Մեզ համար նշանակություն չունի՝ Մխիթարյանը գալիս է, թե՝ ոչ. «Քարաբագի» գլխավոր մարզիչ

«Քարաբագի» գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը նշանակություն չի տալիս փաստին, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու իր թիմի դեմ խաղին: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ադրբեջանական թիմը Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում հյուրընկալում է «զինագործներին»: Լոնդոնցիներն արդեն Բաքվում են, սակայն Մխիթարյանը նրանց հետ չէ: Նա եւ նրա ընտանիքը չեն ցանկացել, որ նա մեկնի, ակումբն էլ տեղյակ է 2 երկրների միջեւ առկա կոնֆլիկտից եւ որոշել է հարգել այդ դիրքորոշումը: Գուրբանովը խաղից առաջ խոսել է թեմայի շուրջ:

«Չէի ցանկանում, որ քաղաքականությունն ու սպորտն իրար խառնվեն, սակայն այս հարցի հետ կապված ոչինչ անել չենք կարող: «Արսենալը» որոշել է խնայել խաղացողին, բայց մեզ համար նշանակություն չունի՝ նա գալիս է, թե՝ ոչ: Եթե նա գար, դա առաջին անգամը չէր լինի. մինչեւ հիմա շատ հայ մարզիկներ են եկել Ադրբեջան, բայց դա ակումբի ընտրությունն է եղել: «Արսենալը» գուցե վախեցել է, որ Մխիթարյանը ճնշվածություն կզգա 60-հազարանոց մարզադաշտում»,- ասել է նա:

2015-16 մրցաշրջանում, երբ Մխիթարյանը Դորդմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ էր, Եվրոպա լիգայի խմբային փուլում գերմանական թիմի մրցակիցներից մեկն ադրբեջանական «Գաբալան» էր: Ադրբեջանում կայացած հանդիպմանը նա չմասնակցեց անվտանգության նկատառումներով:

Տպել
1675 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել