Տիկինը հստակ ուղղորդվում է որեւէ անձի կողմից կամ հաճույք է ստանում իր նկատմամբ հետաքրքրությունից. Է. Աղաջանյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պարզաբանում է ներկայացրել կառավարության արդեն նախկին աշխատակից Նարե Գրիգորյանի հայտարարությունների վերաբերյալ:

Նախ` Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր խորին համոզմամբ՝ կառավարության անդամները չպետք է արձագանքեն համացանցում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակման, քանի որ դրանց ճնշող մեծամասնությունը ապատեղեկատվություն է:

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ վերջին մի քանի օրերին իմ տարբեր ընկերներ անհանգստացած և ահաբեկված տվյալ կնոջ հայտարարությունների շուրջ ծավալված ֆեյսբուքյան քննարկումներից, ինձ հղումներ են ուղարկում նրա գրառումներից և հարցազրույցներից, որոշել եմ այս անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին»,- գրել է նա՝ հիշեցնելով, որ տիկինը մեղադրում է ՀՀ Կառավարությանը, ի դեմս նրան և կառավարության գործերի կառավարիչ՝ Վահան Պապիկյանին:

Էդուարդ Աղաջանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մեղադրանք #1 - Արժանապատվության իրավունքի պարբերական ոտնահարում գործերի կառավարչի կողմից: Նա ասում է. «Չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին՝ դիմում եմ գրել և դուրս եկել աշխատանքից»:

Մեղադրանք #2 - Աշխատանքային օրենսգրքի ոտնահարում: Նա ասում է. «Ինձ ստիպում էին արտաժամյա աշխատանք իրականացնել»:

Եվ այս ամենը համեմված պաթետիկ շեշտադրումներով, ինչպիսին են օրինակ. «Ես էլ, հարյուր հազարավորների նման, հույսեր էի կապում Ձեր բերած նոր Հայաստանի հետ, բայց հիասթափությունից խեղդվում եմ այժմ, փաստացի՝ յոթամյա անհայր երեխայիս թողնելով առանց գոյատևման միջոցների», «Երկու ամիս ամեն օր երեկոյան 18:00-ին ես նրան խնդրել-աղաչել եմ, որ թողնի գնամ տուն» կամ «Չափից արագ, կարճ ժամանակահատվածում հրապարակի պարզ ու հասարակ տղաները չինովնիկ դարձան, ինչի համար ցավ եմ ապրում»:

Այժմ ըստ էության.

Առաջին անգամ հանդիպել եմ տիկին Գրիգորյանին նշանակմանս առաջին օրերին: Պետք է նշեմ, որ Նարեն միակ աշխատողն էր, ով ինձ մոտեցավ իրեն գործից չհեռացնելու խնդրանքով, որը փոքրինչ տարօրինակ էր, հաշվի առնելով, որ այդպես մտածելու առիթ նրան չէի տվել: Հիմնավորումները նույնն էին՝ միայնակ մայր, մինուճար երեխա և այլ: Ես միանգամայն փարատեի տիկին Գրիգորյանի մտահոգությունները, ասելով որ նման բան չի էլ քննարկվում, և որ ոչ ոք նրան չի պատրաստվում գործից հեռացնել:

Անցնում է որոշ ժամանակ և հայտնի իրադարձություններից հետո Գևորգ Աճեմյանին որպես գործերի կառավարիչ գալիս է փոխարինելու Վահան Պապիկյանը՝ գնումների ոլորտում եզակի մասնագետ, ով իր նշանակման առաջին իսկ օրվանից առանձնակի նվիրումով ծառայել և ծառայում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ եթե որպես վերադաս գնահատելիս լինեի աշխատակիցներիս գործունեության արդյունավետությունը, ապա Վահանն, անշուշտ, տեղ կգտներ առնվազն թոփ տասնյակում: Ինչևէ, սա իմ սուբյեկտիվ գնահատականն է, որն ամենևին պետք չէ ընդունել որպես բացարձակ ճշմարտություն:

Մոտենում են անկախության օրվա նախապատրաստական աշխատանքները և քանի որ Էրեբունի-Երևանի միջոցառման մեկ ամսով հետաձգման որոշումը կայացվում է փոքրինչ ուշացմամբ, հետևաբար անկախության օրվա միջոցառման ծավալների վերաբերյալ որոշումը ևս կայացվում է ուշացմամբ: Սա իր հերթին ստեղծում է որոշակի ցայտնոտ և մեր թիմը ստիպված է լինում երկու շաբաթ աշխատել արտակարգ ռեժիմով, մնում էինք մինչև ուշ գիշեր և կարծում եմ այդ աշխատանքն իրեն արդարացրեց սեպտեմբերի 21-ին:

Եվ այսպես, չչարաշահելով Ձեր համբերությունը՝ անցնեմ բուն միջադեպին: Ամսի 20-ին, այսինքն` անկախության օրվա նախորդ օրը ինձ է մոտենում սույն տիկինը՝ պնդելով, թե Պապիկյանն արդեն քանի օր է, ինչ նրան ստիպողաբար պահում է աշխատավայրում մինչև ժամը 22:00 և որ նա այլևս չի կարող այդպես շարունակել, քանի որ նրա անչափահաս երեխան խնամքի կարիք ունի: Լավ ճանաչելով Պապիկյանին անչափ զարմացա Նարեի պնդումներից և խոստացա հարցին լուծում տալ: Նույն օրը երեկոյան խոսեցի Վահանի հետ, ով ամբողջությամբ հերքեց Նարեի պնդումները, հավաստիացնելով որ վերջինս ակնհայտորեն ստում է և որ նա երբեք արտաժամյա չի մնացել աշխատանքի վայրում: Չնայած, որ ինտուիտիվ մակարդակում գործերի կառավարչի պնդումներն ինձ համար ավելի արժանահավատ էին թվում, այնուամենայնիվ ես պարտավոր էի ձեռք բերել հստակ ապացույցներ որևէ կողմի ճշմարտացիության վերաբերյալ: Բախտի բերմամբ, կառավարության բոլոր աշխատակիցները կառավարության շենք մուտք գործելիս օգտագործում են անցագրային քարտեր, որոնց միջոցով հնարավոր է ֆիքսել տվյալ անձի շենք մուտք գործելու և շենքից դուրս գալու հստակ ժամերը: Եվ ի՞նչ պատկեր ունենք այստեղ Նարեի պարագայում: Պարզվում է, որ սույն տիկինը վերջին մեկ ամսում ամենաուշը լքել է կառավարության շենքը ժամը 18:28-ին: Ավելին, պարզվում է, որ նա պարբերաբար նաև ուշացել է գործից՝ ներկայանալով օրինակ ժամը 13:00-ին: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում եմ Նարեի հետ քննարկել ստեղծված իրավիճակը տոներից հետո: 

Երկուշաբթի տեղեկանում եմ, որ նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և որ իմ օգնականին տեղեկացրել է, թե լրատվամիջոցների հետ է համագործակցելու և դառնալու է ընդդիմադիր լրագրող: 

Հաշվի առնելով, որ իր հետագա հայտարարություններում նա պնդում էր, թե իրեն իր կամքին հակառակ հեռացրել են աշխատանքից՝ ուզեցի լսել նաև մյուս կողմի վարկածը: Ըստ պարոն Պապիկյանի, վերջինս Նարեին առաջարկել է այլ գործ փնտրել, քանի որ վստահությունը խաթարված էր, և եթե հավելյալ կես ժամ մնալու խնդրանքը կարող էր նման պահվածքի առիթ հանդիսանալ, ապա որպես անմիջական վերադաս իր համար հետագա համատեղ աշխատանքն անհնար էր: Միանշանակ է, որ Պապիկյանը չպետք է նման առաջարկությամբ հանդես գար առանց ինձ հետ համաձայնեցնելու, և դա նրան ասվել է:

Իրավաբանորեն բոլոր հիմքերը կային սույն կնոջը աշխատանքից հեռացնելու համար՝ սկսած ստելուց և վերջացրած նրա պարբերական ուշացումներով: Սակայն, ըստ իս, այստեղ խնդրո առարկան ամենևին օրենքի դաշտում չէ: Նարեի հիմնական շեշտադրումները տանում են դեպի բարոյական դաշտ, թե իբր տեսեք, ինձ՝ միայնակ ծնողիս, ապագա զինվորի մորը հեռացնելով աշխատանքից, սրանք կտրում են հացից, սպառնալով արտագաղթել կամ հանձնվել որևէ երրորդ պետության: Բայց մի՞ թե պարզ չե, որ եթե Նարեի պնդումներն առ այն, որ վերջինիս նկատմամբ պարբերաբար խտրական վերաբերմունք է դրսևորվել համապատասխաներ իրականությանը, ապա նա մեկ անգամ չէ, որ այդ հարցով անձամբ ինձ դիմած կլիներ, իմանալով որ ես բոլոր աշխատակիցների հետ բաց եմ շփման համար: Մի՞ թե պարզ չէ, որ եթե գործերի կառավարիչն իրոք նման դիկտատոր լիներ, ապա վաղուցվանից նրան աշխատանքից հեռացրած կլիներ թեկուզ միայն նման ուշացումների համար, էլ չեմ խոսում նրա կատարած աշխատանքի որակի մասին:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ ինձ մնում է ենթադրել հետևյալ երկու տարբերակներից մեկը.

ա) Տիկին Գրիգորյանը հստակ ուղղորդվում է որևէ անձի/անձանց կողմից և հստակ նպատակ է հետապնդում վարկաբեկել նորընտիր կառավարությանը:

բ) Նա ուղղակի հաճույք է ստանում իր շուրջ ստեղծված լրատվականների հետաքրքրությունից և շարունակում է թեման շահարկել իր բոլոր պաթետիկ դրսևորումներով:

Անկախ նրանից, թե արդյոք իմ ենթադրություններից որևէ մեկը ճիշտ է, թե սխալ, ես ամենայն անկեղծությամբ Նարեին բարին եմ մաղթում և հույս ունեմ, որ նա իսկապես կհաջողի, որպես ընդդիմադիր լրագրող: Հաշվի առնելով վերջին օրերի հանրային հետաքրքրությունն իր անձի նկատմամբ, կարծում եմ՝ նրա հաջողությունն այդ ոլորտում երաշխավորված է»,-եզրափակել է Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ  կառավարության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանը աշխատանքից հեռանալու դիմում էր գրել, ապա բաց նամակում նշել էր, որ դիմում է գրել՝ չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին: Նա հայտնել էր, որ իրեն ստիպել են իր աշխատանքային ժամի ավարտից հետո աշխատել առանց լրացուցիչ վարձատրության:

Երեկ Նարե Գրիգորյանի հետ կապվել եւ նրան աշխատանք է առաջարկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, քանի որ, ըստ Նարե Գրիգորյանի պնդումների, իր երեխան մնացել է առանց ապրուստի միջոցների:

Տպել
10408 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ