ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակության հետ, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը, Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը: 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխնցմամբ, քննարկվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերին առնչվող քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և ներգործության միջոցների արդյունավետությանը, կանանց և խոցելի այլ խմբերի քրեաիրավական պաշտպանության իրավիճակին, կառուցակարգերին առնչվող հացրեր: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կատարված և այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, որոնցով անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազին տրվել է իրավասություն հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Բացի այդ, շեշտվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մշակվել և ներկայումս լայնորեն գործադրվում են ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրեական գործ հարուցելու հիմքերի պարզման չափորոշիչներ, ինչն էապես նպաստում է նման դեպքերով քննությունների որակի և արդյունավետության բարձրացմանը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի և ՀՀ ՀՔԾ պետի և ՀՀ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդրին: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն նշել է, որ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալներ են ներգրավվել նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ներկայումս իրականացվում է ակտիվ նախաքննություն՝ այդ դեպքերի բոլոր հանգամանքների լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի բացահայտման նպատակով: Նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն, ինչի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է դատախազական խումբ: 

Անդրադառանլով ՀՀ ՀՔԾ պետի և ՀՀ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և հրապարակմանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ավելացրեց, որ հարուցվել է երկու քրեական գործ, և  ներկայումս իրականացվում է նախաքննություն ինչպես առերևույթ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու հանգամանքների բացահայտման,  այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր պաշտոնեական լիազորություններն անցնելու, այդ թվում նաև պաշտոնական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և պաշտոնական հանցագործությունների այլ մասնավոր դրսևորումները պարզելու ուղղություններով:   

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն իր հերթին նշել է, որ հատկապես անպատժելիության մթնոլորտ չստեղծելու նպատակով չափազանց կարևոր է հանցագործություններ կատարած բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովումը՝ դատավարության ողջ ընթացքում օրինականության և դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների լիարժեք ապահովմամբ

Տպել
800 դիտում

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով հանդես եկողների թվում շատ կոնկրետ քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնող մարդիկ կան

Մշակույթի և կրթության ոլորտերի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել՝ աջակցելով բողոքի ցույց անող երիտասարդներին

Բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ․ Միրզոյանը՝ Մել Դալուզյանի մասին պատմող աղմկահարույց ֆիլմի վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը խնդրել է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ

ՀՔԾ-ն ձերբակալել է նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին եւ նրա որդուն

Վազգեն Մանուկյանի հայտարարություններն ընդգծված քաղաքական էին, նույնիսկ՝ կուսակցական. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը որոշել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ԱԺ-ում չզրկել ձայնի իրավունքից

Երեւանի Գումի շուկայի հարակից տարածքի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը

Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկու հանքավայրը շահագործվել է՝ առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու. կա քրգործ