Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Այսօր տեղի ունեցավ «Երջանկություն եւ խաղաղություն մանուկներին» խորագրով միջոցառումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հեքիաթի օրվան եւ Երեւանի 2800-ամյակին: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Խաղաղության Ծառ»-ի մոտ (Հանրապետության հրապարակ, մետրոյի «Հանրապետություն» կայարանի հարեւանությամբ):Արդեն 13-րդ տարին իրականացվող միջազագային փառատոնն իր շուրջն էր համախմբել մայրաքաղաքի բազմաթիվ երեխաների, որոնք ուրախությունից բացականչում էին՝ տեսնելով իրենց սիրելի հեքիաթների հերոսներին ու տիկնիկներին:Միջոցառմանը իր ներկայությամբ էր պատվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որի հետ էր նրա երեքամյա դուստրը՝ Արփին:Լուսանկարում՝ ձախից Արմեն Սաֆարյան, Աննա Հակոբյան

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախագահ Արմեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ 13 տարիների ընթացքում մոտ 70 արտասահմանյան ներկայացումներ են դիտել ՀՀ մարզերում ապրող երեխաները: Արմեն Սաֆարյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում 27 երկրներից տարբեր այցելուներ են ունեցել, իսկ այս տարի 6 տարբեր երկրներից են ժամանել Հայաստան:Միջոցառման բացման արարողությանը ներկա էին Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից՝ Դաղստանի եւ Տամբովի պետական տիկնիկային թատրոնների գեղարվեստական ղեկավարները, որոնք հանդես եկան ողջույնի խոսքով:

«Քանի դեռ կան տիկնիկները, տիկնիկային ժանրը՝ մեր երեխաները կզարգանան, հոգեպես կմաքրվեն, եւ տա Աստված, որ երկրագնդի երեսին ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը, իսկ մենք՝ մեծահասակներս, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երեխան հասկանա եւ լիարժեք ապրի իր մանկությունը»,-ասաց Դաղստանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ամինադ Յախիաեւնան: Վերջինս համոզմունք հայտնեց, որ այս փառատոնը նպաստում է ե՛ւ մասնագիտական, ե՛ւ հարեւան երկրների ընկերական հարաբերությունների զարգացամանը:«Այս տարի ընդլայնել ենք աշխարհագրությունը, բացի Լոռու մարզից, նաեւ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր ենք գնում: Փառատոնը մեծ դեր է խաղում ոչ միայն տիկնիկային արվեստի զարգացմանը ՀՀ-ում, այլեւ այս տարիների ընթացքում տասնյակից ավելի թատրոններ են ստեղծվել միայն այս փառատոնից ոգեւորվելու շնորհիվ: Այս տարի նաեւ վարպետության դասեր ենք տալու տարբեր մարզերում եւ գյուղերում, իսկ ամենակարեւորը՝ ես կարեւորում եմ թատրոնի դերը մանուկների, քաղաքացիների զարգացման գործում»,-ասաց Արմեն Սաֆարյանը:Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միությունը 1992 թվականից իր բոլոր միջոցառումներն ու ներկայացումներն անվճար է անում: Արմեն Սաֆարյանը վստահեցրեց, որ միությանը կից գործող «Կարապետ» տիկնիկային թատրոնը 26-րդ տարին է՝ ոչ մի տոմս երբեք չի վաճառել այցելուներին՝ շնորհիվ բարեգործների եւ բարերարների:Վերջինս նշեց, որ մշակույթի նախարարությունից մասնակի ֆինանսավորում են ստանում, իսկ մեր հարցին, թե ինչ ջանքերով է ստացվում այսքան տարի պահել նման միությունն ու խոչնդոտները հաղթահարելով՝ աշխատել, Սաֆարյանն ասաց. «24 ժամը դարձնում եմ 68, աղոթում ու գնում ենք առաջ: Ասել եմ ու էլի կասեմ՝ ոչ մի թատրոն մեզ նման չի ներգրավում ՀՀ մարզերը»:Միջոցառման մասնակիցները, տարբեր երկրների հյուրերն ու հատկապես փոքրիկները ջրեցին 13 տարի առաջ տնկված «Խաղաղության Ծառը»:

Տպել
5926 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում