10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում է, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում․ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն

19/09/2018 schedule16:03

10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում են, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն

Տպագրված`14 Մարտի 2018

Աղբյուրը՝ Public Health England (Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն)

Հոդվածի հղումը՝ այստեղ

 

Ծխողների 58%-ը մինչ օրս փորձում է թարգել ծխելն առանց օգնության՝ չնայած այն հանգամանքին, որ դա ամենաանարդյունավետ ճանապարհն է։ Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալության զեկույցում նշվում է, որ նիկոտին պարունակող արտադրատեսակների (ինչպիսիք են, օրինակ, նիկոտինի փոխարինման թերապիան եւ էլեկտրոնային սիգարետը) վնասակար լինելու վերաբերյալ հանրային թյուրըմբռնումը կարող է նիկոտինի հետ կապված ռիսկի սխալ ընկալման արդյունք լինել:

Նիկոտինի օգտագործմամբ պայմանավորված ռիսկերը շատ ցածր կամ ոչ էական լինելու հավանականություն ունեն։ Որպես ապացույց՝ նիկոտինի փոխարինման թերապիան անվտանգ է եւ թույլատրված հղի կանանց ու սրտանոթային հիվանդներին։ Բացի այդ, ներկայումս արդեն իսկ միջազգային կոնսենսուս կա առ այն, որ էլեկտրոնային սիգարետը ավելի լավ այլընտրանք է, քան սիգարետը։ Իրականում սիգարետի ծուխի մեջ առկա քիմիական միացություններով է պայմանավորված ծխելու հետ կապված հիմնական վնասը։

Ներկայիս կամ նախկին 10 ծխողներից 4-ը սխալմամբ մտածում է, որ սիգարետում առկա նիկոտինն է ծխելու հետեւանքով առաջացող քաղցկեղի առաջնային պատճառը։ Բրիտանիայի բնակչության շրջանում նիկոտինի վնասի հետ կապված ճիշտ տեղեկացվածությունը բավականին ցածր է։ Մասնավորապես, 2017 թվականին․

  • Միայն 7.5%-ն էր տեղեկացված, որ ծխելու հետեւանքով առաջացած ռիսկի շատ փոքր ու աննշան մասն է կապված նիկոտինի հետ;
  • 14%-ը մտածում էր, որ նիկոտինն է գրեթե ամբողջ ռիսկի պատճառը;
  • 2%-ը դժվարացավ պատասխանել։

Միեւնույն ժամանակ, ծխելը հաջողությամբ թարգելու հավանականությունը զգալիորեն մեծանում է, երբ ծխողը թարգելու ընթացքում ստանում է աջակցություն։ Ուսումնասիրությունները փաստում են, որ․

  • Նիկոտինի փոխարինման թերապիայի (որի օրինակ են նիկոտինային սպեղանին ու մաստակը) կամ էլեկտրոնային սիգարետի օգտագործումը որպես թարգելուն օգնող միջոց մեկուկես անգամ մեծացնում են հաջողության հավանականությունը;
  • Առողջապահական ոլորտի մասնագետի կամ դեղագետի կողմից դուրս գրած ծխելը թարգելուն ուղղված դեղորայքի օգտագործումը երկու անգամ մեծացնում է ծխելը թարգելու հավանականությունը;
  • Ծխելը թարգելու տեղամասային ծառայության փորձագետի աջակցությունը ծխելը հաջողությամբ թարգելու լավագույն գրավականն է;
  • Թարգելուն օգնող միջոցների օգտագործումը, փորձագետի աջակցությանը զուգահեռ, չորս անգամ մեծացնում են ծխելը թարգելու հավանականությունը։
  • Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալության առողջության բարելավման գծով տնօրեն, պրոֆեսոր Ջոն Նյուտոնը ընդգծել է․

    «Նիկոտինից առաջացող ռիսկերի թյուրըմբռնումը կարող է հետ պահել ծխողներին թարգելուն օգնող միջոցների օգտագործումից, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետը կամ նիկոտինի փոխարինման թերապիան՝ նիկոտինային սպեղանին ու մաստակը։

    Նիկոտինը կախվածություն է առաջացնում, այնուամենայնիվ, ծխելու հետ կապված վնասը մեծամասամբ պայմանավորված է սիգարետի ծխում առկա հազարավոր քիմիական միացություններով։ Նիկոտինային հենքով թարգելուն օգնող միջոցների օգտագործումն օգնում է կառավարել  կախվածությունն ու դառնում հաջողությամբ ծխելը թարգելու լուծումներից մեկը։ Խորհուրդ չի տրվում կտրուկ դադարեցնել ծխելը, քանի որ դա առավել անարդյունավետ տարբերակն է։

    Լավագույն արդյունքի համար համոզվեք, որ օգտագործում եք նիկոտին փոխարինող միջոցների բավարար չափաքանակ այնքան ժամանակ, որքան հարկավոր է։ Դա կօգնի ձեզ ծխելը թարգել ու հեռու մնալ սիգարետի ծխից։ Թարգելուն օգնող միջոցների օգտագործմանը զուգահեռ Ծխելը թարգելու ծառայությունից օգտվելն ամենաարդյունավետն է։ Աջակցության ներկայումս հասանելի լայն շրջանակի պայմաններում չկա ծխելը թարգելու ավելի լավ պահ, քան հիմա է»։

    Մեծ Բրիտանիայի Հանրային առողջապահության գործակալությունը  աջակցել է Ազգային առողջապահական ծառայությանը երկրի ողջ տարածքում անել ամեն հնարավորը՝ այն իրապես ծուխից զերծ դառձնելու նպատակով։ Կառավարությունն էլ, Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունն էլ Ծխախոտի կարգավորման նոր պլանի ու Ազգային առողջապահական ծառայության հնգամյա պլանի շրջանակներում պարտավորվել են ծառայությունը դարձնել սիգարետի ծխից զերծ։

    Պրոֆեսոր Նյուտոնը մեկնաբանում է:

    «Որպեսզի Առանց ծուխ Ազգային առողջապահական ծառայությունն իսկապես իրականություն դառնա, շեշտը դնելու ենք բուժ հաստատություններին աջակցելուն, որ ծխելը թարգել ստիպելու փոխարեն ջանքերն ուղղեն ծխողներին թարգելու ընթացքում ընթացիկ աջակցություն ապահովելուն՝ ներառյալ ծխողներին քաջալերելը, որ օգտվեն նիկոտինային հենքով ծխելը թարգելու միջոցներից»։

    Ծխելու մակարդակը (չափահաս բնակչության 15.5% ) նվազագույնն է երբեւէ եղածներից, բայց Անգլիայում դեռ կան մոտ 7 միլիոն ծխողներ։ Ամեն տարի ծխելը Անգլիայում խլում է 79 000 մարդու կյանք, քսան անգամ ավելի ծխողներ էլ տառապում են ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունից։

    Ծխելու մակարդակի վիճակագրություն Մեծ Բրիտանիայում

    2016 թվականին, 18 տարեկանից մեծ չափահասների 15.5%-ը Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում ներկայումս ծխում է՝ ի համեմատ 2010 թվականին ունեցած 19.9%-ի։ 2000 թվականին 16 տարեկան եւ բարձր տարիքային խմբում ծխողների տեսակարար կշիռը կազմում էր 26.8%։  Ծխելու մակարդակը 2010 թվականից ի վեր նվազել է հատկապես երիտասարդների տարիքային խմբում՝ համաձայն Statistics on Smoking, England 2017 զեկույցի։

    Կառավարության նոր Ծխախոտի կարգավորման պլանը սահմանում է մի շարք պատվախնդիր մարտահրավերներ․

    • Չափահասների շրջանում ծխելու նախադեպը նվազեցնել 15.5%-ից 12 կամ ավելի ցածր տոկոսի,
    • 15 տարեկանում պարբերաբար ծխողների մակարդակը 8%-ից հասցնել 3 կամ ավելի ցածր տոկոսի,
    • հղիության ընթացքում ծխողների մակարդակը նվազեցնել 10.7%-ից 6 կամ ավելի ցածր տոկոսի։
Տպել
2938 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում