Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

25/09/2018 schedule21:20

Հոկտեմբերի 8-ից 13-ը, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, զորավարժության թեման է՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում  և վարում»:

Զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանողական մարտ վարելու ժամանակ:

Զորավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակում սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է տեղազննություն, հստակեցվել են միասնական գործողությունների պլանով նախատեսված միջոցառումները, ճշգրվել են համապատասխան աշխատանքային խմբերի կազմերը:

Տպել
560 դիտում

Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, այն պատմական փաստ է. Թրամփի փաստաբան

Եթե կոնկրետ մեղադրանք չունենք, պետք է քաղաքական ռասիզմի գիրկը չընկնենք. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկաններն ազատ են արձակվել

Տոնոյանն ու Ջուլիանին կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ

«Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է. Հայկ Մարության

Հայաստանի ճոխ ու համեստ կողմերը ռուսական «Орёл и решка» հաղորդման մեջ (տեսանյութ)

Պատգամավորներն ԱԺ-ում քչություն են անում. Ծառուկյանը գալո՞ւ է ԸՕ-ին կողմ քվեարկելու

Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհու պայուսակում դեղահաբեր եւ հեռախոսներ են հայտնաբերվել

Սա աննախադեպ երեւույթ է, երբ երկրի վարչապետը պաշտպանում է որեւէ թեկնածուի, եւ այդ թեկնածուն չի հաղթում ընտրություններում

Ավտովթար Գյումրու Խանջյան փողոցում. կա զոհ

ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին

Մակրոնը եւ Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին

ՀՀԿ-ն հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու կողմ չէ ներկայացված նախագծին. հայտարարություն

Հայ-չինական գիտական կապերն ամրապնդվում են

Տորոնտոյում Համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ հավաքվել է 1 մլն 300 հազար դոլար. Նազարյան

ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն

Հայտնաբերվել է 55 տարեկան տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը

ԵԿՄ արտահերթ համագումարը, որտեղ ընտրվելու է ԵԿՄ նոր նախագահ, չի կայանա նաեւ հոկտեմբերի վերջին