Վարչապետը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու դրանց նոր թափ հաղորդելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացումը: Գործադիրի ղեկավարի խոսքով` Հայաստանը կարևորում է փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը:

Տպել
1171 դիտում

Իրանը կարող է ամբողջությամբ հրաժարվել համաշխարհային ինտերնետային ցանցից

Մեկնարկել է ձմեռային զորակոչը. առաջին նորակոչիկներն այսօր կմեկնեն ծառայության

Ազատավանում «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծ են որսացել. նշանակվել է քննություն

Պահեստավորվել է 2000 տոննա աղ, 3000 տոննա՝ ավազ. Երեւանի քաղաքապետարանը պատրաստվել է ձմռանը

Քաղաքացու ահազանգով քաղաքապետարանը պատշգամբի վտանգը չեզոքացրել է

Ռուբեն Հայրապետյանին առնչվող յուրացման դեպքով քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով

Քաղաքապետն անջատել տվեց «Լույս» խմբակցության անդամի բարձրախոսը, Խաժակյանը բարկացավ

Մեծամորում թոշակառուի տնից գողացվել է բանկային քարտ և գումար կանխիկացվել (տեսանյութ)

Սա նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին, վարչապետը՝ «Wizz Air»-ի մասին

Խիստ անհրաժեշտ են արյան դոնորներ. ցանկացողները կարող են դիմել Արյունաբանական կենտրոն

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին

Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունը հուսադրող է. կոնյակի ու գինու արտահանումը նվազել է

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 35-ամյա տղամարդու

Հայաստանի միջազգային պահուստների մակարդակն աննախադեպ է

Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. նա արգելել է ասել՝ կրկին վիրահատվե՞լ է, թե՞ ոչ

Բյուջետային «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի ՀՀ-ից, տոմսի արժեքը կսկսվի 24.99 եվրոյից

Նիդեռլանդների ԱԳՆ-ն անդրադարձել է Երեւանում դեսպանության բացմանը՝ այն անվանելով ստրատեգիական նշանակության

Երեւանի կենտրոնում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

Գանձաքարում գազի թունավորումից ամուսիններ են մահացել

Երեւանի քաղաքապետարանը շուրջ 2 մլն դրամ հատկացրեց 2008-ի Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար