Գեւորգյանն ասել է՝ որ դեպքում կակնկալի Ծառուկյանի հրաժարականը

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը նամակ է գրել է ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Վերջին շրջանում ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի միջեւ լարվածություն կա կապված մարզաձեւի շուրջ ստեղծված սկանդալի հետ, եւ 2 կառույցների պաշտոնյաների միջեւ հեռակա բանավեճ է ընթանում լրատվամիջոցներով: Իր նամակում Գեւորգյանը պարզաբանումներ է խնդրել Ծառուկյանից նրա որոշ հայտարարությունների վերաբերյալ:

«Հարգելի պարոն Ծառուկյան,

Դուք հրապարակային եւ լուսաբանված ելույթ ունենալիս հայտնել եք հետեւյալը, մեջբերում եմ. «Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ասենք թե ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ այսօր օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը պետք է ստորագրի, ճանաչի, որ ֆեդերացիան է տեղ տալիս» այնուհետեւ Դուք դիմել եք այդ պահին գործող ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարին, խնդրելով իրավաբանորեն ներկայացնել կարգը (տես՝ տեսաձայնագրությունը):

Տեսաձայնագրությունից ակնհայտ հետեւում է, որ հակված եք իրավական լուծումներով ինչ-որ գործողություններ ձեռնարկելուն: Սակայն, դրան հաջորդեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության ուղեկցական նամակը, որին կից ներկայացվել էր ստորագրությունների ցուցակ, որտեղ նշվել էր, որ առկա է վերացական բողոք եւ դժգոհություն: Այնուհետեւ տեղեկացանք, որ 20.09.2018 թվականին հիմնադրվել է «ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ հասարակական կազմակերպությունը:

Այժմ խնդրում եմ պատճառաբանված պատասխանել հետեւյալ հարցերին.
Արդյո՞ք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ ՀՀ սպորտի նախարարությունը ուղղակի կամ անուղղակի որեւէ առնչություն կամ մասնակցություն ունեն «ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ի հետ, թե՞ ոչ:

«Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն (խմբ. բռնցքամարտի միջազգային միություն) ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ այսօր օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը պետք է ստորագրի, ճանաչի, որ ֆեդերացիան է տեղ տալիս» որո՞նք են հանդիսանում այս հայտարարության իրավական հիմքերը, ներկայացնելով պատճառաբանված եւ իրավական ակտերով հիմնավորված փաստարկներ:

Հիմքերը չներկայացնելու դեպքում օբյեկտիվորեն ակնկալում ենք Ձեր գործուն զղջումը եւ հրաժարականը»,- գրել է Գեւորգյանը՝ ավելացնելով, որ եթե այս նամակը պատասխան ունենա, այդ մասին կտեղեկացնի:

Հատվածը, որի վերաբերյալ Գեւորգյանը պահանջում է իրավական հիմքեր ներկայացնել, կարգավորվում է Օլիմպիական խարտիայով: Օլիմպիական խարտիայում ասվում է, որ ազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված լինելու համար ազգային ֆեդերացիան պետք է ճանաչված լինի միջազգային ֆեդերացիայի կողմից, այլ ոչ թե միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչված լինելու համար պետք է ճանաչված լինի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ այս աղմուկն առաջացել է նախագահի ընտրություններից հետո: Օգոստոսի 2-ին Արթուր Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով:

Նախարարությունը դիմեց ԱԻԲԱ: Գեւորգյանի խոսքով՝ ԱԻԲԱ-ն դրանից հետո իրենցից ընտրությունների վերաբերյալ փաստաթղթեր է խնդրել, ուսումնասիրել ընտրությունների ընթացքն ու կոշտ պատասխան տվել ՀԱՕԿ-ին ու նախարարությանը, եւ հենց այդ պատճառով էլ իրենից բողոքողները որոշել են նոր ֆեդերացիա հիմնել:

Գեւորգյանից բողոքող կողմն օրերս է ստեղծած նոր ֆեդերացիայով եւ հավակնում է փոխարինել արդեն գործող բռնցքամարտի տարիներ շարունակ գործող ֆեդերացիային: Նրանց խոսքով՝ իրենք արդեն մոտ 150 անդամ ունի:

Արթուր Գեւորգյանը կարծում է, որ այս իրարանցման պատճառ կարող է լինել ավելի վաղ հնչեցրած իր հայտարարություններից մեկը: Մի առիթով նա նշել էր, որ ցանկանում է 2020 թ. պայքարել ՀԱՕԿ նախագահի պաշտոնի համար:

Տպել
4291 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է