Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

20/09/2018 schedule19:30

86.8 հեկտար մակերեսով տարածքի վրա 50ՀԱ ջերմոցային համալիրի կառուցման ծրագրի շրջանակներում կատարվել են բոլոր նախագծային աշխատանքները, ստացվել է շինթույլտվությունը, նախնական պայմանագիր է կնքվել ծրագիրը ֆինանսավորող Եվրասիական զարգացման բանկի և ջերմոցային տեխնոլոգիաների մատակարար ֆրանսիական Ռիշել ընկերության հետ:

Այսպիսի տեքստով պրզաբանում է ներկայացրել «Սպայկա» ընկերությունը՝  Արմսանպրոդակտ ՍՊԸ-ին հողամաս նվիրաբերելու մասին ՀՀ կառավարության  առ  23 հունիսի 2017թ.-ի N 762-Ա որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հնչած մի շարք հարցադրումների վերաբերյալ:

Պարզաբանման մեջ ասվում է.

Հաշվի առնելով ծրագրի նախնական պլանավորման համաձայն /մասնավորապես արհեստական լուսավորման համար/ անհրաժեշտ  համապատասխան ենթակառուցվածքների փաստացի բացակայությունը և դրանց ստեղծման համար ֆինանսական միջոցների հայթայթման դժվարություններն ու ժամանակի սղությունը՝ ընկերությունը վերանայել է ֆինանսավորող և մատակարար ընկերությունների հետ նախագծի տեխնիկական բաղկացուցիչները և դիմել կառավարությանը՝ խնդրելով համապատասխան փոփոխություններ մտցնել կառավարության որոշման մեջ: Մասնավորապես, ծրագրի մեկնարկի համար Արմսանպրոդակտ ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը նախագծի իրականացման ժամկետների վերանայման / սահմանելով նախագծի ավարտի նոր ժամկետ մինչև 2019թ դեկտեմբերի 30-ը/  և ներդրումային ծավալների համապատասխան փոփոխության / ներդրումային արժեքը 133 մլն ԱՄՆ դոլարից 45 մլն ԱՄՆ դոլարով նվազեցնելով, որի արդյունքում ներդրումային ծրագրի արժեքը կկազմի 88 մլն ԱՄՆ դոլլար / խնդրանքով:

Նշված փոփոխությունները չեն ազդելու ստեղծվելիք ավելի քան 700 աշխատատեղերի քանակի և ջերմոցային համալիրի տարեկան ավելի քան 25 հազար տոննա բանջարեղենի արտադրողականության վրա:

Բացի դրանից Երևանի քաղաքապետարանի հետ կնքվել է նվիրաբերության պայմանագիր, որի համաձայն ծրագրի կատարման ժամկետը կամ նախատեսված ներդրումային ծավալները չապահովելու դեպքում քաղաքապետարանը կարող է չեղարկել նվիրաբերությունը:

Կառավարության դրական որոշումից հետո Արմսանպրոդակտ ընկերույթունը լրացուցիչ համաձայնագիր  կննքի Երևանի քաղաքապետարանի հետ, որից հետո կթարմացվեն Եվրասիական զարգացման բանկի և մատկարար Ռիշել ընկերության հետ պայմանավորվածությունները և ընկերությունը անմիջապես կանցնի ներդրումային ծրագրի իրականացմանն ու շինարարության մեկնարկին:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Նորագավիթի շրջանի նույն տարածքում ՀՀ կառավարության առ 23 հունիսի 2017թ.-ի N 762-Ա որոշմամբ մեկ այլ 76.4 հեկտար մակերեսով հողատարածք է հատկացվել նաև Սպայկա ՍՊ ընկերությանը, որի շրջանակներում իրականացվող 2 ծրագրերը՝ բորբոսով պանրի գործարանի շինարարությունը և 53 ՀԱ կիսափակ ջերմոցային համալիրի շինարարությունը ընթանում են բնականոն  հունով և ավարտին կհասցվեն մինչև ս.թ. դեկտեմբերի վերջ: Այս ծրագրի շրջանակներում Սպայկա ընկերությունը արդեն իսկ ներդրել է ավելի քան 86 մլն դոլար, որից 15 մլն դոլար պանրի գործարանի և 71 մլն դոլար ջերմոցային համալիրի շինարարության մեջ:

Ընդհանուր առմամբ այս 2 ծրագրերով Նորագավիթում ստեղծվելու է ավելի քան 1500 նոր մշտական հատուկ որակավորում պահանջող աշխատատեղ:

Սպայկա ընկերությունը հանդես է գալիս որպես Արմսանպրոդակտ ընկերության ծրագրի կոորդինացնող և ջերմոցային համալիրի շահագործման հանձնելուց հետո կհանդիսանա ապրանքների հիմնական սպառող դեպի ԵՄ, ԱՊՀ և արաբական երկրներ արտահանվող շուկաներում:

Հիշեցնենք, որ Կառավարության սեպտեմբերի 20-ին նիստում «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելու որոշում կայացվեց: Նիստում որոշեց նվազեցնել «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի կողմից Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հա կիսափակ ջերմոցային համալիր կառուցելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը եւ երկարաձգել իրականացման ժամկետը:

Տպել
2338 դիտում

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին