Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում (տեսանյութ)

ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ նշելով.

«Անակնկալ հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուրախացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերի իր էջում: Նշել է, որ անհամբերությամբ սպասում է մյուս հանդիպմանը:

«Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան: Մեծ անհամբերությամբ սպասում եմ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը»,- գրել է նա:

Գրառմանը կից Թրյուդոն նաեւ տարածել է իր ու Փաշինյանի հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարության թվիթերի պաշտոնական էջում արված հրապարակումը:

Հիշեցնենք, որ վարչապետը ԱՄՆ-ում է՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար, այցը մեկնարկել է երեկվանից, նախատեսված են նաեւ մի շարք հանդիպումներ:

Տպել
9563 դիտում

«Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է. Հայկ Մարության

Հայաստանի ճոխ ու համեստ կողմերը ռուսական «Орёл и решка» հաղորդման մեջ (տեսանյութ)

Պատգամավորներն ԱԺ-ում քչություն են անում. Ծառուկյանը գալո՞ւ է ԸՕ-ին կողմ քվեարկելու

Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհու պայուսակում դեղահաբեր եւ հեռախոսներ են հայտնաբերվել

Սա աննախադեպ երեւույթ է, երբ երկրի վարչապետը պաշտպանում է որեւէ թեկնածուի, եւ այդ թեկնածուն չի հաղթում ընտրություններում

Ավտովթար Գյումրու Խանջյան փողոցում. կա զոհ

ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին

Մակրոնը եւ Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին

ՀՀԿ-ն հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու կողմ չէ ներկայացված նախագծին. հայտարարություն

Հայ-չինական գիտական կապերն ամրապնդվում են

Տորոնտոյում Համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ հավաքվել է 1 մլն 300 հազար դոլար. Նազարյան

ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն

Հայտնաբերվել է 55 տարեկան տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը

ԵԿՄ արտահերթ համագումարը, որտեղ ընտրվելու է ԵԿՄ նոր նախագահ, չի կայանա նաեւ հոկտեմբերի վերջին

Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առեւտրի կենտրոնի աշխատակիցներին

Այսօր քայլում էի Երեւանի փողոցներով եւ ինձ ոչ ոք չճանաչեց. մանրամասներ Ալեքսեյ Չումակովի մենահամերգից

Գյումրիում մահվան ելքով ավտովթար է գրանցվել

Առերեւույթ չարաշահումներ՝ Անիի համայնքապետարանում