Պուտինը դժվար թե մինչեւ տարեվերջ ժամանի Հայաստան. ՌԴ-ից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան քննարկվել է, բայց դժվար թե այն տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար՝ այն տեղի կունենա 2019-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Իսկապես, այցի կազմակերպման հարցեր քննարկվել են, բայց կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա:

«Նկատի ունենք այն, որ նախագահները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթաժողովում), այլև Աստանայում ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ: Դա մեկ, իսկ բացի այդ, դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված է ԵԱՏՄ գագաթաժողով, ինչը ևս հնարավորություն կընձեռի առաջնորդներին կարճ զրուցել: Հայաստանի այցի և դրա ժամկետների հարցը դեռ չի քննարկվում... կարծում եմ, նպատակահարմար է այս հարցում դիտարկել 2019 թվականը»,- նշել է Ուշակովը:

Ի դեպ, Պուտինի օգնականը մատնացույց է արել այն հանգամանքը, որ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են բոլորովին վերջերս և առհասարակ՝ այս տարի նման երեք հանդիպում է եղել, մանրամասն քննարկումներով:

«Մասնավորապես, վերջին հանդիպման ժամանակ նրանք զրուցել են 3 ժամ, իսկապես լավ ու մանրակրկիտ են զրուցել»,- շեշտել է նա:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի մոտ ժամանակներս: 

Տպել
2212 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ