Ուկրաինայի Զապորոժե քաղաքի հայկական եկեղեցու բակում հայերեն այբուբենի տառերն են տեղադրվել

Ուկրաինայի Զապորոժե քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայկական համայնքը հայերեն տառերն է տեղադրել:

Զապորոժեի հայերի միության փոխնախագահ, պատգամավոր Ռուդոլֆ Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ երկու տարի են տեւել աշխատանքները: Եվ հայերեն այբուբենի նման չափի եւ ֆորմատի տառեր դեռեւս չկան: «Տառերի մեծությունը գրեթե մարդկային չափերի է հասնում, բարձրությունը 0,5 սմ է, լայնությունը՝ 1 մետր, նրանք հենց հողի վրա ենք տեղադրել, բոլոր տառերը միասին մոտ 5 մետր լայնությամբ տարածք են զբաղեցնում»,- ասաց նա:

Ռուդոլֆ Հակոբյանը խոսքով՝ հիմնական ֆինանսավորումը Զապորոժեի հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանն է տրամադրել, գաղափարը հայ համայնքի մոտ 300 հոգանոց ակտիվ խմբինն է, որոնք մասնակցություն են ուենում հայ մշակութային եւ ցանկացած իրականացվող միջոցառման հարցում: «Բոլոր հայերն էլ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին, ով ինչով կարող էր՝ աջակցեց, թե՛ ֆինանսական, թե՛ շինարարական աշխատանքների իրականացման հարցում»,- ասաց նա:

Վերջինս վստահեցրեց, որ Ուկրաինայի այս հատվածում մարդիկ շատ լավ են ապրում, ունեն հայկական դպրոց, յուրաքանչյուր կիրակի պատարագ է մատուցվում հայկական եկեղեցում, տեղացիների՝ ուկրաինացիների հետ հարաբերությունները եւս գերազանց են: «Այստեղ ոչ մի ազգայնամոլական վերաբերմունքի չենք հանդիպում, շատ մտերիմ ենք նրանց հետ»,- ասաց նա:

Ռուդոլֆ Հակոբյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու վերջին իրադարձություններին. «Ամեն օր կարդում ենք, հետեւում ենք, եւ հույս ունենք, որ մեր հայրենիքն էլ կծաղկի: Այստեղի հայերը, մենք բոլորս շատ ուրախ ենք, որ Հայաստանն էլ ի վերջո իրական անկախացման ուղին բռնեց: Անվերապահորեն կողմ ենք ու աջակցում ենք Փաշինյանին եւ այն ուղին, որը ինքն է որոշել: Ցանկանում ենք, որ կախում չունենա ոչ ԱՄՆ-ից, ո՛չ Ռուսաստանից, եւ ո՛չ էլ որեւէ այլ երկրից»:

Տպել
3145 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին