Երևան
16 °C
Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչները նվաճած մեդալներից ավելին էին սպասում աշխարհի 2018 թ. առաջնությունից: Սեպտեմբերի 17-23-ը Սլովակիայի Տրնավա քաղաքում կայացած մրցաշարից հունահռոմեականները վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով, իսկ ազատոճայինները՝ 2 բրոնզով: Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մարզիչներն ամփոփեցին արդյունքները:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը (լուսանկարում՝ մեջտեղում) նշեց, որ բացի Մալխաս Ամոյանից (67 կգ)՝ ոսկի կարող էր նվաճել նաեւ Տիգրան Մինասյանը (55 կգ): Ըստ մասնագետի՝ եզրափակչում Տիգրանը ժամանակից շուտ է հավատացել հաղթանակին, ինչը խանգարել է նրան, եւ բավարարվել է արծաթով:
«Եզրափակչում՝ իրանցու դեմ պայքարում, հաղթում էր 4:0, բայց 3 րոպեից հետո ինչ-որ բան կատարվեց նրա հետ. կա՛մ շտապեց, կա՛մ թուլացավ, հաղթանակին, երեւի, շուտ հավատաց, եւ արդյունքում զիջեց 4:8 հաշվով»,- ասաց նա:
Ըստ Բաբալարյանի՝ շտապողականությունն է խանգարել նաեւ 130 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Օվասափյանին: Նրանից էլ սպասելիքները մեծ են եղել: Եզրափակչում, սակայն ինչ-որ բան չի բավականացրել:
«Սպասումներն ավելի շատ էին, տրամադրվածությունը՝ բացարձակ լավ, գերազանց պատրաստվել էր՝ հաղթելու նպատակով, ուղղակի, երեւի, միջազգային փորձը քիչ էր, եւ շտապողական էր, արդյունքում կորցրեցինք եւս 1 ոսկի»,- ասաց նա:
Ամոյանից Բաբալարյանը շատ գոհ էր: Նա գովեստի խոսքեր ասաց ըմբիշի մասին: Ընդգծեց, որ աշխարհի առաջնությունում նրան բաժին էին հասել ամենաբարդ մրցակիցները, եւ նա կարողացել է լավագույնս դրսեւորել իրեն:
«Փայլուն անցկացրեց բոլոր գոտեմարտերը: Նրա ենթախմբում էին աշխարհի բոլոր ուժեղ ըմբիշները, վիճակահանության ժամանակ այնպես էր ստացվել, որ բոլոր տիտղոսակիր ըմբիշները՝ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների հաղթողները եւ մրցանակակիրները, Մալխասի ենթախմբում էին»,- ասաց նա:
Ազատոճայիններից բրոնզե մեդալներ էին նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) եւ Վազգեն Թեւանյանը (61 կգ): Գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի (լուսանկարում՝ աջից) խոսքով՝ շանսեր կային նաեւ 65 եւ 70 կգ քաշային կարգում:
«Ունեինք շանսեր 70 կգ քաշային կարգում: Այս տարվա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արման Անդրեսայանը կարող էր գրավել 3-րդ տեղը, բայց հավասար պայքարում (1:1) պարտվեց: 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանից էլ սպասելիքներ կային, բայց ափսոս 2 հաղթանակից հետո 1/4-ում եզրափակչում պարտվեց»,- ասաց նա:
Վաղն ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մեկնելու է Ուկրաինա՝ միջազգային մրցաշարի: Նոյեմբերին 2 հավաքականները մրցաշար ունեն Իրանում:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ