բանակցություններ են ընթանում ՀՅԴ ԳՄ-ի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջեւ: Այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյան-ՀՅԴ ֆորմատով որեւէ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել: Ավելին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ասաց, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա: «Կարծում ենք, որ քաղաքական ուժերի միջեւ փոխվստահությունը շատ ավելի կարեւոր է, քան ցանկացած ստորագրված փաստաթուղթ։ Եթե հետագա քննարկումների ընթացքում դրա անհրաժեշտությունը կառաջանա, պատրաստ ենք նաեւ քննարկել այդ տարբերակը, բայց այսօր մեր օրակարգում նման հարց չունենք։ Մենք բազմիցս ասել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը կասկածի տակ չի կարող դրվել»:

Տպել
3840 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին