Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի իր պաշտոնակցին. Ռոհանին մեղադրում է ԱՄՆ-ի դաշնակիցներից մեկին

Կա հնարավորություն, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթաժողովի շրջանակներում Նյու Յորքում հանդիպեն ԱՄՆ-ի ու Իրանի նախագահները: Այս մասին ասել են ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք ու ավելացրել, որ դա տեղի կունենա, եթե Իրանը համաձայն է «փոխել իր վարքագիծը եւ մտնել կառուցողական երկխոսության» մեջ, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը մեծացրել է տնտեսական ճնշումները՝ ընդդեմ Թեհրանի: Եվ այժմ սպասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ մեծապես խոսք կգնա այն խնդիրների մասին, որոնք առկա են ԱՄՆ-Իրան հարաբերություններում:

Ինչպես ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին է ասել, նախագահը Անվտանգության խորհրդում կխոսի «աշխարհի նկատմամբ Իրանի սպառնալիքների» մասին: Սակայն Թրամփը, ըստ Հեյլիի, բաց է՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի շրջանակներում հանդիպելու հարցում: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նույնպես ասել է, թե «Թրամփը կուզենար խոսել նրանց հետ որեւէ ժամանակ»:

«Սակայն Իրանը դեռեւս ցույց չի տվել, որ պատրաստ է կառուցողական երկխոսության»,- ասել են Հեյլին ու Փոմփեոն, Իրանի վարած քաղաքականությունն անվանելով՝ «ապակառուցողական ու վնասարար»:

Ինչ վերաբերում է Իրանի նախագահ Ռոհանիին, ապա վերջինս, առանց որոշակի անուններ նշելու, մեղադրում է ԱՄՆ-ի դաշնակիցներից մեկին այն խմբավորմանն աջակցելու մեջ, որը Ահվազ քաղաքում շաբաթ օրը ռազմական շքերթի ժամանակ հարձակում էր իրականացրել, դառնալով քսանհինգ մարդու մահվան պատճառ:

Ռոհանին ասել է, թե «տարածաշրջանում վարձկան փոքր երկրներն աջակցություն են ստանում ԱՄՆ-ից: Ամերիկացիներն են, որ հրահրում են նրանց, նրանց տրամադրում նման հանցագործություններ իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ»:

Ու քանի դեռ աշխարհի երկրների առաջնորդներն ուղեւորվում են Նյու Յորք, փորձագետներից շատերն են ասում, որ չնայած Ռոհանիին հանդիպելու Դոնալդ Թրամփի պատրաստակամությանը, նա այս տարի հավանաբար ավելի խստացնի Իրանի դեմ իր երկրի կեցվածքը` ի հակադրություն Հյուսիսային Կորեայի հետ սկսված երկխոսությունների քաղաքականությանը:

Տպել
1774 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն