ՔԿ-ում կոյուղատար համակարգ անցկացնելու նախագծանախահաշվային փաստաթղթերի համար 14 լն դրամ է ծախսվելու

Այսօր ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու որոշման նախագիծը, որով նախատեսվում է 32 միլիոն 146 հազար դրամի տրամադրում քրեակատարողական համակարգում գնումներ կատարելու համար, որից 18 միլիոն դրամը կուղղվի համակարգչային տեխնիկայի ձեռքբերմանը:

«Արդեն մոտ տասը տարի է՝ քրեակատարողական հիմնարկներում օգտագործվում են հին համակարգիչներ՝ պենտիում երեք, պենտիում չորս եւ նույնիսկ նրանց պահեստամասերը շրջանառությունից դուրս են եկել»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ որոշ քրեակատարողական հիմնարկներում՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, ջրահեռացման եւ ջրամատակարարման համակարգերը շատ վատ վիճակում են գտնվում եւ, նախեւառաջ նախատեսում են կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր, որի համար նախատեսել 14 միլիոն 146 հազար դրամ գումար, հետո արդեն մյուս տարվա բյուջեում հայթայթել վերանորոգման համար պահանջվող գումարը:

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ քրեակատարողական հիմնարկներում սանիտարահիգիենիկ, կենցաղային առումով կարելի է ասել կատաստրոֆիկ վիճակ է, եւ պետք է քայլ առ քայլ գնանք այդ ամենը կարգավորելու ուղղությամբ, հատկապես ջրահեռացման համակարգերից սկսելուց, այստեղ ֆինանսական, տեխնիկական կողմի մասին խոսք կարող է գնալ»,- ասաց նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց իր մտահոգությունները, որոնցից մեկը վերաբերում էր գնման առարկաներին: «Նույն համակարգիչների առումով, ոստիկանության դեպքում նույն այլ նախահաշվային գին է ունեցել, ավելի ցածր՝ 290 հազարի փոխարեն 234 հազար դրամ, իսկ պայմանագիրը 225 հազար դրամով է կազմվել»,- ասաց նա եւ առաջարկեց անցնել միասնական նախահաշվային գներին եւ պահպանել կանոնները: Նա հարց բարձրացրեց, թե ինչպես են նախագծանախահաշվային փաստաթղթերի գումարը նախատեսել 14 միլիոն 146 հազար դրամ եւ նշեց, որ իրենց մտահոգությունը ոչ թե գների, այլ կանոնները պահպանելուն է ուղղված, իսկ արդարադատության փոխնախարարն ասաց, որ հիմնավորումն արդեն ուղարկել են ֆինանսների նախարարություն:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախարարական կոմիտեում քննարկել է հարցը եւ եկել համաձայնության: «Սրանք բազմաֆունկցիոնալ տպիչներն են եւ դրա համար ավելի թանկ են, բացի այդ, դրանց սպասարկումը ավելի էժան է, եւ արդյունքում թղթի տնտեսում էլ կլինի»,- ասաց նա եւ նշեց, որ կառավարության համապատասխան որոշման հիման վրա են որոշվել հաշվարկները:

Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց մեկ օրվա ընթացքում համադրել թվերը: «Ոստիկանությունը կարողացել է նույն ձեր նկարագրածը ձեռք բերել, իսկ եթե դուք նկարագրել եք մի բան, բայց ձեր մտքին ունեցել եք մեկ այլ բան, հավանաբար ձեր մտքին ունեցածը չեք կարող ձեռք բերել, այսինքն՝ առաջնորդվելու են նկարագրությամբ, որի արդյունքում կարող եք 280 հազար դրամի որակ ակնկալել, բայց մատուցվի 75 հազար դրամանոց տեխնիկա»,- ասաց նա:

Ի վերջո, փոխնախարարը համաձայնեց քննարկել հարցը եւ խոստացավ պարամետրերով համարժեք ամենացածր գնով համակարգիչ ձեռք բերել: Այսպիսով՝ Արարատ Միրզոյանն առաջարկեց հաստատել նախագիծը՝ հույս հայտնելով, որ մեկ օրվա ընթացքում ֆինանսների նախարարությունը եւ արդարադատության նախարարությունը համաձայնության կգան:

Տպել
1938 դիտում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ