Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջին այցը Շիրակի մարզ մեկնարկեց լրագրողների հետ որոշակի լարվածությամբ: Ոչ թե անձամբ փոխվարչապետն, այլ արարողակարգի պատասխանատուն էր խնդրահարույց իրավիճակի պատճառը: Նախ, Շիրակի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպումը որոշվեց եւ կայացավ որպես փակ խորհրդակցություն, այնուհետ լրագրողներին առաջարկվեց փոխվարչապետին հարցերն ուղղել փողոցում, շատ արագ եւ կարճ, քանի որ շտապ են եւ մարզում դեռ շատ անելիք ունեն ձեւակերպմամբ: Մինչ համայնքապետերի հետ հանդիպման ավարտը, սակայն, վեճը հարթվեց եւ նույն դահլիճում Տիգրան Ավինյանը պատասխանեց ՇՄ-ին եւ Գյումրուն վերաբերող հարցերին:  

Առաջին հարցը աշխատատեղերի ստեծմանն էր վերաբերում: Տիգրան Ավինյանն ասաց՝ կան արագ աշխատատեղեր ստեղծելու տարբերակներ: Առաջնայինը թեթեւ արդյունաբերության ոլորտն է, որին արդեն տրվում են ՛եւ մաքսային ե՛ւ հարկային արտոնություններ: Կառավարությունը ներկա պահին քննարկում է Գյումրիում թեթեւ արդյունաբերության դպրոցի հիմնման ծրագիր: Միայն թե Գյումրին այս հարցում խաբվելու հարուստ փորձ ունի: 4 տարի առաջ  կարի ֆաբրիկա բացելու եւ 400 աշխատատեղ հիմնելու խոստումով Վարդան Սրմաքեշը Գյումրիում տարածք ձեռք բերեց եւ մինչ օրս ոչինչ չի արվել այս ուղղությամբ: «Արդյո՞ք գիտեք այս մասին»,-հարցին պատասխանելու համար Տիգրան Ավինյանը խառը մտքերի մեջ ընկավ: Բայց վերջում հիշեց, որ վերջերս Փարիզում հանդիպել է Սրմաքեշին, խոսել են այս մասին: Հենց մեկ անգամ էլ հանդիպի, Սրմաքեշին կհիշեցնի:

Իրականում փոխվարչապետը ոչ միայն այս, այլեւ հնչած գրեթե բոլոր հարցերին ոչ թե ուղիղ հիմնավոր պատասխաններ տվեց, այլ հարցը շրջանցող եւ ընդհանրական ձեւակերպումներ արեց: Որ չլինի, թե հարցին չի պատասխանում:

«Տարոն Ավիա»-ի հետ կապված Տիգրան Ավինյանը ոչինչ չգիտեր, միայն ասաց, որ կառավարությունը որդեգրել է ազատ օդի գաղարափարախոսությունը՝ ե՛ւ հավասար հնարավորություններ են տրվելու ե՛ւ հավասար պահանջներ են ներկայացվելու բոլոր ավիաընկերություններին, այդ թվում եւ ազգային փոխադրողին:

«Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում, որովհետեւ կան նաեւ այլ ընկերություններ, հայկական ավիաընկերություններ, ովքեր կապվել են մեր հետ: Իմ տեսակետեն ասեմ, այս շուկայում դժվար է ունենալ փոքր ազգային փոխադրող, շատ բարդ խնդիր է: Պետք է լինի նորարարական տեխնոլոգիա, պետք է լինի նոր գաղափար, պետք է լինի նոր բիզնես ծրագիր, որը որ թույլ կտա նոր մարկետինգային մեթոդներով այդ ավիափոխադրողին մրցունակ լինել շուկայում: Եվ կառավարությունը պատրաստ է աջակցել բոլոր նմանատիպ ծրագրերին: Անձամբ ես որեւէ բանակցության չեմ մասնակցել, բայց վստահ եմ, որ կապ հաստատվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի հետ, քանի որ Տարոն Ավիան շատ ակտիվ եղել է հայկական շուկայում»:

Տիգրան Ավինյանը նաեւ նշեց, որ Շիրակ օդանավակայանում շուտով կսկսվեն վերանորոգման եւ նոր հատվածի կառուցման աշխատանքները:

Հյուսիս-հարավի պատմությունը դրական շեշտադրմամբ սկսած Ավինյանին անակնկալի բերեց տեղեկատվությունն այն մասին, որ արդեն երրորդ ամիսն է, Մարալիկի հատվածի ճանապարհաշինարարները աշխատավարձ չեն ստացել ու ընդամենը մի քանի օր առաջ գործադուլ են արել: Զարմացավ, բայց խոստացավ հենց այսօր հացը կարգավորել: 

Անօթեւանության խնդրի լուծման ի՞նչ տարբերակ է տեսնում փոխվարչապետը: «Էն ինֆորմացիան, որն ես ունեմ, արդեն պետք է այդ խնդիրը վաղուց լուծված լիներ: Բայց, հիմա փաստացի դեռ կան տնակներ: Սա նշանակում է, որ նախկինում վարված քաղաքականությունը սխալ է եղել: Տրամաբանական սխալ կա: Մենք պետք է հեղափոխության եղած կետից հետո արձանագրենք էն՝ ինչն ունենք, մեր առջեւ հստակ ժամկետներ դնենք եւ լուծենք էդ անօթեւան ընտանիքների խնդիրը»:

Նոր կառավարությունը նաեւ կշարունակի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Կումայրի պատմական միջուկի վերականգնման» ծրագիրը: Ներդրողներին համոզելու կարիք չկա, ընդամենը պետք է առաջարկել հրապուրիչ եւ շահավետ պայմաններ:

Իսկ ե՞րբ գյումրեցին էլ «խոպան» չի գնա եւ իր առօրյայում կզգա Թավշյա հեղափոխության թավիշն իրականում եւ մի փոքր հոգսաթափ կլինի՝ հարցին Տիգրան Ավինյանը պատասխանեց.

«Ջանք չենք խնայում, որ դա տեղի ունենա օր առաջ: Ես հուսով եմ, որ մեկ տարվա կտրվածքով արդեն իսկ որոշակի փոփոխություններ մարդն իր կյանքում կզգա: Ես հուսով եմ, որ հինգ տարվա կտրվածքով  արդեն այդ փոփոխությունը կլինի էական»,- զրույցը եզրափակեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Շիրակի մարզում իր աշխատանքային շրջագայությունը շարունակեց առանց ԶԼՄ ներկայացուցիչների:

Տպել
3403 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին