«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստուգումների ծավալն ընդլայնվել է. այլ ԲԿ-ներում եւս ստուգում է

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շարունակվում են առողջապահության նախարարության սկսած ուսումնասիրությունները՝ ընդգրկվելով ավելի մեծ ժամանակահատված:

«Ներկայում շարունակվում են ուսումնասիրություն-դիտարկումները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Դրանք կտեւեն նախատեսվածից ավելի երկար` մինչեւ տարեվերջ, քանի որ ուսումնասիրման ծավալն ընդլայնվել է. դիտարկվում է նաեւ 2014-15 թվականներին հատկացված պետպատվերի գումարների ծախսման արդյունավետությունը»,- տեղեկացանք առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանից: Հիշեցենք, որ ավելի վաղ 2016-2018 թվականներին առնչվող ուսումնասիրությունների արդյունքում նախարարությունը հայտնաբերել էր մոտ 545 միլիոն դոլարի չափով չարաշահումներ, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, իսկ բուժհաստատության տնօրեն Արա Մինասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Պետպատվերի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություններ սկսվել են նաեւ այլ առողջապահական հաստատություններում: «Զուգահեռ պետպատվերի ծախսման արդյունավետության ուսումնասիրություն ընթանում է նաեւ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում, Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում, Վեդիի ԲԿ-ում, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում: Ուսումնասիրությունների արդյունքները կհրապարակվեն ըստ պատշաճի, իսկ խախտումների հայտնաբերման դեպքում տվյալները կուղարկվեն իրավապահ մարմիններին»,- ասաց Լիանա Եղիազարյանը:

Տպել
2258 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության