Բախտաձեի հուսադրող ելույթն ու արցախյան փակուղին

Նյու Յորքում շարունակվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկումները: Դրանց շրջանակում սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրա ելույթի մի մասը նվիրված է եղել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտություններին: Նրա խոսքով՝ «ագրեսիայից 10 տարի անց Վրաստանի տարածքները շարունակում են օկուպացված մնալ»:

«Օկուպացված տարածքներում հումանիտար աղետ է՝ վատագույն տարբերակով: Այնտեղ ընթանում է ռազմականացում: Ամեն րոպե կրճատվում է բնակիչների թիվը: Հումանիտար եւ տնտեսական ծանր պայմանների, մարդու իրավունքների ոտնահարման հետեւանքով այս ընթացքում օկուպացված շրջանների բնակչությունը 5-6 անգամ նվազել է»,- ասել էր Բախտաձեն:

Վրաստանի վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաեւ երկրում ընթացող տնտեսական եւ սոցիալական վերափոխումներին, այդ թվում՝ «Քայլ դեպի լավագույն ապագա» նախաձեռնությանը, որով նախատեսվում է բարելավել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի իրավիճակը: Սակայն Բախտաձեի ելույթում ամենաուշագրավն այն էր, որ նա ուղղակիորեն դիմեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի բնակչությանը:

«Ցանկանում եմ այս ամբիոնից դիմել մեր աբխազ եւ օսեթ հայրենակիցներին. Վրաստանի յուրաքանչյուր հաջողություն նաեւ ձերն է: Մենք ընդհանուր պատմական անցյալ ունենք, եւ ես վստահ եմ, որ մենք պետք է կառուցենք ընդհանուր ապագա: Վստահ եմ դա լինելու է խաղաղության եւ բարգավաճման ապագա»,- ասել էր Բախտաձեն:

Ընդ որում, Բախտաձեի՝ աբխազներին եւ օսեթներին ուղղված խոսքում նկատվում էին նաեւ «կաշառելու» փորձեր: Վրաստանի վարչապետը նշեց, որ աբխազներն ու օսեթները պետք է օգտվեն այն բարիքներից, որոնք ստեղծել է Վրաստանը:

«Վրաստանի իշխանությունները պարտավորություն ունեն իրագործել եւ պաշտպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները, եւ մենք նպատակաուղղված եւ անշեղորեն անում ենք դա: Դուք պետք է օգտվեք բոլոր այն բարիքներից, որոնք Վրաստանը ստեղծել է, լինի դա կրթություն, առողջապահություն, մարդու իրավունքներ, թե Եվրոպայի հետ առանց մուտքի արտոնագրի հաղորդակցությունը»,- նշել էր Վրաստանի վարչապետը:

Բախտաձեի հետագա մտքերն էլ ավելի ուշագրավ են: Նա կոչ արեց աբխազ եւ օսեթ երիտասարդությանը միասին կառուցել բարեկեցիկ ապագան:

«Ցանկանում եմ դիմել հատկապես երիտասարդությանը. մենք միասին, միահամուռ ջանքերով կհասնենք հաջողության եւ բարեկեցության: Ցանկանում եմ, որպեսզի դուք իմանաք՝ մենք մեր ապագան պատկերացնում ենք միայն ձեր հետ միասին»,- հայտարարել էր Բախտաձեն:

Բախտաձեն իր այս ելույթով հստակ ընդգծել է Վրաստանի ձգտումը խաղաղության, ինչը թուլացնում է լարվածությունը եւ հեռացնում պատերազմի վտանգը, որը միշտ առկա է նման իրավիճակներում: Այդ ամենի հետ մեկտեղ Բախտաձեն, ըստ էության, չի հրաժարվում Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից, ընդհակառակը՝ հրավիրում նրանց միասին բարեկեցիկ ապագա կառուցելու:

Տարածաշրջանի մյուս հակամարտությունը՝ արցախյանը, ցավոք կամ ի ուրախություն, զուրկ է կողմերից մեկի ադեկվատության բարձր մակարդակից: Իհարկե, արմատապես տարբեր է նաեւ արցախյան հարցի եւ աբխազական ու օսեթական հակամարտությունների բնույթը: Սակայն ներկա տեսքով այդ հակամարտություններն առաջացել են նույն տարածաշրջանում, մոտավորապես՝ նույն ժամանակահատվածում եւ ընդհանուր գործընթացի՝ ԽՍՀՄ փլուզման ֆոնին, ուստի ներկա պայմաններում որոշ զուգահեռներ նկատելի են:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, խոսելով հակամարտության լուծման տարբերակների մասին, նույնպես հիմնվում է տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության վրա: Նա եւս չի սահմանափակվում զուտ «օկուպացված տարածքների» մասին հայտարարություններով՝ ներկայացնելով ուռճացված տոկոսներ, այլ խոսում է «Լեռնային Ղարաբաղի ավերված ենթակառուցվածքների» մասին:

Տարբերություններն առավել կարեւոր հարցերում են: Եթե Բախտաձեն հույս է հայտնում, որ Վրաստանն իր բարեկեցիկ ապագան կառուցելու է աբխազների եւ օսեթների հետ միասին, ապա Ալիեւի դիրքորոշումից բխում է, որ Արցախի հայության ճակատագիրն առնվազն հետաքրքիր չէ նրա համար: Դրա մասին են վկայում «Ղարաբաղն ամեն գնով վերադարձնելու» եւ նմանատիպ այլ հայտարարությունները, որոնք պարբերաբար հնչում են Բաքվից եւ արդեն սովորական բնույթ են կրում, թեեւ 2016 թ. ապրիլից հետո որոշակիորեն կորցրել են արդիականությունը:

Բարդ է պատկերացնել, որ Ալիեւը կարող է Բախտաձեի մոտեցմանը համանման որեւէ հայտարարություն անել: Այլ հարց է, որ եթե անգամ նման բան տեղի ունենա՝ հայկական կողմը ունի բոլոր հիմքերը չհավատալու:

Ինչեւէ, թեեւ Բախտաձեի ելույթում արցախյան հակամարտությանն առնչվող ոչ մի խոսք չկար, այն ցույց տվեց, որ հակամարտության լուծման համար ամենակարեւոր նախապայմանը թշնամանքի բացակայությունն է: Վրաստանի վարչապետի ձեւակերպումները ամրագրեցին, որ աբխազական եւ օսեթական հակամարտությունները քաղաքական հարթության վրա են, ինչը նշանակում է, որ քաղաքական գործիչների պայմանավորվածությունները դրանց շուրջ բավարար կլինեն խաղաղություն հաստատելու համար: Մեր դեպքում թշնամանքի հաղթահարումն անգամ մեր ձեռքում չէ, քանի որ թշնամանքը հրամցվում է հակառակորդի կողմից:

Տպել
6110 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան