«Լիդիան Արմենիա»-ն զրկված է գործելու օրինական իրավունքից. Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատ

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ/AmCham) հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է «Լիդիան Արմենիա»-ի գործունեությանը:  Այս մասին տեղեկացնում է hetq.am-ը։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը առաջատար բիզնես միավորում է, որի անդամ են հանդիսանում տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 120 կազմակերպություն: Լոբբիստական գործունեության միջոցով պալատը խրախուսում է առողջ բիզնես և ներդրումային միջավայր Հայաստանի տնտեսության բոլոր այն ոլորտներում, որ ներկայացնում են անդամ կազմակերպությունները:

ՀԱԱՊ-ը վստահ է, որ կայուն զարգացող, առողջ տնտեսական, սոցիալական և բնապահպանական համակարգերին համահունչ բիզնեսը կարող է ստեղծել կայուն տնտեսական արժեք և լուրջ ներդրում ունենալ առողջ էկոհամակարգերի և ամուր համայնքների ստեղծման մեջ:

Այս սկզբունքին հավատարիմ լինելով՝ ՀԱԱՊ-ը ողջունել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում պատասխանատու գործելաոճ և միջազգային չափանիշներ ներդնելու Կառավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը: ՀԱԱՊ-ը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը՝ հիմնված ICMM, IFC, ՎԶԵԲ և այլ ընդունված միջազգային չափանիշների և կանոնակարգերի վրա, կարող է դառնալ Հայաստանի տնտեսության կայուն ճյուղ: Ինչպես արդեն նշել էինք, մենք հավատացած ենք, որ ՀԱԱՊ անդամ որոշ կազմակերպություններ, ինչպես օրինակ «Լիդիան Արմենիա»-ն, որի բաժնետերերի շարքում է ՎԶԵԲ-ը, արդեն իսկ գործում է այս չափանիշներով: Ավելին, պալատը ողջունում է կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված բոլոր ջանքերը և ակնկալում է, որ իր անդամ բոլոր կազմակերպությունները կիրառեն օրենքի բոլոր պահանջները:

ՀԱԱՊ-ը ողջունում է պրոֆեսիոնալ և անկողմնակալ ստուգումները հանքարդյունաբերության ոլորտում՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով վերջին ամիսների որոշ զարգացումների կապակցությամբ: Մինչ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հայտարարել է, որ առաջ են եկել «նոր բնապահպանական գործոններ» և հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել ծրագրի աշխատանքները, Բնապահպանության նախարարը հերքել է նման գործոնների հայտնաբերման փաստը: Կարծում ենք, որ խիստ կարևոր է զերծ մնալ անհերքելի գիտական հիմք չունեցող այնպիսի հապշտապ հայտարարություններից, որոնք կարող ենք հակասական ազդակներ ուղարկել շուկա:

ՀԱԱՊ-ը նաև մտահոգություն է հայտնում, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են արդեն ավելի քան երեք ամիս և «Լիդիան Արմենիա»-ն զրկված է գործելու օրինական իրավունքից: Հանքարդյունաբերության ոլորտի շուրջ անհանգստությունը լիովին հասկանալի է, սակայն ՀԱԱՊ-ն ակնկալում է, որ այդ մտահոգություններին լուծումներ կտրվեն օրինական ճանապարհով և արդար ու պրոֆեսիոնալ միջոցներով: Մենք նաև ակնկալում ենք, որ նույն չափանիշներն արդար և հավասար կերպով կկիրառվեն ոլորտի բոլոր կազմակերպությունների հանդեպ:

Որպես բիզնես միավորում, ՀԱԱՊ-ը ցանկանում է Հայաստանում տեսնել պատասխանատու և կայունության սկզբունքներին հավատարիմ հանքարդյունաբերության ոլորտ: Այս առումով հավասար դաշտը և օրենքի թափանցիկ, կանխատեսելի և անկողմնակալ կիրարկումը կարևորագույն նշանակություն ունի»:

Տպել
20256 դիտում

Սովորական հեռախոսը կամ կամ ինչ-որ մեկի երեխա լինելը բանակում կարող է դառնալ անհավասարություն. Անդրանիկ Քոչարյան

Վարդագույն քաղաք Երեւան. հայկական մշակույթը, հիանալի խոհանոցն ու պատմությունը. Ryanair- ի հոդվածը

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Յուրաքանչյուր հաճախորդից 1000 դրամ՝ հյուրանոցի աշխատակցին. պոռնկությամբ զբաղվելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական տարին

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի է նետվել կպչուն ժապավենով պարուրված թմրանյութի փաթեթ

Առաջարկվում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ինստիտուտ ներդնել

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպքի մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան

Վաղվանից կտաքանա 7-9 աստիճանով. փետրվարի 20-ին որոշ շրջաններում ձյուն կտեղա

Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի հետ

«Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության»

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան

Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին

105 սուբվենցիոն հայտ է ստացվել Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով