«Արեգակ»-ի ներկայացուցիչը 20-25 հոգու անունով վարկեր է վերցրել ու մեկնել Մոսկվա. քաղաքացիները՝ սեւ ցուցակում

Մոտ 2 ամիս առաջ ՀԺ-ն անդրադարձել էր Արմավիրի մարզի բնակիչ Հովիկ Գրիգորյանի խնդրին՝ կապված «Արեգակ» վարկային կազմակերպության հետ: Այսօր ՀԺ-ին նամակով դիմել են Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավելի բնակիչներ, որոնք դարձյալ նույն խնդրի առաջ են կանգնած:

Բանն այն է, որ մոտ 2 տարի առաջ «Արեգակ» վարկային կազմակերպությունում մեզ դիմողների մի մասին դարձրել են վարկառու, իսկ մի մասին դարձրել են երաշխավոր՝ առանց իրենց տեղեկացնելու: Էջմիածնի մասնաճյուղի վարկային բաժնի պետ Արսեն Մանուկյանը մոտ 20-25 հոգու անունով վարկեր է վերցրել իրենց կազմակերպությունից եւ այդ մարդիկ համաձայնություն են տվել այն պայմանով, որ պետք է նա այդ գումարը փակի: Սակայն այդ գումարները վերցնելուց հետո Մանուկյանը մեկնել է Մոսկվա: Բազմաթիվ տուժած մարդիկ, այդ թվում մեզ դիմած քաղաքացիները, Մանուկյանի Մոսկվա գնալուց հետո դիմել են Արմավիրի մարզի ոստիկանություն եւ պատմել են իրենց հետ տեղի ունեցած դեպքի մասին:

Դրանից հետո Մանուկյանին հետախուզում են հայտարարել, բերել են Հայաստան եւ կալանավորել: Սակայն տուժածները պարզել են, որ Արսեն Մանուկյանի վերցրած գումարները ահռելի չափերի են հասնում եւ նա չի կարող դրանք հետ վերադարձնել: Այդ իսկ պատճառով, տուժածների պնդմամբ, իրենց ունեցվածքը գտնվում է կալանքի տակ: Սառեցված են բանկային հաշիվները եւ սեւ ցուցակում են հայտնվել:

Տուժողների խոսքով՝ այդ ամենից հետո Արսեն Մանուկյանին ազատ են արձակել՝ թողնելով ազատ կալանքի տակ:

Մեզ դիմած քաղաքացիներն են.

Վարկառուներ` Լյուդվիգ Արշակյանը, Ֆրրիկ Նաբոյանը, Ժենիկ Ուսոյանը, Տաթեւիկ Կարապետյանը, Լիլիկ Կարապետյանը:

Երաշխավորներ` Լյուդա Մաթեւոսյանը, Արմինե Հովհաննիսյանը, Հարություն Շահբազյանը, Հարություն Մարգարյանը, Հովհաննես Գրիգորյանը, ընդ որում վերջին երկուսը նշում են, որ տեղյակ չեն եղել, որ երաշխավոր են դարձել: Գրիգորյանը նշում է, որ այդ ժամանակ նա անգամ ՀՀ-ում չի եղել:

Դիմողների խոսքով՝ տուժողների թիվը մի քանի տասնյակի է հասնում, մի քանիսը ստիպված վճարել են այդ գումարը, որպեսզի խնդիրներ չունենան:

ՀԺ-ն հարցում ուղարկեց «Արեգակ» ՈՒՎԿ Էջմիածնի մարզային միավորի կառավարիչ Արա Թարվերդյանին, որը ստորեւ ներկայացնում ենք հարց ու պատասխանի տեսքով.

- Պարոն Թարվերդյան, մեր խմբագրություն են դիմել մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, ովքեր տուժել են Ձեր մասնաճյուղի նախկին աշխատակից Արսեն Մանուկյանի գործողություններից: Ինչպե՞ս է ստացվել, որ Ձեզ մոտ քաղաքացուն երաշխավոր են դարձրել այն դեպքում, երբ նա այդ ընթացքում երկրում չի եղել:

- Մասնաճյուղի նախկին աշխատակից Արսեն Մանուկյանի գործողություններից տուժած քաղաքացիների՝ Ձեզ հասցեագրված դիմումները մեր տրամադրության տակ չկան, ուստի դրանց վերաբերյալ որեւէ մեկնաբանություն կամ բացատրություն ներկայացնել չենք կարող: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հետեւաբար՝ դրա հետ կապված տեղեկություններին լիարժեք տիրապետում է նախաքննության մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեն:

- Քաղաքացիներից մեկի խոսքով՝ դուք նրան ասել եք. «Այն ժամանակ օրենքն այլ էր, հիմա կարող է եւ երաշխավորը ներկա չլինել», կխնդրեի նշեք, թե արդյո՞ք նման բան ասել եք, թե՞ ոչ:

- Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել եմ նաեւ ես՝ Արա Թարվերդյանս, եւ այդ պատճառով ներկայումս կաշկանդված եմ քրեական գործի նախաքննության ինձ հայտնի տեղեկությունները չհրապարակելու օրենքի պահանջով: Ինչ վերաբերում է 2-րդ կետով նշված հարցին, ապա հարցի ենթատեքստը պարզ չէ, ուստի՝ իմ կողմից ենթադրաբար տրված պատասխանի վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություն տալ: Չի բացառվում, որ խոսքը գնացել է առանց երաշխավորի վարկ ստանալու հնարավորության մասին, որը նախկինում սահմանափակ է եղել, իսկ ներկայումս ավելի տարածված է:

- Ինչպե՞ս է ստացվել, որ առանց ձեր իմացության, ձեր ղեկավարած մասնաճյուղի աշխատակիցը կարողացել է այդպիսի խոշոր գործարքներ կնքել:

- Եթե խոսքը վերաբերում է վարկային պայմանագրերին, ապա դրանք կնքվում են գործող ընթացակարգերին համապատասխան:

Հիշեցնենք, որ «Արեգակ» ՈՒՎԿ-ից տուժած քաղաքացիներից Հովիկ Գրիգորյանը, ում երաշխավոր էին դարձրել առանց իր իմացության, հուլիսի 24-ին մեր զրույցում պատմել էր. «Կառավարչին հարցրեցի՝ հիմա, առանց իմ ներկայության ինչպե՞ս եք ինձ երաշխավոր ներգրավել, Էջմիածնի մարզային կառավարիչ Արա Թարվերդյանը ինձ ասել է՝ այն ժամանակ օրենքն ուրիշ էր, ես քեզ չեմ տեսել, բայց հիմա կարող է երաշխավորը չգալ»:

Տպել
2392 դիտում

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)