Պաշտոնի չարաշահո՞ւմ է եղել Ավանի մշակույթի տանը. ում քույրն է 2008-ից «ընտրված» տնօրենը

Երաժիշտ, խմբավար Վաչագան Նավասարդյանը երկար տարիներ աշխատել է որպես «Տաթեւ» մանկապատանեկան երգչախմբի խմբավար: Երգչախումբը 1993 թվականից անհասցե դեգերելով տարբեր մշակութային կենտրոններում՝ որոշ ժամանակ աշխատել է Արամ Խաչատրյան համերգասրահի փորձասենյակում, Խնկո Ապոր գրադարանի մի անկյունում, Կամերային երաժշտության տանը եւ այլն:

Եվ վերջապես, երբ 2008 թվականին «Տաթեւ»-ին տարածք են տրամադրել Ավան մշակույթի տանը, 10 տարի անշահախնդիր աշխատելուց հետո, երգչախմբի ղեկավարի տարիների ներդրումն ավարտվել է՝ առանց պատճառի աշխատանքից հեռացվելով:

««Տաթեւ» մանկապատանեկան երգչախումբը 93 թվականի ցուրտ ու մութ տարիներից աշխատել է Խնկո Ապոր գրադարանում, այնտեղ հավաքել էինք շուրջ 100 աշակերտի եւ անվճար պարապում էինք: Այդ ժամանակվա խմբի մեջ էին երգչուհի, դերասանուհի Իվետա Եդիգարյանը, Արամ Mp3-ին, երգահան կոմպոզիտոր Մարտին Խաչատրյանը, երգչուհի Շուշան Բրուտյանը եւ շատ ուրիշներ, մասնակիցներից շատերը հիմա արտերկրում են, հայտնի մարդիկ են ու շարունակում են երաժշտությամբ զբաղվել: Այդ տարիներից մինչեւ օրս ես անվճար պարապում եմ տարբեր երեխաների հետ»,- պատմեց խմբավար Նավասարդյանը:

Լուսանկարում՝ Վաչագան Նավասարդյան

Վաչագան Նավասարդյանը հայտնեց, թե ինչպես է 2008 թվականին «Տաթեւ» երգչախումբ հաճախող սաների ծնողներից մեկը, Ավանի թաղապետարանում կրթության եւ մշակույթի բաժնի պետ եղած ժամանակ, առաջարկել երգչախումբը տեղափոխել Ավան մշակույթի տուն: Վերջինս սիրով ընդունել է հրավերը եւ 42 հազար դրամ աշխատավարձով 2008 թվականից աշխատել է այդտեղ:

Ընդունվելու օրվանից Նավասարդյանը պարբերաբար մշակույթի տան տնօրեն Անահիտ Բունիաթյանից նվագակցողի հաստիք է խնդրել, սակայն տարբեր պատճառաբանություններով մերժվել: Նավասարդյանն այլընտրանք չունենալով, ամեն ամիս իր 42 հազար դրամ աշխատավարձից 15 հազարը տրամադրել է նվագակցողին:

«Մի օր, հերթական անգամ նվագակցողի հաստիքի հարցը բարձրացնելիս՝ գլխավոր հաշվապահը բերեց ինձ հաստիքացուցակը՝ ապացուցելու համար, թե տեսեք՝ ինչքան մարդ է հաստիքով աշխատավարձ ստանում եւ հնարավորություն չունեն: Ցուցակը հերթով նայում էի, տեսա՝ նվագակցող է գրված, դիմացն էլ բավականին բարձր աշխատավարձ: Պարզվեց, երկար տարիներ ես իմ աշխատավարձից եմ վճարել նվագակցողի համար, մինչդեռ դրան հատկացված գումար է եղել, որը տնօրենն է ստացել: Այդ մասին, առանց ամաչելու, նա ինքն ինձ ասաց, երբ հարցրեցի, թե ով է ստանում»,- պատմեց Նավասարդյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ ավելի ուշ՝ Անահիտ Բունիաթյանն իր երեխայի դաշնամուրի ուսուցչին է տարել որպես նվագակցող մշակույթի տանը տեղավորել, ասելով. «Ես այստեղի տնօրենն եմ, ես եմ որոշում»: Նավասարդյանի խոսքով՝ նոր նվագակցողը անվճար խմբակ հաճախող երեխաների հետ սկսել է վոկալի դասեր անցկացնել եւ գումար պահանջել նրանցից:

Ամեն տարի ամռանը մեկ ու կեսից երկու ամիս տնօրենը արձակուրդ է ուղարկել Նավասարդյանին, այդ ընթացքում խմբավարը չի վճարվել. «Ես ուզում եմ հասկանալ, թե այդքան տարի իմ աշխատավարձը ինչ է եղել, քանի որ գիտեմ, որ քաղաքապետարանը թաղապետարանի միջոցով տրամադրել է այդ գումարը»:

Անահիտ Բունիաթյանը հունիսի մեկին Նավասարդյանին պարտադրել է դիմում գրել եւ արձակուրդ մեկնել, սակայն օգոստոսի երեքին Նավասարդյանը ծանուցում է ստացել, որ իր հետ երկու ամիս առաջ աշխատանքային պայմանագիր է խզվել:

«Բունիաթյանը շուրջ տասը հոգու անուն ազգանուն է նշել փաստաթղթում, որոնք իբր թե հեռացվել են աշխատանքից, սակայն ընդամենը երկու հոգու է հեռացրել, որից մեկը ես եմ: Երբ գնացի նրա մոտ եւ պարզաբանում խնդրեցի, անգամ չբարեհաճեց դեմքիս նայել, համակարգչով խաղ էր խաղում, դա շատ վիրավորական է, ի վերջո հոր տարիքի մարդ եմ»,- ասաց Վաչագան Նավասարդյանը: Նավասարդյանը նշեց, որ Բունիաթյանն իրեն ասել է, որ աշխատանքից հեռացնելու պատճառը վերջինիս թոշակի անցնելն է:

ՀԺ-ի հետ զրույցում Ավանի մշակույթի տան տնօրենը Նավասարդյանին աշխատանքից հեռացնելը պարզաբանեց վերջինիս թոշակի անցնելով եւ սակավաթիվ խումբ ունենալով: Անահիտ Բունիաթյանը փոխանցեց, որ տարեկան 20 երեխա էլ չի ունեցել խումբը: Մինչդեռ Նավասարդյանը վստահեցնում է, որ 30-ին մոտ երեխաների հետ է միշտ պարապել, ինչը խմբավարը բացատրում է անվճար պարապմունքներ իրականացնելու հետ:

«Տասը տարի է՝ ինչ Նավասարդյանը մեզ մոտ խմբավար է աշխատում եւ արդեն մեծ է՝ 74 տարեկան: Ես, որպես տնօրեն, որպես երաժիշտ՝ նոր շունչ եմ ուզում, նոր ձայն եմ ուզում: Չեմ ուզում Նավասարդյանի մանկավարժական որակների մասին խոսել՝ զուտ մանկավարժական էթիկայի կանոններից ելնելով: Նրա օրոք ես չեմ ստացել այն որակը, որպեսզի հպարտությամբ ասեմ, որ ունեմ հրաշալի երգչախումբ»,- ասաց Անահիտ Բունիաթյանը:

Այսօր Ավանի մշակույթի տուն է հաճախում մոտ 300 երեխա: Կենտրոնն ունի անվճար եւ վճարովի խմբակներ, սակայն տնօրենը չցանկացավ ֆինանսների վերաբերյալ մեզ որեւէ տեղեկատվություն տրամադրել:

Վերջինս փաստեց, որ որպես ղեկավար, իրավունք ունի կենսաթոշակի տարիքում ցանկացած աշխատողի ազատել աշխատանքից, եւ որ իր քայլերը օրենքի սահմաններում են արվել: «Վաչագան Նավասարդյանը պետք է շնորհակալ լինի ինձնից որպես ղեկավարի, որ թոշակի տարիքում նրան աշխատելու հնարավորություն եմ տվել»,- ասաց նա:

Անահիտ Բունիաթյանը չմեկնաբանեց այն, որ տարիներ շարունակ նվագակցողի կլորիկ գումարն ինքն է ստացել. «Իրեն նվագակցող չէի հատկացնում, որովհետեւ անորակ դաշնակահար էր բերել: Բազմիցս առաջարկել եմ, որ ես կարող եմ լինել, որ ունեմ բավարար մասնագիտացում, բայց չի ցանկացել»:

Տնօրենը նշեց, որ Նավասարդյանն ինքն էլ չի ունեցել համապատասխան որակավորում. «Նոր էի նշանակվել տնօրեն, ոչ մեկին չէի ճանաչում այստեղ, թաղապետարանից զանգեցին, ասեցին, որ բարեկամ ունեն, որը երգչախումբ ունի եւ շատ որակյալ աշխատող է: Համաձայնվեցի, բայց նա ընդամենը կլարնետի դասատուի որակավորում ուներ, այս 10 տարվա ընթացքում ես չստացա այն որակը, որն ինձ պետք էր»,- ասաց Անահիտ Բունիաթյանը:

Վերջինս նաեւ փոխանցեց, որ Ավան մշակույթի տան հիմնադրման օրվանից ինքն է այդտեղ տնօրենը:

Սա, թերեւս պատահական չէ, քանի որ Անահիտ Բունիաթյանը Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերոջ՝ Արմեն Բունիաթյանի քույրն է:

Արմեն Բունիաթյանը, բացի Տարոն Մարգարյանի օգնականը լինելուց, համատեղ բիզնեսի համասեփականատեր է եղել: Նշենք, որ Տարոն Մարգարյանին եւ Արմեն Բունիաթյանին պատկանող «Ռոբերտ-Տարոն» ընկերությունը 2015-2018 թվականների հունիսին պետությունից խոշոր չափի հափշտակություն էր կատարել: «Ռոբերտ-Տարոն» ընկերության՝ պետությունից կատարած հափշտակության դեպքը բացահայտվել է ոստիկանության կողմից:

Անահիտ Բունիաթյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչ հիմքով է նշանակվել մշակույթի տան տնօրեն, նշեց, որ իր եղբոր՝ Արմեն Բունիաթյանի եւ Տարոն Մարգարյանի ընկերությունն ու մտերմիկ հարաբերությունները դրա հետ ոչ մի կապ չուն: «Ես՝ Անահիտ Բունիաթյանն եմ, ես տնօրենն եմ այս հիմնարկության եւ Արմեն Բունիաթյանը ոչ մի կապ չունի այս հիմնարկի հետ: Չքաղաքականացնե՛ք մշակույթի գործունեությունը: Ես երեք մասնագիտություն եւ բարձր որակավորում ունեմ այս պաշտոնը զբաղեցնելու համար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի փողոց դուրս եկածների թվում էր նաեւ Անահիտ Բունիաթյանը: Ավանի մշակույթի տան տնօրենը Տարոն Մարգարյանի «աջակիցների» շարքում առաջիններից էր:

Տպել
11882 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները