Ադրբեջանում տեղի ունեցած զորավարժություններից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում օրեր առաջ տեղի ունեցած լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները թեեւ ավարտվել են, սակայն դրանից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից: Փոխարենը Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Արցախում ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքների հետ կապված:

Զորավարժությունների ընթացքում Ադրբեջանը լարված էր պահում արցախա-ադրջեբանական սահմանը. ավարտի օրը՝ սեպտեմբերի 22-ին, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

- Պարոն Աբրահամյան, անցած շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածություն էր նկատվում: Սա ինչո՞վ է պայմանավորված եւ այժմ իրավիճակը սահմանին ինչպե՞ս է գնահատվում:

- Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Պետք է արձանագրել, որ սեպտեմբերի 18-ից 22-ը Ադրբեջանում տեղի ունեցած զորավարժություններից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից: Այսինքն՝ սահմանին մի քանի ուղղություններով որոշակի տեղաշարժեր, այնուամենայնիվ, կան: Ադրբեջանը անընդհատ փորձելու է սահմանային տարբեր ուղղություններով սադրանքի դիմել: Դա կարտահայտվի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցմամբ, դիպուկահարների ակտիվացմամբ, թե՝ մեկ այլ ձեւով փաստ է, որ դրանք անընդհատ տարբեր ժամանակահատվածներում տարբեր ուժգնությամբ դրսեւորվելու են:

- Այդ զորավարժություններին մասնակցել են մոտ 20 000 զինծառայող, 200 միավոր տանկ եւ այլ տեսակի զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 120 հրթիռա-հրետանային համակարգեր: Այսինքն՝ այդ տեխնիկայի մի մասը հետ չի՞ քաշվել սահմանից:

- Այո, զորավարժությունների օրերին առաջնագծից որոշակի հեռավորության վրա գտնվող տեխնիկայի մի մասը դեռեւս դուրս չի բերվել առաջնագծից:

- Երեկվանից Արցախում մեկնարկել են ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքները, այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն է արտահայտել՝ նշելով, թե Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը դիմում է հերթական սադրիչ գործողություններին, որոնք միտված են շփման գծում իրավիճակի սրմանը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Արցախի պաշտպանության բանակը իրականացրել եւ իրականացնելու է այնպիսի գործողություններ, որոնք բարձրացնում են մեր զորքերի ընդհանուր մարտունակությունը: Թե Ադրբեջանը դրան ինչպես է նայում, ինչպես է մեկնաբանում, դա մեզ այդքան էլ հետաքրքիր չէ: Կարեւորը՝ մեր զորքերի մարտական պատրաստվածության մշտական բարձրացումն է, ու մենք այդ ուղղությամբ մեր բոլոր միջոցառումները իրականացնելու ենք:

- Պարոն Աբրահամյան, ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքներից մանրամասներ կարո՞ղ եք ներկայացնել, ի՞նչ ուսումնական թռիչքներ են:

- Թույլ տվեք չմանրամասնել:

- Ադրբեջանի ՊՆ-ն զգուշացրել է, որ հակառակորդի ցանկացած օդային օբյեկտ, որը փորձ կանի մոտենալ ադրբեջանական բանակի առաջնագծի դիրքերին, անմիջապես կոչնչացվի եւ զգուշացնում է, որ հնարավոր կորուստների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմա-քաղաքական իշխանության վրա: Այս մասով մտավախություն արցախյան կողմը չունի՞:

- Հասկանալի է, որ Ադրբեջանի համար ցանկացած զարգացում դա սադրանքի գնալու առիթ է եւ մշտապես առիթներ է փնտրում՝ առաջնագծում սադրանքներ հրահրելու համար: Այս պարագայում Ադրբեջանը չպետք է փորձի վախեցնել կամ սպառնալից տոնով խոսել մեզ հետ, մենք մեր պլանավորած միջոցառումները իրականացնելու ենք ու ցանկացած դեպքում անհամաչափ հարված ենք հասցնելու ադրբեջանական ցանկացած սադրանքին: Ադրբեջանը անհարկի հայտարարություններ անելուց առաջ ավելի լավ կլինի զերծ մնա առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքների գնալուց: Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձելու է անընդհատ իր սադրանքները թաքցնել  եւ դրա ճանապարհին փորձելու է բոլոր խնդիրները բարդել հայկական կողմի վրա:

Նշենք, որ երեկվանից Ստեփանակերտում մեկնարկած Արցախի ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքները կտեւեն երեք օր: Այս վարժանքներին ներգրավված է ինքնաթիռների ու ուղղաթիռների մեկական ստորաբաժանում:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՊԲ մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-ից 28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ: Ուսումնամարզական շրջաթռիչքների նպատակն է՝ կատարելագործել ընդգրկված անձնակազմի հմտություններն ու բարձրացնել նրանց մարտական պատրաստության աստիճանը:

Տպել
8456 դիտում

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին