Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) կրակոցով սպանել են «Այգի» ռեստորանում, վեճի արդյունքում. հարուցվել է քրգործ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

Հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը։

Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ  ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո») մահացած վիճակում է տեղափոխվել  բժշկական կենտրոն։

Aysor.am-ի տեղեկություններով՝ Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։

Կայքը հայտնում է, որ երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում։

Տպել
7760 դիտում

Որոշում եմ կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. վարչապետ

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը հագեցած կլինի ժամանակակից բոլոր պայմաններով

10 օր Տավուշում պետք է թևածի արվեստը. միջազգային նկարչական սիմպոզիում Հաղարծին վանական համալիրում

«Դալան ֆեստ». Գյումրիում կմեկնարկի եռօրյա ռոք փառատոն

Արարատի մարզի Նոյակերտի տարածքում ապօրինի որսի դեպք է հայտնաբերվել. որսացել են 4 հատ լոր

«Ռեալ»-ը խոշոր հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, «Ատլետիկո»-ն «Յուվե»-ին թույլ չտվեց հաղթել (տեսանյութ)

Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների՝ սեպտեմբերի 21-ի չվացուցակները

Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտեցին հացատանը կատարված գողությունը (տեսանյութ)

Վթար Գյումրի քաղաքում. տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության

1 օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 7 մարզում

Ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա - Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում մութ գործերը կարգավորել. վարչապետ

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ