Ահազանգում են Ստանիսլավսկու դերասանները. թատրոնը փակման վտանգի առա՞ջ է, նրանք դիմում են վարչապետին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծագործական անձնակազմի 21 անդամը կրկին ահազանգում է: Նրանք մտահոգված են եւ հայտնում են, որ ռուսական թատրոնին վտանգ է սպառանում: Մի կողմից ամիսներով թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնի անլուծելի հարցն է, մյուս կողմից՝ այդ գործում անհամապատասխան մարդկանց ներգրավվածությունը, որը կարող է ավարտվել ռուսական թատրոնի փակմամբ:

Ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել էր այս խնդրին, տեղեկացրել, որ նախկին գեղղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո թատրոնն արդեն մեկ տարի է՝ առանց գեղարվեստական ղեկավարի է։

«Հունիսի 21-ի մեր ահազանգից հետո թատրոն այցելեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ պաշտոնապես հայտարարեց, որ այսուհետ մենք պետք է ընտրեք գեղարվեստական ղեկավար: Տվեց մեզ վերջնաժամկետ մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 1-ը եւ հայտնեց, որ ինքն իրավասու չէ նշանակում կատարել։ Մակունցի հայտարարությունից հետո, երկար փնտրելով՝ մենք գտանք թեկնածու, ի դեմս ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Հայկի Ներսիսյանի, սակայն մշակույթի նախարարությունը նրան մերժեց»,- հայտնեցին դրամատիկական թատրոնի դերասանները։

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները վստահ են, որ Կարեն Ներսիսյանն օժտված է գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներով՝ երկար տարիների ղեկավարման փորձ ունի, հրաշալի ռեժիսոր է ու իր գործի մասնագետը։

«Ներսիսյանը սիրով համաձայնեց այսուհետ ապրել եւ ստեղծագործել իր հայրենիքում։ Նա մեր խնդրանքով, հուլիսի 14-ին ժամանեց Երեւան, ծանոթացավ ստեղծագործական անձնակազմի հետ։ Մենք համոզվեցինք, որ առավել քան ճիշտ ընտրություն ենք կատարել, սակայն օգոստոսի վերջին պարզվեց, որ տիկին Մակունցը սխալվել է, եւ որ օրենքով գեղարվեստական ղեկավարին թատրոնը չի ընտրում, այլ նշանակում է նախարարը»,- հայտնեցին դերասանները:

Նաեւ փոխանցեցին, որ հայտարարություն անելուց մի քանի օր անց Լիլիթ Մակունցը Ստանիսլավսկու թատրոնի դերասանուհիներից մեկի հետ պատահական հանդիպման ժամանակ ասել է, թե ցավում է, որ սխալվել է գեղարվեստական ղեկավարի ընտրության հետ կապված, եւ որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11-ին, բոլոր թեկնածուները պետք է ներկայանան նախարարություն, մասնակցեն հարցազրույցի, որպեսզի մինչ հոկտեմբերի 7-ը գեղարվեստական ղեկավար նշանակվի:

Նշենք, որ կայանալիք հարցազրույցի մասին մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել նաեւ պաշտոնական կայքում: Սակայն, ինչպես դերասաններն են պնդում, մի քանի օր անց, մշակույթի նախարարության աշխատակիցներից մեկը զանգահարել է Կարեն Ներսիսյանին եւ հայտնել, որ նա կարող է չներկայանալ, քանի որ հարցազրույց չի լինելու։

«Մենք փորձեցինք կապ հաստատել փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ, սակայն նա հերթական անգամ չարձագանքեց։ Չարձագանքեց նաեւ նախարարի ընդունարանը։ Արդեն չորս շաբաթ է՝ հանդիպում ենք խնդրում նախարարից, որևէ պատասխանի չենք արժանանում»,- ասացին դերասանները։ Վերջիններս նշեցին, որ ըստ իրենց հասած տեղեկությունների՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին է հավակնում նաեւ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։

«Շահվերդյանն իր հարցազրույցներից մեկում հայտնել է, որ հանդիպել է տիկին Ղարիբյանի հետ եւ մեծ սիրով պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը։ Ստացվում է, որ տիկին Ղարիբյանը անհատական հանդիպումներ կարող է ունենալ այս կամ այն արվեստագետի հետ, սակայն մի ամբողջ խմբի ուղղակի արհամարհում է»,-բողոքեցին դերասանները։

Ինչ վերաբերում է Սուրեն Շահվերդյանին, ապա նրանք մեծ մտահոգություն ունեն այս անձի հետ կապված, ինչն էլ բացատրում են ամիսներ առաջ «Կեսգիշերն անց» հաղորդման ժամանակ վերջինիս կողմից արված հետեւյալ հայտարարությանը. «Անկախ Հայաստանում ունենալ ռուսական թատրոն՝ ուղղակի անհեթեթություն է, այդ եւ նմանատիպ թատրոնները պետք է փակել»:

«Հարց է առաջանում՝ ինչպես է պարոն Շահվերդյանը, որն այդքան մեծ ատելությամբ է լցված մեր հանդեպ, պատրաստվում ղեկավարել այս թատրոնը»,- մտահոգված են դերասանները։ 

Սուրեն Շահվերդյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադարձավ ապրիլ ամսին «Կեսգիշերն անց» հաղորդման ժամանակ իր կողմից հնչեցված հայտարարությանը: «Ես նկատի եմ ունեցել, որ այդ տիպի ռուսական թատրոն ունենալն իսկապես անհեթեթություն է, որովհետեւ դերասաններն այնտեղ ոչ նորմալ ռուսերենով են խոսում, եւ այդ որակի թատրոնի կարիք մենք իսկապես չունենք: Եվ այո, եթե նման որակ պետք է ապահովի, ապա ավելի լավ է չլինի»,- ասաց Շահվերդյանը, նշեց, որ այսօր էլ շարունակում է մնալ նույն կարծիքին:

Վերջինիս խոսքով՝ դերասանները եւ մամուլը ապատեղեկատվություն են տարածում եւ ճիշտ չեն մեկնաբանում իր եւ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հանդիպման բուն նպատակը:

«Ես հանդիպել եմ Ղարիբյանի հետ եւ նրանից խնդրել Ստանիսլավսկու թատրոնում ներկայացում բեմադրելու թույլտվություն: Նաեւ առաջարկել եմ թատրոնում իրավիճակը մի փոքր շտկելու եւ թատերական կյանքն ակտիվացնելու համար նոր ներկայացումներ անել: Եվ նրանք, ովքեր հավակնում են գեղարվեստական ղեկավարի պաշտոնին, թող ներկայացումներով հանդես գան եւ ըստ այդմ, այն մարդիկ, ովքեր իրավասու են նշանակումներ անելու, աշխատանքը դիտելուց հետո կարող են ավելի հստակ պատկերացում եւ որոշում կայացնել»,- ասաց Շահվերդյանը:

Վերջինս հայտնեց, որ արդեն թույլտվություն ունի թատրոնում ներկայացում անելու: Շահվերդյանը համոզմունք հայտնեց, որ եթե Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասաններին թույլ տան իրենց կամքով գեղարվեստական ղեկավար ընտրել, ապա նրանք չեն կարողանա օբյեկտիվ որոշում կայացնել՝ կընտրեն նրան, որն իրենց լավ ներկայացումներ կխոստանա: Ըստ նրա՝ գեղղեկավարի որոշումը պետք է կայացնի մշակույթի նախարարությունը: Եվ որ այդ կարեւոր գործը ստանձնողին չպետք է դատել Վիքիպեդիայում տեղադրված կենսագրության հիման վրա:

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, հայտնեցին, որ մոտ օրերս հայտարարությամբ հանդես կգան: Ստանիսլավսկու դերասանները խորապես հիասթափված են մշակույթի նախարարության անլուրջ գործունեությունից։ Համոզված են, որ Կարեն Ներսիսյանն այն թեկնածուն է, որի հետ վստահորեն կկարողանան շարունակել իրենց ստեղծագործական ուղին։ 
Նրանք ստորագրահավաք են կազմակերպել (կից ներկայացնում ենք -https://drive.google.com/folderview… ) եւ խնդրում են, որպեսզի նախարարը նկատի ունենա մեծամասնության ցանկությունը՝ այդ պաշտոնում տեսնել Կարեն Ներսիսյանին։ Վերջիններս նաեւ խնդրում են ՀՀ վարչապետին՝ հսկողության տակ առնել այս հարցը: Ստորեւ ներկայացնում ենք դրամատիկական թատրոնի այն դերասանների անուն ազգանունները, որնոք միացել են ստորագրահավաքին եւ դիմել ՀՀ վարչապետին:

1. Լիլյա Մուկուչյան (դեր-ուհի),
2. Ելենա Վարդանյան (դեր-ուհի),
3. Լալիտա Բուկիա (դեր-ուհի),
4. Լիանա Սևումյան (դեր-ուհի),
5. Վազգեն Հովհաննիսյան (դեր-ն),
6. Ելենա Եսայան (դեր-ուհի),
7. Արթուր Պետրոսյան (դեր-ն),
8. Յուլիա Ժդանովա (դեր-ուհի),
9. Արման Ղազարյան (դեր-ն),
10. Նունե Կիրակոսյան (պարուսույց.)
11. Անահիտ Գաբրիելյան (դեր-ուհի),
12. Շամցյան Աննա (դեր-ուհի),
13. Խաչատրյան Մանվել (դեր-ն),
14. Թումասյան Քնարիկ (դեր-ուհի),
15. Վերոնիկա Սարոյան(դեր-ուհի),
16. Թեհմինե Խաչատրյան (դեր-ուհի),
17. Գրիգորի Կիրակոսյան (դեր-ն),
18. Էմմա Մովսիսյան (գրիմ-նկարիչ),
19. Արեն Խաչատրյան (դեր-ն),
20. Մարինա Մարինոսյան (գրական մասի վարիչ),
21. Անուշ Սարգսյան (դեր-ուհի):

Տպել
6363 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան