«Իմ քայլ»-ի վստահված անձը ԲՀԿ-ի վստահված անձի կողմից տարեց ընտրողների ուղղորդում է նկատել

Լուսանկարում՝ ԲՀԿ վստահված անձ Գագիկ Հակոբյանը

«Հայկական ժամանակ»-ն ահազանգ ստացավ, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի տուն-ինտերնատում ԲՀԿ-ականներն ուղղորդում են տարեցներին ընտրություն կատարելու հարցում:

«Հայկական ժամանակ»-ն այցելեց տուն-ինտերնատ, որտեղ ծերանոցի փոխտնօրեն Կարեն Մարգարյանը մեզ ասաց, որ ծերանոցի բնակիչների հետ ցանկալի է խոսենք տնօրեն Արթուր Մելքոնյանի գալուց հետո: Մենք, այնուամենայնիվ, մինչ տնօրենի գալը, կարողացանք զրուցել տուն-ինտերնատի մի քանի բնակչի հետ: Վերջիններս «Հայկական ժամանակ»-ին ասացին, որ որեւէ ուղղորդում չի եղել, եւ իրենցից ովքեր գնացել են ընտրելու, ընտրել են սեփական կամքով:

Ծերանոցի բնակիչները ընտրում են Նորք-Մարաշի 9/02 ընտրատեղամասում: «Իմ քայլ»-ի՝ նույն ընտրատեղամասում հերթապահող վստահված անձը՝ Արման Անդրիկյանը եւ տեղամասի դիտրոդները «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի կողմից ընտրողների ուղղորդում է նկատվել: «Իմ քայլ»-ի վստահված անձն ասաց, որ նկատել է, թե ինչպես են տարեց ընտրողները մոտենում ԲՀԿ վստահված անձին, ողջունում նրան, դիմախաղով ինչ-որ բան հասկացնում, նոր մտնում տեղամաս:

Արման Անդրիկյանն ասաց, որ այս մասին ինքն ու դիտորդները հայտնել են ընտրատեղամասի տարածքում հերթապահող ոստիկաններին:

«Հայկական ժամանակ»-ը նկատեց, որ ԲՀԿ վստահված անձը հերթապահում է ընտրատեղամասի բակում: Վերջինս տեղամասի մոտ գտնվող՝ Նորք-Մարաշի տուն-ինտերնատի բնակիչներից է՝ Գագիկ Հակոբյանը։ Նա հինգ տարի է՝ ինչ բնակվում է տուն-ինտերնատում: Հակբոյանն իր նախաձեռնությամբ է գրանցվել ԲՀԿ վստահված անձ:

Մենք տեղում լսեցինք, թե ինչպես է ծերերի կացարանի բնակիչ, ԲՀԿ վստահված անձ Գագիկ Հակոբյանը ԲՀԿ մեկ այլ վստահված անձի ասում ՝ «տասներկու հոգու արդեն բերել եմ»: Չի բացառվում, որ խոսքը հենց ծերերի կացարանի բնակիչների մասին է: Հակոբյանը խոսում էր շշուկով, նա իր խոսքում զրուցակցին ցածրաձայն տեղեկացրեց, որ տեղում «Հայկական ժամանակ»-ի լրագրող կա: Գագիկ Հակոբյանին այս ընտրատեղամասում եկավ փոխարինելու ԲՀԿ մեկ այլ վստահված անձ:

Այս պահի դրությամբ Նորք-Մարաշի 9/02 ընտրատեղամասում ընտրել է 636 անձ: Այստեղ ընտրելու իրավունք ունի 1722 քաղաքացի:

Տպել
4652 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն