Պետք է սահմանվի հստակ անցումային շրջան, որի ընթացքում պետք է քաղաքական դաշտը մաքրվի. Ավետիսյան

«Եթե խորհրդարանը լինի սեւերի եւ սպիտակների ամբողջություն, ապա լուրջ մտահոգություն պետք է հայտնենք՝ բնության մեջ սեւերի եւ սպիտակների հանրագումարը գորշությունն է, մենք չենք ուզում գորշ խորհրդարան, մենք ուզում ենք, որ սպիտակի սպեկտորը բացվի, լինի բազմազան խորհրդարան, որը կարտահայտի ժողովրդի կամքը», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով՝ հեղափոխության հիմնական առանձնահատկությունը հեղափոխությունն է՝ առանց հեղափոխության տրամաբանության, այսինքն, հակահեղափոխական տրամաբանությամբ: Ըստ Ավետիսյանի՝ ժողովրդի հետ պետք է որոշեն՝ ինչ պետք է անենք. «Հեղափոխությունը պետք է տրամաբանություն ունենա՝ հաշվի առնելով, որ եղավ առանց արյան փոփոխություն, շարունակությունը պետք է իրականացվեր անցումային տրամաբանությամբ: Պետք է սահմանվի հստակ անցումային շրջան, որի ընթացքում պետք է քաղաքական դաշտը մաքրվի, եւ սեւերը հեռացվեն քաղաքական դաշտից, եւ մնացյալ ուժերը կարողանան դրսեւորվել»:

Ըստ Ավետիսյանի՝ անցումային շրջանը պետք է կառավարվի անցումային ժողովրդավարությամբ, ինչը ենթադրում է կոշտ կառավարում, նոր Ընտրական օրենսգիրք ընդունվի եւ եթե անհրաժեշտություն լինի՝ հանրաքվեների միջոցով ռազմավարական որոշումներ կայացվեն:

Խոսելով անցումային արդարադատության մասին՝ Ավետիսյանն ասաց, որ այն անհրաժեշտ է, որ համապատասխան գնահատական տրվի կատարվածին, համարժեք պատասխանատվություն սահմանի, տուժողների իրավունքների վնասների չափը գնահատի ու պայմաններ ստեղծի՝ նրանց հասցրած վնասները վերականգնելու համար: 

Տպել
1575 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին