2018 թ-ի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. վարչապետ

Քիչ առաջ Ազգային ժողովում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկել է քննարկելու ԱԺ կանոնակարգում տեղի ունեցող այն փոփոխությունները, որոնք խոչընդոտելու են վարչապետի հրաժարականով ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

«Խորհրդարանում այսօր տեղի է ունեցել շատ կարեւոր իրադարձություն՝ նեգատիվ առումով: ՀՀԿ-ն եւս մեկ անգամ ցույց է տվել, որ չի տիրապետում ՀՀ-ում առկա նոր քաղաքական իրավիճակին: Այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետեւանքների: Ես պատրաստվում եմ անել քաղաքական հայտարարություն»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում կա հակահեղափոխություն: «Հակահեղափոխություն են իրականացնում բոլոր նրանք, ովքեր պաշտպանել են եւ պաշտպանելու են այդ նախագիծը: Ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից պաշտպանվող նախագիծ է, եթե ցանկացած պատգամավոր հայտարարում է, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա հակահեղափոխականության ներկայացուցիչ է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Վերջին զարգացումներից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանությունը: Վարչապետը նշեց, որ ԱԺ նախագահի հետ էլ են նույն հարցը քննարկել: Արա Բաբլոյանն այդ թեմային չցանկացավ անդրադառնալ:

Տպել
13818 դիտում

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. վարչապետը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնց մասին ձեզ տեղեկություններ կհաղորդեմ. Բ. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողներ

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը