«Ես կարծում էի, որ վարչապետի ներգրավվածությունը կունենա մեծ ազդեցություն, բայց ոչ բացարձակ ազդեցություն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքի ավագանու ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Խաժակյանը:

- Պարոն Խաժակյան, ինչպե՞ս եք գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները:

- Արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամարտահայտությունը: Աննախադեպ հանգստություն էր տիրում ընտրական տեղամասերում, եւ դրանից բխող՝ ես եւ քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը այցելեցինք «Իմ Քայլ»-ը դաշինքի կենտրոնական գրասենյակ եւ շնորհավորեցինք դաշինքին՝ հաղթանակի կապակցությամբ:

- Սպասելի էր արդյո՞ք այս արդյունքը:

- Սպասելի չէր գոնե ինձ համար: Ես կարծում էի, որ վարչապետի ներգրավվածությունը կունենա մեծ ազդեցություն, բայց ոչ բացարձակ ազդեցություն: Բայց կարող ենք արձանագրել, որ այդ ազդեցությունը բացարձակ էր:

-  Ի՞նչ եք կարծում, որն էր պատճառը, որ երեւանցին իր քվեն չվստահեց ձեզ:

- Ես, ինչպես նշեցի, այստեղ խնդիրը ոչ վստահությունն էր Իմ Քայլի ցուցակին, ոչ վստահությունն էր Լույսի ցուցակին, ոչ վստահություն էր Բարգավաճի ցուցակին: Դա վստահություն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

- Շարունակելո՞ւ եք նոր իշխանությունների հետ համագործակցությունը:

- Մենք մասնակցային ուժ ենք եւ մշտապես մասնակցել ենք ի շահ Հայաստանի` Երեւանի այս դեպքում եւս մենք շարունակելու ենք այդ աշխատանքը:

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքները միանգամայն արդար են, առանց կեղծիքների եւ ընտրախախտումների:

- Ես կարող եմ պնդել, որ ընտրախախտումներ եւ կեղծիքներ տեղամասում եւ քվեախցիկում քվեարկության օրը չեն եղել:

Հիշեցնենք, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ` 81.06 տոկոս, հաղթեց «Իմ Քայլ»-ը դաշինքը: Երկրորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 25 219 կամ 6.95 տոկոսով, իսկ երրորդը՝ «Լույս» դաշինքը՝ 18 122 ձայնով կամ 4.99 տոկոսով։ Այս երեք ուժերն ընդգրկվում են Երեւանի ավագանու նոր կազմում, չնայած որ «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցողիկ 8% շեմը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ ընդգծեց, որ եթե կողմ քվեաթերթիկների քանակը չեն հաղթահարել 3-ից պակաս կուսակցություններ եւ կուսակցությունների դաշինքներ, ապա մանդատների բաշխումը տեղի է ունենում առավելագույն կողմ ստացած 3 կուսակացությունների եւ կուսակցությունների դաշինքների միջեւ. հետեւաբար՝ ավագանու կազմում կընդգրվեն «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Լույս» դաշինքը։

Տպել
3942 դիտում

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ