Ես ընդունում եմ, որ հնարավոր է՝ ոստիկանները թերացել են. Օսիպյանը՝ վարչապետի հանձնարարությունը չկատարելու մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի դեպքով 5 անձ բերման է ենթարկվել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Այդ դեպքով նյութեր են նախապատրաստվում, դեպքից ժամեր անց արդեն ունեինք բերման ենթարկվածներ, հինգ հոգի»,- ասաց Վալերի Օսիպյանը։

Նա չմանրամասնեց, թե ովքեր են եղել բերման ենթարկվածները, սակայն նշեց, որ նրանք Միհրան Պողոսյանի եւ Արայիկ Գրիգորյանի թիկնապահներից են եղել եւ վարորդը։

Անդրադառնալով վարչապետի այս խոսքերին, թե տեղի ունեցածը վկայում է, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իր հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին, Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է հստակ, ճիշտ եւ ժամանակին։ Այն ասածը, որ ուժային կառույցները, ապա դրանցից մեկը ոստիկանությունն է, ես ընդունում եմ, որ հնարավոր է՝ ոստիկանները թերացել են, տվել եմ համապատասխան հանձնարարական»։

Հոկտեմբերի 3-ին Աժ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Միհրան Պողոսյանը հայհոյել է նախորդ օրը երեկոյան հանրահավաքից հեռացող քաղաքացիներին։ Մամուլում լուրեր կան, որ Միհրան Պողոսյանի հետ հայհոյել է նաեւ ՀՀԿ–ական Արայիկ Գրիգորյանը։

Տպել
2291 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ