N51 դպրոցում նոր տնօրեն չի ընտրվել. Սերժ Սարգսյանի խնամին ավելի վաղ ազատվել էր այդ պաշտոնից

Երեւանի համար 51 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որը նախատեսված էր երեկ, չի կայացել: Նախկին տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Ալիսա Ղազարյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, եւ հաստատության խորհուրդը պետք է ընտրի դպրոցի նոր ղեկավար:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Անուշ Ալավերդյանից տեղեկացանք, որ մրցույթը չկայանալու պատճառը կապված է եղել խորհրդի կազմում ընդգրկված ծնողներից մեկի հետ: Ինչպես հայտնի է, դպրոցի կառավարման այս մարմնում ընդգրկված են անդամներ ուսուցչական եւ մանկավարժական խորհուրդներից, ինչպես նաեւ համայնքապետարանի ու ԿԳ նախարարության ներկայացուցիչներ: Ծնողական խորհուրդն անվստահություն է հայտնել իր ներկայացուցիչներից մեկին՝ ասելով, որ նա չի ընտրվել օրենքով սահմանված կարգով եւ չի արտահայտում իր շահերը: Այսպիսով, տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը հետաձգվել է հինգ օրով, մինչեւ որ ծնողական խորհուրդը դպրոցի կառավարման խորհրդում նոր ներկայացուցիչ կունենա:  

Թափուր պաշտոնի մրցույթին առաջադրվել է 7 թեկնածու: Ի դեպ, այս ընթացքում շրջանառվել է, թե ով է ընտրվելու համար 51 դպրոցի տնօրենի պաշտոնում եւ նշվել է Լուսինե Ղասաբօղլյանի անունը: Այդ կանխորոշվածությունը նույնպես, ըստ որոշ տեղեկությունների, վրդովեցրել է ծնողական խորհրդին, եւ նրանք ցանկացել են կանխել դա:

Տպել
2785 դիտում

«Գազել» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը (տեսանյութ)

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

Հասարակության ներսում խնամքով փորվող խրամատները

Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի, իսկ ռեկտորի ժպ-ն չի օգտվում նախարարի հովանավորչությունից. ԿԳՄՍ նախարար

Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ

ՇՊՀ-ում դեռ անցյալի իրավական գնահատականը չի տրվել. Գյումրիում ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ քննարկում է կայացել

Սպիտակում «Brabus Gelandewagen» մակնիշի մեքենա է այրվել

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 22-ի, կտարհանվի աղետից տուժած թուրքական բանտը

100 փաստ՝ նոր Հայաստանի մասին

Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան

Սարալանջում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել. այրվել է պահեստավորված անասնակերը

ԱԺ-ում ինչ-որ մարդիկ հայհոյախառն արտահայտություններ թույլ տվեցին․ իրենցով պետք է զբաղվել. Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել․ Նիկոլ Փաշինյան

Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին. Հայկ Խանումյանի արձագանքը

«Առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն». Մասիս Մայիլյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Մենք այդ փողերը վերցնում ենք այնտեղից, որտեղ իրենք տարիներով խնդրում էին եւ չէին ստանում․ Փաշինյան

Բուհական եւ գիտական համակարգը ծայրից ծայր պետք է բարեփոխվի․ մեր պլանը պինդ, շեշտակի քայլերով առաջ գնալն է

Կարծում եմ, որ ՀՀ կառավարության եւ Դաշնակցության միջեւ չկա հակադրություն․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանին արձագանքել է նաեւ ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը

Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ, ամենաստոր բաներն էին գրում ինձ․ վարչապետ