Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ ոչ մի խոչընդոտ չկա, որ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում մեկնի Բաքում: Հոկտեմբերի 4-ին Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «զինագործները» հյուրընկալվելու են ադրբեջանական «Քարաբագին», եւ ՀՀ ընտրանու ավագի մասնակցությունը հարցականի տակ է: Sport24.ru-ն թեմայի շուրջ խոսել է Միհրանի հետ, որը 2015 թ. Բաքվում մասնակցել է Եվրոպական խաղերին ու դարձել արծաթե մեդալակիր:

«Եթե հնարավորություն կա, Հենրիխը միանշանակ պետք է մեկնի: Եթե ընդունում են ու պայմաններ չեն դնում, ապա ինչո՞ւ ոչ: Ես էլ եմ Արցախում եղել, հետո ի՞նչ: Խնդիրներ չառաջացան, ուղղակի մեկնեցի: Իհարկե, Բաքուն տեսա միայն ավտոբուսից՝ դեպի օլիմպիական ավան տանող ճանապարհը եւ հետ: Մրցումների ժամանակ ճնշում, իհարկե, զգում էի: Հազարավոր մարդիկ սուլում էին, ոտքերով խփում հատակին: Իհարկե, զգում էի ոչ բարի մթնոլորտը, բայց հավատացեք՝ դա ընդհանրապես չի խանգարել: Ես լավ եմ վերաբերվում ադրբեջանցիներին: Շփվում ու ընկերություն եմ անում շատերի հետ, պարկեշտ մարդիկ են: Յուրաքանչյուր ազգում էլ կարող են լինել մարդիկ, որոնք մեզ դուր են գալիս, եւ մարդիկ, որոնք դուր չեն գալիս: Նորմալ մարդկանց հետ փորձում եմ նորմալ շփվել»,- ասել է նա:

2015-16 մրցաշրջանում, երբ Մխիթարյանը Դորդմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ էր, Եվրոպա լիգայի խմբային փուլում գերմանական թիմի մրցակիցներից մեկն ադրբեջանական «Գաբալան» էր: Ադրբեջանում կայացած հանդիպմանը նա չմասնակցեց անվտանգության նկատառումներով: Այդ խաղում դորտմունդցիները հաղթեցին 3:1: 2-րդ խաղում՝ Դորտմունդում, «Բորուսիան» հաղթեց 4:0, Մխիթարյանն էլ խփեց իր թիմի 4-րդ գոլը:

Տպել
3816 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր