Դատարանը փոխել է Խաչատրյան քույրերի խափանման միջոցն ու ազատ արձակել դատարանից 3-ին էլ

Մոսկվայի Բասմանյան դատարանը սկզբում փոխել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից միջնեկի եւ կրտսերի խափանման միջոցը, այնուհետ՝ ավագ քրոջինը եւս, տեղեկացնում է  TACC-ը:

«Բավարարել խափանման միջոց ազատազրկումը որոշակի գործողությունների արգելքով փոփոխելու մասին քննչական մարմինների միջնորդությունը՝ մինչեւ 2018թ․ դեկտեմբերի 28-ը»,- ասվում է քույրերից յուրաքանչյուրի դատավճռի մեջ։

Սա նշանակում է, որ քույրերը ոչ թե ազատվում են պատժից, այլ փոխվում է պատժի կրման տեսակը: Կան որոշակի նախապայմաններ, որոնցից առաջինը միմյանց հետ առհասարակ շփում չունենալն է:

Քույրերը պետք է ապրեն առանձին բնակարաններում, դատարանի որոշման համաձայն՝ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը, շփվել որեւէ մեկի հետ՝ բացի քննիչից եւ մոտ հարազատներից, արգելվում է օգտագործել համացանց, բջջային կապ, շփվել միմյանց հետ։

Երեք քույրերն էլ դատարանի դահլիճից ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ 3 քույրերը՝ Մարիա, Անգելինա ու Քրիստինա Խաչատրյանները մեղադրվում են սեփական հոր՝ առանձնակի դաժանությամբ սպանության մեջ:

Նրա անշնչացած մարմինը՝ տասնյակ վիրավորումներով հայտնաբերել էին իր իսկ բնակարանում: Ի պաշտպանություն 3 քույրերի հանդես էին եկել հարեւանները, ընկերներն ու հարազատները, համացանցում աջակիցների հսկայական խմբեր են ստեղծվել, տասնյակ հաղորդումներ պտրաստվեցին այս թեմայով:

Նշվում էր, որ հայրը տարիներ շարունակ հոգեբանական, ֆիզիկական ու սեռական բռնության էր ենթարկել սեփական դուստրերին, այդ մասին էին փաստում Խաչատրյանների թաղամասի բոլոր բնակիչները:

Տպել
4340 դիտում

Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտեցին հացատանը կատարված գողությունը (տեսանյութ)

Վթար Գյումրի քաղաքում. տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության

1 օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 7 մարզում

Ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա - Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում մութ գործերը կարգավորել. վարչապետ

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են