ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

ՀՀ ԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին արտակարգ իրավիճակների նախարությունում անցկացվել է «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժությունը ղեկավարում էր Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը: Վարժանքին մասնակցում էին պետական կառավարման մարմինների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունները:

Ուսումնավարժության նպատակներն էին՝
- փորձարկել «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի» նախագծի իրատեսությունը,
- պարզել ոլորտում առկա օրենսդրական եւ ինստիտուցիոնալ դաշտի բաց կողմերը,
- խաղարկել սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը,
- ինչպես նաեւ փորձարկել Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների կարողությունները:

Ըստ սցենարի՝ Հայաստան-Վրաստան (Ջավախքի տարածաշրջան) սահմանային տարածքում՝ Ջավախքի եւ Փամբակ-Սեւանի ակտիվ խզվածքների վրա, գրանցվել է 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Բավրայի սահմանային անցակետում միգրանտների մեծ հոսք է առաջացել: Անհրաժեշտ է դիտարկել ժամանակավոր տարանցման ճամբարի կազմակերպումը՝ գրանցման, տվյալների վերամշակման եւ բուժզննման կարիք ունեցող մարդկանց մշտապես աճող թվաքանակը վերահսկելու նպատակով:

Միգրացիոն հոսքի կառավարումն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն կա համապատասխան մարմինների ուժերը կենտրոնացնել սահմանային անցակետում, ուժեղացնել հերթափոխը, իրականացնել միգրանտների սահմանային հատման ընթացակարգերը եւ միգրացիոն հոսքերի կառավարումը: Միեւնույն ժամանակ, պետք է կազմակերպել միգրացիոն ճամբարի ծավալման եւ տեղակայման աշխատանքներն ու միգրանտների կենսաապահովումը:

Ուսումնավարժության ընթացում պետական կառավարման մարմինների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվել են առաջարկություններ, որոնք կներառվեն «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի» նախագծում:

Տպել
801 դիտում

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. Ջանջուղազյան

ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

Մեղավորության կանխավարկա՞ծ. Հերոյանը` քիլլե՞ր

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ (տեսանյութ)

Օդային աղետի պատճառների լաբիրինթոսում. անպատասխան հարցեր

Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով. նախարար

Պայքար կյանքի եւ մահվան միջեվ. հրաշքի հնարավորությունը չի բացառվում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ԱԳ նախարար

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Սուրենյան

Երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու պահը գա, դա կլինի. Մնացականյան

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)