Հայաստան եկած ռուսաստանցի կին գործիչները մի շարք հանդիպումներից հետո այսօր Արցախում են, կայցելեն առաջնագիծ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն օգտագործել են հնարավորությունը՝ ոլորտային հանդիպումներ ունենալու պատասխանատու անձանց եւ հնարավոր շահառուների հետ։

Գրող, «Ռուսկի բուկեր» և «Մեծ գիրք» մրցանակների դափնեկիր Լյուդմիլա Ուլիցկայան երեկ Երևանի «Զանգակ» գրատանը հանդիպել է հայաստանցի ընթերցասերների հետ: Հանդիպմանը ռուսաստանցի անվանի գրողը հատվածներ է ընթերցել է իր հայտնի ստեղծագործություններից, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին: Տիկին Ուլիցկայան հանդիպման ընթացքում խոսել է նաև հակամարտության կողմերի միջև խաղաղության հաստատման գործում կանանց դերի և առաքելության մասին: 

Երեւանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ է այցելել «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի եւ «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյանի ուղեկցությամբ։ Այցը կազմակերպվել էր տիկին Ալշանսկայայի ցանկությամբ՝ մանկատանն ընդհանուր ծանոթության նպատակով։ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Հակոբյանի եւ մանկատան աշխատակիցների մասնակցությամբ քննարկմանը անդրադարձ է եղել երեխաների՝ մանկատանը հայտնվելու պատճառներին եւ դրանց հաղթահարման միջոցների ձեռնարկմանը։

Աուտիզմ, Դաունի համախտանիշ, տեսողության, լսողության եւ այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնման եւ սոցիալիզացման ծրագրերով զբաղվող «Երազանքի դահուկներ» ՀԿ-ի ղեկավար Աննա Շիլովան հանդիպել է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Հայրապետյանի, Ծաղկաձորի ճոպանուղու ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանի, Ծաղկաձորի հյուրանոցների միության տնօրեն, լեռնադահուկային մարզիչ Էդգար Սողոմոնյանի հետ։ Տիկին Շիլովան իր գլխավորած կազմակերպության աջակցությունն է առաջարկել լեռնադահուկային մարզիչների վերապատրաստման գործում՝ որպեսզի նրանք պատրաստ լինեն մարզելու նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ երեխաների։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նվազագույն ներդրումների գնահատում անելու վերաբերյալ։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելուց հետո մարզիչների խումբը կվերապատրաստվի կամ Ռուսաստանում, կամ ռուսաստանցի մասնագետների կողմից՝ հենց տեղում, ինչը նրանց հնարավորություն կտա տիրապետելու հաշմանդամություն ունեցող անձանց մարզելու որոշակի գործնական հմտությունների։

Այսօր ռուսաստանցի կին գործիչների խումբը Արցախում է, որտեղ նրանք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ մեկնելու են առաջնագիծ՝ խաղաղության իրենց ուղերձը հղելու հակամարտության կողմերին։

Հիշեցնենք, որ «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում Արցախում սպասվող ռուս կանանց այցին ընդառաջ, ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը խորհրդակցություններ կիրականացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ այդ այցը կանխելու նպատակով:

Տպել
7456 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)