Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

25/09/2018 schedule20:15

Գյումրիի ծննդատան տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին այսօր 4 թեկնածու էր մասնակցության հայտ ներկայացրել: Նրանցից երկուսը՝ տնօրենի ժպ Արմեն Ավետիսյանն ու եւս մեկ թեկնածու, ինքնառաջադրվել էին, սակայն մրցույթին չէին ներկայացել: Թեկնածուներից 3-ը ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ  Լիանա Աբրահամյանն է, 4-րդն՝ Էդգար Սուքիասյանը: Երեք փուլով անցկացված մրցույթում հաղթել է Էդգար Սուքիասյանը: Նրա կողմից ներկայացված զարգացման ծրագրում առաջնային ընդգծումը եղել է ծննդատան  պարտքերի մարումը եւ բուժհաստատությունն առավել մրցունակ դարձնելը:

Նշենք, որ տեւական ժամանակ քննարկվում է այս ծննդատունը փակելու հարցը, քանի որ հաստատութունը 30 մլն-ի հասնող պարտքեր, հարուցված քրեական գործ, եւ այլ խնդիրներ ունի: Տնօրենի ընտրությունը եւս երկար պատմություն ունի:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլից սկսած էր այստեղ աթոռակռիվ ծավալվում: Այդ ժամանակ կայացած մրցույթի արդյունքում հավասար միավորներ էին հավաքել նույն հաստատության մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Աբրահամյանն ու Գյումրու Էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Արմինե Էլբակյանը: Վերջնական որոշումը թողնվել էր այդ ժամանակահատվածում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին: Վերջինս էլ նախապատվությունը տվել էր Արմինե Էլբակյանին: Բայց Սիմոնյանի նշանակած ժպ-ն չհասցրեց անգամ ծանոթանալ կոլեկտիվի հետ: Նշանակման պահից ծննդատան աշխատակիցները բոյկոտեցին, Արմինե Էլբակյանն էլ հրաժարականի դիմում ներկայացրեց: Նրա փոխարեն ժպ նշանակվեց ծննդատան գինեկոլոգ Արմեն Ավետիսյանը: Այսօր, սակայն, նա բացակաների թվում էր:

Մրցույթի մասնակիցներից 6 կողմ, 1 դեմ ձայներով հանձնաժողովը ծննդատան տնօրենի պաշտոնում ընտրեց Էդգար Սուքիասյանին:

Տպել
952 դիտում

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը

Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը