Վարչապետը մասնակցել է Ագարակի տոնի միջոցառումներին և համայնքի կարի արտադրամասի բացմանը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Արագածոտնի մարզի Ագարակ համայնք` մասնակցել վերջինիս վերածննդի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Կառավարության ղեկավարը նախ մասնակցել է կարի ֆաբրիկայի բացմանը: Այն հիմնվել է գործարար Հրաչյա Պողոսյանի կողմից: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարարների միջև վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մասնակիցներից մեկն է: Պողոսյանն արձագանքելով վարչապետի կոչին` նոր ներդրումների արդյունքում հարազատ Ագարակ համայնքում հիմնել է կարի ֆաբրիկան` ստեղծելով գրեթե երեք տասնյակ նոր աշխատատեղ: Այժմ ընթացքի մեջ են ֆաբրիկայի նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նախատեսվում է ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը հասցնել 100-ի: Արտադրանքն առայժմ իրացվելու է տեղական շուկայում, սակայն ծրագրեր կան կազմակերպել նաև արտահանում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել արտադրամասում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ արտադրամասն առաջիկայում կզարգանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կապահովվի բարձր արտադրողականություն: «Որքան դուք մեծ եկամուտներ ունենաք, այնքան մեծ կլինի աշխատողների, համայնքի և պետության օգուտը»,- ասել է վարչապետը:

Այնուհետև վարչապետը մասնակցել է Ագարակի կենտրոնում գտնվող «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշակոթողի մոտ կազմակերպված ծառատունկին: Ագարակի հրապարակը վերանվանվել է «Արարատ-73»-ի անվամբ` վերջինիս հաղթանակի 45-ամյակի առթիվ:

195 օր տիեզերքում` միջազգային տիեզերական կայանում մնալուց հետո Հայաստանի դրոշը վերադարձել է երկիր: Այն այնտեղ էր տարել տիեզերագնաց Օլեգ Արտեմևը: Հայաստանի դրոշը նախօրեին անձամբ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովն է բերել Հայաստան և տոնական միջոցառման ընթացքում այն Ագարակում հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանելով փաթեթից, որի մեջ այն դրվել էր հենց տիեզերքում: Միաժամանակ, տիեզերքում գտնվող Երևանի 2800-ամյակին նվիրված պաստառը Հայաստան կբերվի երկու շաբաթ անց:Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարել օրը` մի քանի պատճառներով:«Շատերը հարցնում են, թե Հայաստանում վերջին հինգ ամսվա մեջ ինչ է փոխվել: Նրանք, ովքեր ուզում են տեսնել` կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարևոր բանը` տրամադրությունը, մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը, ինքնավստահությունը: Կարևոր է արձանագրել, թե ինչն է ժողովրդի համար ամենակարևորը, դա իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է: Կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ և որևէ մեկը չկա իրենից առավել և իրենից պակաս: Այսօր Հայաստանի Հանրապետություն չկա մի քաղաքացի, սկսած վարչապետից, որը որևէ մեկի նկատմամբ ունի առավելություն: Բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները: ՀՀ-ում հաստատված է իրական եղբայրություն, քաղաքացիական եղբայրություն, բոլորս միմյանց ընկալում ենք որպես միասնական մեկ ընտանիք, մի միություն, մի ազգ: 45 տարի է անցել «Արարատ-73»–ի հաղթանակից, մինչև հիմա Հայաստանում մեծարում են այդ մարդկանց, հրապարակներ են բացում, թրջված աչքերով հիշում հաղթանակը, որովհետև «Արարատ»-ն իր հաղթանակներով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը, իր հաղթանակով կարողացել է այնպես անել, որ յուրաքանչյուր հայ հպարտ լինի, որովհետև մեր ժողովրդի համար ամենակարևորն իր ինքնությունն է ու ինքնասիրությունը»,- նշել է վարչապետը` այս համատեքստում հիշեցնելով, որ իր գլխավորած պատվիրակությունը մասնակցել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստին և վերջին հրաժեշտի արարողությանը: «Ինչո՞ւ ենք բոլորս սիրում նրան, որովհետև նա հայ ժողովրդի հպարտությանը նոր ուժ, նոր երանգ է տվել, հայ ժողովրդի ինքնասիրությունն ու ինքնագիտակցությունը բարձրացրել է նոր մակարդակի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այս օրը առանձնահատուկ է, որովհետև քաղաքացիները միմյանց աչքերի մեջ նայում են հպարտությամբ, սիրով, որովհետև ազնիվ են միմյանց նկատմամբ: «Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ ծանոթացա Հրաչյա Պողոսյանի հետ` հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: Երբ խոսում էինք Հայաստանի զարգացման մոդելի մասին, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանը, եկանք եզրակացության, որ կառավարության հիմնական դերն է` ստեղծել հնարավորություններ, որպեսզի գործարարները Հայաստանում ներդրումներ անեն: Պարոն Պողոսյանը խոստացավ, որ ներդրում կանի Ագարակում, այն մարդիկ, ովքեր ասում են և անում, իրենց խոսքի տերն են, մեր ամենակարևոր գործընկերներն են, նրանք, ովքեր կարող են ոչ միայն բարեգործություն անել, այլ հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուր հայ կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել»,- ասել է վարչապետը` հավելելով, որ անկախությունից ի վեր սա առաջին արտադրամասն է, որ բացվել է Ագարակում:Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս փոքր արտադրամասը կմեծանա և այլ արտադրամասեր կստեղծվեն: «Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ Նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի որևէ գործարարի հետ «փայ մտնել», որևէ մեկի վրա «նալոգ դնել», որևէ պաշտոնյայի մտքով չի անցնի կաշառք վերցնել, խնդիրներ ստեղծել: Բոլոր գործարարներին ասում ենք` խոնարհվում ենք ձեր առաջ կատարած բոլոր բարեգործությունների, նվիրատվությունների համար, որոնք չափազանց կարևոր են ՀՀ-ի համար, բայց բոլորին կոչ ենք անում ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել: Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել և փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին: Հայաստանը սպասում է ձեզ»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ շուտով Սանկտ Պետերբուրգի հանդիպման ևս մեկ մասնակցի կողմից գործնական քայլերի ականատես կլինենք: «Շուտով Սևանում կբացվի շաքարի գործարան, որի սեփականատերն այստեղ է: Նա նույնպես այդ հանդիպման մասնակից է: Ես պատրաստ եմ գնալ բազմաթիվ հանդիպումների, որոնց արդյունքում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր: Պարոն Պողոսյան, հատուկ շնորհակալություն Ձեզ, որ մեր հայրենակիցների հետ կապը չեք կորցրել: Հայ ժողովուրդն աշխատող ժողովուրդ է, ձեռք պարզող չէ, այլ ձեռք մեկնող է, օգնություն մուրացող ժողովուրդ չէ, այլ օգնություն առաջարկող է: Բոլորս միմյանց հետ աշխատելով ապացուցելու ենք, հայ ժողովուրդը ստեղծագործող է և մեծ թռիչք է ունենալու»,- նշել է գործադիրի ղեկավարը:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ագարակը մեր երկրի գյուղատնտեսական կարևոր կենտրոններից է, որին կառավարությունը պետք է ապահովի ջրով, առաջարկի նոր տեխնոլոգիաներ և լավ մթնոլորտ` աշխատելու համար: «Ոչ ոք ձեզ չի խանգարելու, մենք օգնելու ենք ձեզ, սիրելի ժողովուրդ: Մեր կառավարությունը, ես` ինքս, պետք է հող դառնանք ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի մեր վրա հենվելով` դուք ոտքի կանգնեք, զարգանաք և հզորանաք: Մեր ժողովուրդը մարդկության առաջամարտիկ ժողովուրդներից մեկն է, որովհետև կարողացել է անել մի բան, քաղաքական այնպիսի հեղափոխություն, որը նախկինում երբեք չի արձանագրվել մարդկության հազարամյա պատմության մեջ: Հայ ժողովուրդը եղել է քաղաքակրթության առաջամարտիկ և այսօր վերանվաճել է այդ պատիվը: Սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, կեցցե՛ Ագարակը, կեցցե՛ն ագարակցիները, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
3422 դիտում

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ