Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրգիռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղատնտեսության նախարարի հետ

Հայաստանի 4 մարզում՝ Արմավիրում, Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Շիրակում օգոստոսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել Town Hall ձեւաչափով աշխատաժողովներ, որոնց նպատակն էր վերհանել գյուղատնտեսության ոլորտի հիմնահարցերը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, աշխատաժողովին մասնակցել է 309 ներկայացուցիչ, ովքեր ներգրավված են գյուղատնտեսության տարբեր արժեշղթաներում՝  ֆերմերներ, գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներ, մարզպետարանի եւ «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» մարզային կառույցի, սննդի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչներ:

Հանդիպումները նախաձեռնել էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ՝ «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

Աշխատաժողովները մեկ հարկի տակ համախմբել է  նշյալ մարզերում գյուղատնտեսության ոլորտի շահագրգիռ կողմերին, ովքեր բարձրաձայնել են ոլորտում առկա մի շարք հիմնահարցերի մասին: Իսկ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացված աշխատաժողովի մասնակիցներին հանդիպել է նաեւ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որտեղ մասնակիցները իրենց հուզող հարցերն ուղղեցին նախարարին՝ բարձրաձայնելով ոռոգման ջրի, բուժանյութերի, գյուղատնտեսական վարկերի, գյուղտեխնիկայի եւ կոոպերատիվների հետ կապված հիմնախնդիրներ: 

«Այս հանդիպումների նպատակն էր հենց ոլորտի ներկայացուցիչներից լսել իրենց խնդիրները, իսկ ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր մարզում առավել քան 300 առաջարկ - խնդիր է հավաքագրվել մեր գործընկեր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետների կողմից: Դրանք կմշակվեն մեր փորձագետների կողմից եւ որպես հայեցակարգային փաստաթղթեր կներկայացվեն կառավարությանը եւ այլ շահագրգիռ կողմերին»,- նշել է «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագրի համակարգող Վադիմ Ուզունյանը:

Նշենք, որ վերհանված խնդիրները կամփոփվեն եւ հիմք կհանդիսանան հոկտեմբերին 24 նախատեսված «Համապետական ֆերմերական կոնգրեսի» համար, որտեղ Կառավարության եւ Ազգային ժողովի համապատասխան ներկայացուցիչներին կներկայացվեն վերհանված խնդիրները:

Տպել
6457 դիտում

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Ի՞նչ է սատանիզմը. այսօր շատերն են շատերին մեղադրում սատանիստ լինելու համար

Արմեն Գեւորգյանի պաշտպանը եւս մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց

ՀՀ ֆուտբոլի հավաքականի վիճակագրությունը Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերում հուսադրող չէ

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Հայաստանը ամենաապահով երկրներից է. 142 երկրների շարքում՝ 7-րդը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)