Փոխել քաղաքական ստատուս քվոն. ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին

19/09/2018 schedule12:34

Նոյեմբերին Միացյալ Նահանգներում սպասվում են ընտրություններ, որին մասնակցում են նաեւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Քարոզարշավի վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ը զրուցել է Միչիգանի նահանգային խորհրդի անդամի թեկնածու Մարի Մանուկյանի հետ:

Միացյալ Նահանգներում ակտիվորեն ընթանում է նախընտրական քարոզարշավը նոյեմբերին սպասվող դաշնային, նահանգային ու տեղական ընտրություններին ընդառաջ: Ընտրություններին մասնակցում են նաեւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Դեմոկրատական կուսակցության կողմից Միչիգանի նահանգային խորհրդի անդամի թեկնածու է առաջադրվել ամերիկահայ Մարի Մանուկյանը, ով օգոստոսին հաղթել է դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում:

«Ես պատրաստ եմ իմ կուտակած փորձն ու ներուժը ներդնել ի նպաստ մեր նահանգի ու համայնքի»,- ասում է Մանուկյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:

Երիտասարդ թեկնածուի թիմը իրականացնում է ակտիվ քարոզարշավ՝ Մարին «հանուն Միչիգանի» կարգախոսի ներքո: Թեկնածուն կարեւորում է համայնքային միասնությունը՝ խնդիրներին համապատասխան լուծումներ տալու համար:

«Նախընտրական քարոզարշավը ոչ թե իմ մասին է որպես անձի, այլ իրականում նրա մասին, թե միասնաբար ինչ ենք կարող անել որպես համայնք»,- ընդգծում է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն:

Մարի Մանուկյանն առաջադրվել է Միչիգանի Բլումֆիլդ Հիլսի շրջանային ընտրատարածքում, որը երկար տարիներ քվեարկում է հանրապետական թեկնածուի օգտին: Դեմոկրատական կուսակցության թեկնածու Մանուկյանը վստահ է, որ այս անգամ իրենց կհաջողվի փոխել քաղաքական ստատուս քվոն ընտրատարածքում:

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարին առաջնահերթություն է տալիս կրթության ոլորտին, մասնավորապես՝ հանրային դպրոցների խնդիրներին:

«Ընտրողներն ինձ հարցնում են, թե որն է այն հիմնախնդիրը, որին ես կանդրադառնամ առաջին հերթին ընտրվելու դեպքում: Դա մեր հանրային դպրոցներում առկա ճգնաժամային վիճակն է: Մենք այսօր ունենք դպրոցներ, ուր հաճախող սաները զրկված են խմելու ջրից»,- նշում է Մարի Մանուկյանը:

Այդ պատճառով թեկնածուն վստահ է, որ անհրաժեշտ է մեծացնել հանրային դպրոցների ֆինանսավորումը: Նրա առանձնացրած այլ խնդիրները վերաբերվում են խմելու ջրի ու բնապահպանական ոլորտների կարգավորմանը: Նա քննադատում է իր հանրապետական մրցակցի մոտեցումներն այս հարցերի շուրջ, սակայն ընդգծում, որ իր քարոզարշավը հիմնված է իր սեփական քաղաքական օրակարգի վրա:

Որպես ամերիկահայ, Մանուկյանը կարեւորում է նահանգի ամերիկահայ շրջանակների օժանդակությունը: Նա հույս ունի, որ տեղի ամերիկահայ համայնքը ինչպես օգոստոսի նախնական ընտրությունների ժամանակ, այնպես էլ նոյեմբերի հիմնական ընտրություններին կաջակցի երիտասարդ թեկնածուին:

«Պատիվ ունեմ ներկայացնելու ամերիկահայ համայնքը այս քարոզարշավում»,- ասում է Մանուկյանը:

Նա գտնում է, որ իր ընտրվելը կարող է լավ խթան հանդիսանալ երիտասարդ ամերիկահայերի համար ավելի ակտիվ ընդգրկվելու ամերիկյան հանրային կյանքում ու ծառայության ոլորտում, որը կնպաստի ամերիկահայության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների բարձրաձայնմանն ու դրանց լուծմանը, ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակում:

Տպել
2402 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը