Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

ՖԻՖԱ-ի՝ 2017-18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչինն է: Նրան այն շնորհվեց երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Լոնդոնում կայացած լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ: Նա առաջ անցավ «Ռեալում» իր նախկին թիմակից, այժմ «Յուվենտուսում» հանդես եկող պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուից եւ «Լիվերպուլի» եգիպտացի առաջատար Մոհամեդ Սալահից:

Լավագույնին քվեարկությամբ որոշել են մարզիչները, ֆուտբոլիստները, լրագրողները: Մոդրիչը ստացել է ձայների 29.05%-ը: Լավագույն տասնյակն ունի հետեւյալ տեսքը.

1. Լուկա Մոդրիչ 29.05%

2. Կրիշտիանու Ռոնալդու 19.08%

3. Մոհամեդ Սալահ 11.23%

4. Կիլիան Մբապե 10.52%

5. Լեո Մեսսի 9.81%

6. Անտուան Գրիզման 6.69%

7. Էդեն Ազար 5.65%

8. Քեւին դե Բրույնե 3.54%

9. Ռաֆայել Վարան 3.45%

10. Հարի Քեյն 0.98%

Լուկա Մոդրիչը նախորդ մրցաշրջանի ընթացքում «Ռեալին» օգնել է 3-րդ տարին անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Նաեւ Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունում Խորվաթիայի հավաքականի կազմում դարձել է արծաթե մեդալակիր: Խորվաթիան իր պատմության մեջ առաջին անգամ էր հայտնվել աշխարհի առաջնության եզրափակչում, ու այդ հաջողության մեջ մեծ դեր էր ունեցել Մոդրիչը: Նա նաեւ ստացել էր ԱԱ 2018-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Վերջերս տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց նաեւ ՈԻԵՖԱ-ի վարկածով:

Այսպես Մոդրիչը «գահընկեց» արեց Կրիշտիանու Ռոնալդուին ու «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսիին (նրանք չէին էլ եկել մրցանակաբաշխությանը): Այս 2 ֆուտբոլիստները, որոնք վիճարկում են ոչ միայն ժամանակակից ֆուտբոլի, այլև պատմության մեջ լավագույնի կոչումը, վերջին 10 տարիների ընթացքում «սեփականաշնորհել» էին անհատական գրեթե բոլոր մրցանակները:

Այս 2-ից ոչ մեկին մրցանակը չտալը փոխեց նաեւ պարգեւատրման տրամաբանությունը: Տիտղոսը տրվեց ոչ թե գոլեր խփողին, այլ խաղը ստեղծողին, կառավարողին, նրան, ով թե՛ ակումբի եւ թե՛ ընտրանու կազմում իր թիմի շարժիչն է եղել, այլ ոչ թե անընդհատ բարելավել է գոլերի իր վիճակագրությունը:  

Իսպանական լրատվամիջոցները, սակայն, կարծում են, որ Մոդրիչը գուցե չկարողանա դեկտեմբերին հերթական անգամ նման հաղթական լուսանկար ունենալ այս անգամ արդեն «Ոսկե գնդակով»: Ըստ դրանց՝ «France Football» ֆրանսիական հեղինակավոր պարբերականը, որն իր թղթակիցների ընտրությամբ որոշում է օրացույցային տարվա լավագույն ֆուտբոլիստին, նախապատվությունը կտա ֆրանսիացի ֆուտբոլիստներին, մանավանդ որ Ֆրանսիայի հավաքականը դարձել է աշխարհի 2018 թ. առաջնության չեմպիոն:

Նշվում է, որ այս պարագայում մեծանում են Ֆրանսիայի կազմում աշխարհի չեմպիոններ դարձած Ռաֆայել Վարանի, Կիլիան Մբապեի եւ Անտուան Գրիզմանի հնարավորությունները: Վերջինս «Ատլետիկոյի» կազմում այս տարի դարձել է նաեւ Եվրոպա լիգայի եւ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող:

Բացի Լուկա Մոդրիչից՝ երեկ նաեւ այլ մրցանակակիրներ եղան: Հայտնի դարձավ 2017-18 մրցաշրջանի լավագույն դարպասապահը, մարզիչը եւ տարվա խորհրդանշական հավաքականը: Լավագույն դարպասապահ անվանակարգում հաղթեց բելգիացի Տիբո Կուրտուան, որը նաեւ աշխարհի 2018 թ. առաջնության լավագույն դարպասապահ էր ճանաչվել: Լավագույն մարզչի տիտղոսը տրվեց Ֆրանսիային դեպի աշխարհի 2018 թ. առաջնության չեմպիոնական տիտղոսն առաջնորդած Դիդյե Դեշամին:

Տարվա խորհրդանշական հավաքականն էլ ունի հետեւյալ տեսքը.

Դարպասապահ – Դավիդ դե Խեա («Մանչեստեր Յունայթեդ»)

Պաշտպաններ – Դանի Ալվեշ (ՊՍԺ), Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Մարսելո (3-ն էլ «Ռեալ Մադրիդ»)

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Նգոլո կանտե, Էդեն Ազար (2-ն էլ «Չելսի»)  

Հարձակվողներ – Կիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», 2017-18 մրցաշրջանում՝ «Ռեալ»)

Տպել
2715 դիտում

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած