Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի թիկնապահը կալանավորվել է. աղմկոտ սպանության գործով նիստը չկայացավ

«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը երեկ հերթական անգամ հետաձգվեց:

Այս գործով արդեն մի քանի ամիս է՝ նիստ տեղի չի ունենում:

Այս անգամ էլ նիստի հետաձգման պատճառը սույն գործով ամբաստանյալ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատարան չներկայացնելն էր:

Բանն այն է, որ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի թիկնապահ համարվող Բդոն մեկ այլ քրեական գործի շրջանակում կալանավորվել է: Նա մեղադրվում է Չարենցավանում ապրիլի 24-ին տեղի ունեցած սպանության փորձի մեջ: Այդ օրը Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Հովհաննես Թադևոսյանը հրազենային վնասվաքծներով տեղափոխվել էր հիվանդանոց: Գործը քննվում է Քննչական կոմիտեի Կատայքի քննչական բաժնում: Դեպքից մի քանի օր հետո, երբ նրա մասնակցության վերաբերյալ տեղեկությունը փորձել էինք ճշտել նրա պաշտպան Լուսինե Ավագյանից, վերջինս ասել էր, թե իր կարծիքով մեր տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Բդոն նույնպես լրագրողների հետ զրույցում հերքել էր իր առնչությունը հնչած կրակոցներին եւ առհասարակ միջադեպին:

Երեկ նշանակված էր «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստ, որով Գասպարյանի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց էր ի սկզբանե ընտրված, սակայն, հաշվի առնելով, որ նա մեկ այլ քրեական գործով կալանավորված է, այսուհետ դատարան պետք է ներկայացվի քրեակատարողական այն հիմնարկից, որտեղ պահվում է՝ ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից:

Գասպարյանը, սակայն, չէր բերվել դատարան, դատարանի կողմից նման պահանջ չէր ներկայացվել: Դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտնեց, որ Գասպարյանի կալանավորման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չունի, դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել նրա պաշտպան Լուսինե Ավագյանի հետ, սակայն չի ստացվել, նրա հեռախոսահամարն անջատված է եղել: Բաղդասարյանը նշեց, որ մինչեւ առաջիկա նիստը կփորձի ապահովել Արմեն Գասպարյանի ներկայությունը:

Երեկվա նիստին դատարան էին ներկայացվել գործով մյուս ամբաստանյալները՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ Բանդուրյանը եւ «Չարբախցի Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին խնդրեց առաջիկա դատական նիստը նշանակել սեղմ ժամկետում, քանի որ անհետաձգելի միջնորդություն ունի ներկայացնելու:

Դատական նիստի ավարտին Պողոսյանը մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ խոսքը իր պաշտպանյալ Պետրոս Իսրայելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության մասին է: Նման միջնորդություն Պողոսյանը ներկայացնում է առաջին անգամ, առողջական վիճակի հիմքով միջնորդություններ են ներկայացվել Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից, որոնք, սակայն, մերժվել են: Նման պայմաններում Միհրան Պողոսյանն անիմաստ է համարել Իսրայելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը:

Պողոսյանն ավելի վաղ մեր զրույցում բարձարաձայնել էր, որ Իսրայելյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Նա դիմում էր ուղարկել քրեակատարողական հիմնարկ՝ պահանջելով, որ Իրայելյանը բուժման համար տեղափոխվի քաղաքացիական բժշկական կենտրոն կամ Դատապարտյալների հիվանդանոց, սակայն այս պահին Իսրայելյանը շարունակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

«Մեզ պատասխանել են, որ Պետրոս Իսրայելյանի հետ իրականացվում են որոշակի բժշկական միջամտություններ, բայց այդ իրականացվող միջամտությունները այն միջամտությունները չեն, որոնք նախատեսված է բժշկի դուրս գրման ուղեգրում: Կոնկրետ բուժում պետք է իրականացվի, որը չի լինում, որովհետեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նման հնարավորություն չկա»,-հավելեց նա: Պաշտպանը նմանատիպ դիմում ներկայացնելու է նաեւ Արդարադատության նախարարություն:

Նշենք, որ Նորատուսցի Ալիկի թիկնապահ Բդոյի դեմ այս պահին երեք մեղադրանք կա առաջադրված. երեքն էլ վերաբերում են տարբեր դեպքերի:

Այսպիսով՝ Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը եւ մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ եւ դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գեւորգ Ավետիսյանի եւ քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գեւորգ Ավետիսյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսեւորել է հանցավոր անգործություն եւ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Երկրորդ մեղադրանքը վերաբերում է 2015 թվականին տեղի ունեցած հանցագործությանը. այս գործով դատական նիստերը դեռ շարունակվում են:

Մասնավորապես Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եւս երկու հոգու հետ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցում գործադրել են առողջության համար վտանգավոր բռնություն` կապված ծառայողական պարտականությունները կատարելու հետ: 

Մյուս մեղադրանքը վերաբերում է այս տարի Չարենցավանում տեղի ունեցած սպանության փորձին: Նա այժմ մեղադրվում է սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու մեջ: Բդոն այս մեղադրանքով կալանավորվել է օրեր առաջ:

Տպել
4085 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին