ԲՀԿ վստահված անձը դիտորդի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, ապա լքել ընտրատեղամասը

Լուսանկարում՝ կարմիր շրջանակով նշվածը ԲՀԿ վստահված անձն է, լուսանկարը ՀԺ-ին տրամադրել է «Անկախ դիտորդ» դաշինքը

Այսօր ժամը 11:00-ի սահմաններում միջադեպ է գրանցվել թիվ 138 դպրոցում տեղակայված 6/26 ընտրատեղամասում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Ռոման Դավթյանն ընտրատեղամասում իրարանցում է սարքել, սպառնացել «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցչին: Պատճառը եղել է այն, որ դիտորդը նկատել է, որ ԲՀԿ վստահված անձը չի կրում համապատասխան վկայականը եւ առաջարկել է հանձնաժողովի նախագահին խնդրին լուծում տալ, ինչն էլ դարձել է վեճի պատճառ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դիտորդը՝ Հայկ Խաչատրյանը, նշեց, որ ԲՀԿ-ի վստահված անձն իրեն սպառնացել է. «Կխփեմ, ակնոցներդ կջարդեմ»,- մասնավորապես ասել է վստահված անձը: Նա միաժամանակ հրաժարվեց հարցազրույց տալ, քանի որ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ները դիտորդներին լրագրողների հետ շփվելու քիչ հնարավորություն են տվել:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի՝ ընտրատեղամասում գտնվելու ընթացքում ԲՀԿ-ի վստահված անձ Ռոման Դավթյանը արդեն հեռացել էր ընտրատեղմասից: ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք խոսել են Ռոման Դավթյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հերքել է տեղեկությունները:

Այն, որ միջադեպ իսկապես եղել է, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ 6/26 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրայր Մովսիսյանը: «Եղել է միջադեպ վստահված անձի վկայականը չկրելու հետ կապված: Իմ զգուշացումից հետո վստահված անձը լքել է ընտրատեղամասը: Ընթացքում լեզվակռիվ է եղել: Դիտորդը նշել է, որ իրեն սպառնացել է, մենք էլ համապատասխան արձանագրություն ենք կազմել: Միջադեպից հետո վստահված անձը ինքնակամ լքել է ընտրատեղամասը»:

Միջադեպը տեսանկարահանվել է դիտորդի կողմից: «Անկախ դիտորդ» դաշինքն առաջիկայում պատրաստվում է այս միջադեպի շրջանակներում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Այժմ ընտրատեղամասում ընտրական գործընթացը շարունակվում է առանց խոչընդոտների:

Տպել
10844 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին