Վերաբերմունքը պետք է լինի մարդակենտրոն. Զեյնալյանը հանդիպել է ազատազրկվածների հետ

03/10/2018 schedule11:03

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ եւ զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, «Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպմանը նախարար Զեյնալյանը նշել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ՀՀ անունից իրականացնում է դատարանների կողմից նշանակված պատիժները, որոնք պետք է կատարվեն այնպես, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը չնվաստացվեն եւ չդառնան պատիժ, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ եւ օրենքով:

«Դա մեզնից յուրաքանչյուրից պահանջում է անձնական ու մասնագիտական բարձր որակներ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքականություն է փոխվել, եւ վերաբերմունքը պետք է լինի մարդակենտրոն: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողից պահանջվում է լինել պատասխանատու ոչ միայն իր համար եւ իր անունից, այլ հիմնարկի, Արդարադատության նախարարության եւ ՀՀ կառավարության: Ուստի իմ կոչն ու պատգամը ձեզ, որը, վստահ եմ,  մշտապես փոխանցում է նաեւ ՔԿ ծառայության պետը, հետեւյալն է ՝ լինել զգոն եւ բարձր պահել քրեակատարողական ծառայողի պատիվը»,- ասել է նախարարը, բոլորին մաղթել բարի ծառայություն եւ հույս հայտնել, որ դրական փոփոխությունները հատկապես կզգան ՔԿՀ-ներում պահվող անձինք:

Այնուհետեւ, Արտակ Զեյնալյանը Ծառայության ղեկավար անձնակազմի հետ շրջել է քրեակատարողական հիմնարկի տարածքում, եղել բնակելի գոտում, հանձնուքների ընդունման սենյակում, ճաշարանում, որտեղ ծանոթացել է սննդի պահման պայմաններին, օրվա ճաշացանկին եւ համտեսել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար պատրաստված սնունդը:

«Վանաձոր» ՔԿ հիմնարկի պետ Արտակ Հովհաննիսյանը նախարարին տեղեկացրել է, որ սննդի որակի բարելավումից հետո աճել է դրանից օգտվել ցանկացող դատապարտյալների եւ կալանավորված անձանց թիվը:

Այցի ավարտին նախարար Զեյնալյանը «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Մարատ Սեւոյանի ուղեկցությամբ եղել է նաեւ հիմնարկի տարածքում գործող հացի եւ փայտամշակման արտադրամասերում, որտեղ զբաղվածության ապահովման նպատակով ներգրավված են նաեւ դատապարտյալներ:

Տպել
1575 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը