Պլաստմասե իրերի ու պարարտանյութերի արտադրություն ՀՀ-ում․ Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

26/09/2018 schedule13:50

Բիզնես Արմենիայի թիմը, գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 22-26-ին բիզնես առաքելությամբ Լիբանանում էր։ Այցի ընթացքում Հայաստանում նոր ներդրումների մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Ինչպես հայտնում են Բիզնես Արմենիայի մամուլի ծառայությունից, սա երրորդ արտագնա գործարար առաքելությունն է դեպի Լիբանան։ Բիզնես Արմենիայի թիմը գործնական փուլ է տեղափոխել նախորդ այցերի ընթացքում ներդրումների մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, նոր կապերի հիմք դրել։ Մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել լիբանանյան ներդրողների եւ գործընկեր կառույցների ղեկավարների հետ։ 

«Ամեն նոր գործարար առաքելության ժամանակ թարմացնում ենք նախկին բիզնես կապերը, բանավոր պայմանավորվածություններն ավելի գործնական փուլ ենք տեղափոխում եւ նոր ներդրումներ ներգրավում դեպի մեր երկիր»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Բիզնես Արմենիայի թիմի հետ հանդիպմանը «Չեդիդ Կապիտալ» հոլդինգի ղեկավար Ֆարիդ Չեդիդը Հայաստանում ապահովագրական ընկերության մասնաճյուղ բացելու մտադրություն է հայտնել։ «Չեդիդ Կապիտալ» հոլդինգը մասնաճյուղեր ունի աշխարհի 5 երկրում։  

Մեկ այլ հանդիպման արդյունքում «Մակիտեկ» ընկերության գործադիր տնօրեն Գարո Մաթոսյանը մտադրություն է հայտնել 250 000 դոլարի ներդրումներով Հայաստանում պլաստմասե իրերի պատրաստման կաղապարների եւ արդյունաբերական մեքենաների բաղադրիչների արտադրություն հիմնել։

«Մակ Ագրոքեմիկալս» ընկերությունը քննարկում է Հայաստանում ընկերության մասնաճյուղը բացելու հարցը, որը զբաղվում է պարարտանյութերի եւ թունաքիմիկատների արտադրությամբ։ Մի շարք գործարարներ առաջիկայում կայցելեն մեր երկիր՝ տեղում գործ հիմնելու ծրագրեր ուսումնասիրելու։

«Լիբանանում մեր պատվիրակությունը Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչ Հարություն  Գունտագճեանի, Լիբանանում Հայաստանի դեսպանության եւ դեսպան Սամվել Մկրտչյանի աջակցությամբ կազմակերպել է այցելություններ մի շարք գործարաններ, հանդիպումներ է ունեցել գործարար համայնքների հետ, արդյունքում հայ-լիբանանյան նոր համագործակցությունների սկիզբ ենք դրել»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։ 

Տպել
9015 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա