Սասուն Միքայելյանը պարզաբանում է, թե ինչու ՔՊ-ն չի սատարում իր որդուն

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին` Սեւակ Միքայելյանը: ՔՊ-ն էլ հայտարարություն էր տարածել, որ կուսակցությունը չի աջակցի Սեւակ Միքայելյանին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե կուսակցությունը ինչու չի սատարում իր որդուն, Միքայելյանն ասաց՝ իրենք ցանկանում են, որ ազատ մրցակցություն լինի:

«Պետք է լինի ազատ մրցակցություն, որ մյուս թեկնածուներն ընկճված չլինեն: Կա 5 թեկնածու, իմ ցանկությունն էլ է եղել, որպեսզի ազատ մրցակցություն լինի»,- ասաց նա:

Միքայելյանը նշեց, որ եթե կուսակցությունը մեկին պաշտպանում է, ինչ-որ տեղ ուրեմն այդ թեկնածուն առավելություն ունի: Դիտարկմանը` վարչապետը Երեւանի ավագանու ընտրություններում սատարում էր Հայկ Մարությանին, Միքայելյանն ասաց, որ իր ցանկությունն է, որ Հրազդանում նորմալ ընտրություններ լինեն:

«Ինչպես իմ տղան, այնպես էլ 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն թեկնածություն դնեն: Հիմա իմ երեխան թեկնածություն ա դրել, ես ուզում եմ մրցակցության մեջ մտնի, ազատ ու ակտիվ, հաղթի` հաղթի, չէ` չէ»,- ասաց նա:

Միքայելյանը նշեց, որ որդու քարոզարշավին չի մասնակցելու: «Իմ որդին է թեկնածությունը դրել, ես չեմ դրել, ես քարոզարշավին չեմ մասնակցելու»,- ասաց նա:

Տպել
4599 դիտում

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ