Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

Երեկ Երեւանի ավագանու ընտրություններն անցան աննախադեպ հանգիստ մթնոլորտում: Այս տարիների ընթացքում ըստ էության առաջին անգամ ընտրատեղմասերի մոտ մեղմ ասած տեսանելի չէին ո՛չ թաղային, հեղինակություններ, ո՛չ «կառուսելներ», գազելներ, ո՛չ էլ կուտակումներ ու ճնշումներ:

Այս անգամ ընտրություններին թեեւ միջադեպ ու խախտումներ արձանագրվեցին, սակայն դրանք էապես տարբերվում էին նախորդ տարիներին տեղի ունեցած բավական լուրջ խախտումներից: Եթե նախկին ընտրություններում լրագրողների աշխատանքը խոչըդոտելու բազմաթիվ դեպքեր էին արձանագրվել, ապա այս անգամ խոչընդոտման դեպքը մեկն է:  Ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների օրը գրանցվել էր ֆիզիկական բռնության 2 եւ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների 5 միջադեպ։

Այս ընտրություններին դեպքը տեղի է ունեցել թիվ 8/05 ընտրատեղամասում. տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ  էն կողմ տար»։ Լրագրողը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ զրույցում տեղեկացրել է, որ բացի այդ, օպերատորի ուսից քաշել եւ նկարահանմանը խանգարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձանցից մեկը։

Ավագանու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները վերաբերել են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, վիճակահանության կարգի խախտմանը:

Ընդհանուր առմամբ՝ դատախազության հանձնարարությամբ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր: Նյութերից 21-ը նախապատրաստվում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 8-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու, 7-ը ընտրողներին կաշառք տալու, 5-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերի առթիվ: ՀՀ ոստիկանությունում ստացված իրավախախտման վերաբերյալ տեղեկություններն էլ 84-ն են: 

Ստացված տեղեկությունները վերաբերվում են՝ 11-ը ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու,  23-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձի),  4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու,  19-ը՝ ընտրացուցակների անճշտության, 1-ը՝ լցոնումների 
23-ը՝ այլ իրավախախտումների։

Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ ստացել են 24 հաղորդում-ահազանգ. նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն: ՔԿ-ից տեղեկացանք, որ ՝ քվեարկության գաղտնիության խախտման 7 դեպքերից երեքով քաղաքացիները քվերակությանը մասնակցելուց հետո սոցիալական ցանցերում հրապարակել են իրենց քվեաթերթիկը: Դեպքերից մեկով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը զանգահարել է քաղաքացուն եւ հետաքրքրվել, թե ում օգտին է քվեարկել:

Հաջորդ դեպքով 7/10 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ քվեարկությանը մասնակցող քաղաքացին նկարել է քվեաթերթիկը: Հիշյալ երկու դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր:

Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» և «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածները:

«2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» վերտառությամբ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ թիվ 2/46 ընտրատեղամասում՝ քվեախցիկների հետեւի պատի վերին անկյունում, տեղադրված տեսախցիկի օբյեկտիվը փակված-ծածկված է թղթով և կպչուն ժապավենով: Պարզվել է, որ օբյեկտիվը ուղղված է դեպի դպրոցի աստիճանները, այլ ոչ թե՝ քվեախցիկները, միաժամանակ՝ այն միացված չէ սնուցման համակարգին եւ լարումը բացակայում է:

«Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ»  վերտառությամբ հոդվածի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի է դարձել, որ ընտրատեղամաս է եկել 80-85 տարեկան տղամարդ եւ շուրջ 70 տարեկան կին, ովքեր, ինչպես հետագայում հայտարարել են, ամուսիններ են: Կինն ընտրությանը մասնակցելուց հետո երկրորդ անգամ մտել է ընտրական տեղամաս եւ ամուսնուն ուղեկցել քվեախցիկ: Տվյալ ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանները բացատրություն են տվել, որ հիշյալ կնոջ կողմից ամուսնուն ընտրելու հետ կապված որևէ խոսակցություն, ուղղորդում չի եղել և կինը, հնարավոր է, քվեախցիկ է մտել՝ ամուսնուն օգնելու նպատակով:

Արձանագրված 16 կրկնակի քվեարկության դեպքերից 3-ը տեխնիկական խնդիրների պատճառով են. 12-ը՝ անուշադրության: Արձանագրված մյուս 2 դեպքով քաղաքացիներն ընտրատեղամաս են ներկայացել երկրորդ անգամ եւ փորձել մասնակցել քվեարկությանը: Կրկնաքվերակության դեպքեր են արձանագրվել մասնավորապես 2/22, 1/17, 1/08, 2/11, 1/03, 9/11, 10/04, 10/02, 7/46, 7/44, 7/47, 7/07, 3/09, 3/20 ընտրատեղամասերում:

Մի շարք միջադեպեր ու ընտրախախտումներ երեկ արձանագրել են նաեւ դիտորդները, դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

Արաբկիրի 4/34 տեղամասում դիտորդը տեղեկացրել է, որ 16:00-ի դրությամբ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվերակության երեք դեպք, մասնավորապես ընտրողները ընտրողների ցուցակում ստորագրել են այլ անձանց դիմաց: Երկու դեպքում ընտրողներին, որոնց փոխարեն այլ ընտրող արդեն ստորագրել էր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացված պարզաբանման հիման վրա հնարավորություն է տրվել ստորագրել այլ նշումներ բաժնում, իսկ մյուս դեպքում ընտրողը, որի փոխարեն այլ անձ էր ստորագրել, 16:30-ի դրությամբ ընտրության չի մասնակցել:
Դիտորդը ներկայացրել է պահանջ՝ խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է Հանձնաժողովի նախագահի կողմից այն պատճառաբանությամբ, որ ԿԸՀ-ն տվյալ միջադեպի մասին տեղեկացված է, համապատասան պարզաբանում տվել է, ուստի խախտում առկա չէ:

Ավանում տարեց մի տղամարդ 1/3 տեղամաս է այցելել տարեց կնոջ հետ, որպեսզի վերջինս տղամարդուն օգնի, որ տղամարդը կարողանա ընտրել: Սակայն պարզվել է, որ այդ տղամարդը արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են եկել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել, իսկ միջադեպը գրանցվել է գրանցամատյանում: ՔԿ-ից տեղեկացանք, որ այս դեպքով նյութեր են նախապատրաստվում:

Աջափնյակ 6/8 տեղամասում դիտորդը նկատել է, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին: Հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի մեկ այլ անդամ զգուշացրել են ընտրողներին: Դիտորդը հանձնաժողովի քարտուղարին պահանջ է ներկայացրել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն պատճառաբանությամբ, որ վերջինս գտնում է, թե տվյալ դեպքում խախտում առկա չէ: Ավելի ուշ դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին եւ վերջինս համաձայնվել է գրանցել խախտման փաստը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Աջափնյակ 6/38 տեղամասում խախտվել է վիճակահանության կարգը: Ժամը 14.00-ի սահմաններում ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամ Նատալիա Սարգսյանը չի փակցրել դրոշմանիշը եւ ընտրողն առանց դրոշմանիշի ծրարը նետել է քվեատուփի մեջ: Հանձնաժողովի նախագահը վիճակահանությամբ սահմանված կարգի՝ հերթափոխի խախտմամբ տվյալ անդամին փոխարինել է հանձնաժողովի այլ անդամով՝ պատճառաբանելով, որ տվյալ անդամի խնդրանքով է կատարել փոխարինումը, քանի որ վերջինիս ի վիճակի չի եղել իրականացնել այդ գործառույթը, որի վերաբերյալ կազմել է համապատասխան արձանագրություն, իսկ ընտրողին առաջարկել է նոր քվեաթերթիկ, սակայն վերջինս հրաժարվել եւ հեռացել է տեղամասից: Խախտում թույլ տրած հանձնաժողովի անդամին հանձնաժողովի նախագահը վերապահել է քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնողի գործառույթը:

Քանաքեռ-Զեյթունում ընտրողը 3/24 տեղամասային կենտրոն է ներկայացել «դուխով» շապիկով: Հանձնաժողովի նախագահը զգուշացրել է վերջինիս եւ ընտրողը ընտրելուց հետո հեռացել է տեղամասային կենտրոնից: Դիտորդը պահանջել է խախտումը գրանցել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Միջադեպ է գրանցվել նաեւ թիվ 138 դպրոցում տեղակայված 6/26 ընտրատեղամասում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Ռոման Դավթյանն ընտրատեղամասում իրարանցում է սարքել, սպառնացել «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցչին: Պատճառը եղել է այն, որ դիտորդը նկատել է, որ ԲՀԿ վստահված անձը չի կրում համապատասխան վկայականը եւ առաջարկել է հանձնաժողովի նախագահին խնդրին լուծում տալ, ինչն էլ դարձել է վեճի պատճառ:

«ՀԺ»-ի հետ զրույցում դիտորդը՝ Հայկ Խաչատրյանը, նշել է, որ ԲՀԿ-ի վստահված անձն իրեն սպառնացել է. «Կխփեմ, ակնոցներդ կջարդեմ»,- մասնավորապես ասել է վստահված անձը: Նա միաժամանակ հրաժարվել է հարցազրույց տալ, քանի որ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ները դիտորդներին լրագրողների հետ շփվելու քիչ հնարավորություն են տվել:

ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ իրենք խոսել են Ռոման Դավթյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հերքել է տեղեկությունները:

Այն, որ միջադեպ իսկապես եղել է, «Հժ»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ 6/26 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրայր Մովսիսյանը: «Եղել է միջադեպ վստահված անձի վկայականը չկրելու հետ կապված: Իմ զգուշացումից հետո վստահված անձը լքել է ընտրատեղամասը: Ընթացքում լեզվակռիվ է եղել: Դիտորդը նշել է, որ իրեն սպառնացել է, մենք էլ համապատասխան արձանագրություն ենք կազմել: Միջադեպից հետո վստահված անձը ինքնակամ լքել է ընտրատեղամասը»:

Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Իսկ երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝ «ակնոցներդ կջարդեմ»: Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ եւ լուսանկարներ: Դիտորդները նաեւ նկատել են, որ նույն անձը պարբերաբար դուրս է գալիս ընտրատեղամասից եւ շրջում տարածքում, տեղամասում ողջունում ընտրողներին եւ զրուցում նրանց հետ:

Արաբկիր վարչական շրջանի 4/1 ընտրատեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդել է ընտրողներին, սակայն ոստիկանության ծառայողը նրան հեռացրել է: Ավելի ուշ նույն անձը վերադարձել է՝ ներկայանալով որպես թեկնածու եւ հայտարարելով, որ դա իր տարածքն է: Հանձնաժողովի նախագահը նրան զգուշացրել է, որ նրա ներկայությունը ընտրատեղամասում շատ երկար է տեւում եւ պահանջել է հեռանալ:

Էրեբունի վարչական շրջանի 10/8 ընտրատեղամասում երկու անձ, որոնք ներկայացել են որպես «Իրավաբանների եւ հոգեբանների ասոցիացիայի արագ արձագանքման խումբ», վաղ առավոտյան մուտք են գործել ընտրատեղամաս մի քանի րոպեով, զննել են տարածքը եւ դուրս եկել: Ավելի ուշ կրկին փորձել են մուտք գործել ընտրատեղամաս, բայց հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել: Միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում, քանի որ նման անունով հավատագրմած որեւէ խումբ չկա:

Transparency.am կայքի փոխանցմամբ, միջադեպերից մեկը կապված է եղել ընտրողներին օգնելու կարգի խախտման հետ: Նորք Մարաշի 9/6 տեղամասում տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու՝ քվեախցիկում կատարել է ընտրություն: Խնդրին արձագանքել է նաեւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, ինչի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:

Տպել
3453 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել