Ոչ ոք չի ասել, որ հոկտեմբերի 1-ից այդ արգելքը կվերանա. Արմեն Փամբուխչյան

Մեկ շաբաթ առաջ աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի դիմաց` պահանջելով չեղյալ հայտարարել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը։

Բողոքողները նշել են, որ մի քանի հազարի հասնող աջ ղեկով ավտոմեքենաներ կան Վրաստանում, որոնք պետք է, հոկտեմբերի 1-ից հետո մտնեին Հայաստան: Սակայն նրանք իրազեկված չեն եղել, որ անցյալում ընդունած արգելքն անժամկետ է եղել եւ գործողության հստակ ժամկետներ չի սահմանել։ Այսինքն, ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը արգելելը չի նշանակում, որ հոկտեմբերի 1-ից հետո հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել:

«Իմ կարծիքով՝ հարցի ճիշտ լուծման տարբերակն այն կլիներ, որ քաղաքացիները մինչեւ մի բան նախաձեռնելը ուսումնասիրեին այդ դաշտը ու չնախաձեռնեին գնալ եւ մեքենաներ բերելը»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

- Պարոն Փամբուխչյան, քաղաքացիները բողոքում են, որ աջ ղեկով մեքենա ներկրողները, հույս ունենալով, որ հոկտեմբերի 1-ից ներկրման արգելքը վերանալու էր, մի քանի հազարի հասնող մեքենաներ են ներկրել, որոնք Վրաստանի սահմանում են մնացել: Արդյո՞ք այդքան շատ մեքենաներ կան եւ եթե կան, տրանսպորտի նախարարությունն ինչպե՞ս է այդ խնդրին պատրաստվում լուծում տալ:

- Արգելքը ոչ թե հոկտեմբերից 1-ից է գործում, այլ ապրիլի 1-ից: Հոկտեմբերի 1-ը ժողովրդի մեջ գցած խոսակցություն է, ոչ ոք չի ասել, որ հոկտեմբերի 1-ից այդ արգելքը կվերանա: Ինչ-որ քանակի մեքենաներ կան: Քննարկումներ գնում են:

- Իսկ այն տարբերակը, որը քննարկվել է՝ գալ եւ Հայաստանում ղեկը փոխել, դա ինչո՞ւ չի թույլատրվում:

- Դա էլ անվտանգության մեծ ռիսկեր է պարունակում: Ներկրողները նույնպես փաստում են, որ ղեկային համակարգը փոխելը առաջացնում է բարձր անվտանգության ռիսկեր: Հիմա, եթե ժողովրդին բարձր ռիսկայնությամբ մեքենաներ մատուցենք եւ վաղը մյուս օրը վթարներ լինեն, մենք ենք մնալու պատասխանատվության տակ:

- Օրենսդրական այս քիչ հնարավորությունների պարագայում հարցի լուծման ի՞նչ օպտիմալ տարբերակներ ունեք:

- Իմ կարծիքով՝ հարցի ճիշտ լուծման տարբերակն այն կլիներ, որ քաղաքացիները մինչեւ մի բան նախաձեռնելը ուսումնասիրեին այդ դաշտը ու չնախաձեռնեին գնալ եւ մեքենաներ բերելը: Ստեղծված իրավիճակը մի փոքր պատային է դառնում եւ մենք փորձում ենք ինչ-որ բան անել:

- Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ հնարավոր է անգամ փոփոխված ղեկային համակարգով մեքենաների ներկրումը արգելվի: Այդպիսի քննարկումներ իրականացվո՞ւմ են:

- Քանի որ մենք պատասխանատու ենք տրանսպորտի քաղաքականության համար, ես անձամբ չեմ ուզում վերցնել այն պատասխանատվությունը, որ երկրում պետական մակարդակով թույլատրվի այնպիսի գործողություններ, որոնք հետագայում պատուհաս են դառնալու քաղաքացիների համար: Սրանք, իհարկե, վերջնական տարբերակներ չեն, բայց ամեն դեպքում մենք շատ ակտիվ հետեւում ենք այդ իրադրությանը:

Տպել
4531 դիտում

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացմամբ. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սահմանին թողել 1 դի ու հետ շպրտվել

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Արցախում մարտական դիրքից հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

1 օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ

Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com