Դասագրքերը քչություն են անում. աշակերտները սովորում են հեռախոսով լուսանկարված գրքի էջերից

Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասագրքերի սակավություն կա: Աշակերտների ծնողներն ահազանգում են, որ խնդիրը կապված է ոչ թե մեկ, այլ ընդհուպ մինչեւ մի քանի առարկաների դասագրքերի հետ: Ասում են, որ որոշ գրքեր երբեմն չեն կարողանում գտնել նաեւ գրախանութներում ու գրավաճառների մոտ՝ իհարկե ընդգծելով, թե ինչու պետք է իրենք ստիպված լինեն թանկ վճարել դասագրքերի համար: Ուսուցիչն, ըստ նրանց, հանձնարարում է օրվա դասը ու հայտարարում՝ ինձ չի հետաքրքրում, սովորեք ինչով ուզում եք: Առկա խնդիրն ինչ-որ կերպ լուծելու համար ծնողները հեռախոսով լուսանկարում են այդ օրվա դասի էջերը եւ տեղադրում ընդհանուր խմբերում, ու երեխաներն այդկերպ են ուսումնասիրում առարկան՝ վնասելով տեսողությունը:

Դպրոցներում պատահականության սկզբունքով մեր հարցումները ցույց տվեցին, որ խնդիրը բավական տարածված է ու կրում է պարբերական բնույթ: Երեւանի N180 հիմնական դպրոցում դասագրքերի պակաս կա 8-րդ դասարանում, եւ դա վերաբերում է բնագիտական առարկաներին՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ աշխարհագրություն: Երկու հատ 8-րդ դասարաններից ամեն մեկում չի բավականացնում մոտ 10 անուն դասագիրք: Գրադարանավարուհի Նարինե Օհանյանը, պատճառաբանելով ստեղծված իրավիճակն ասաց, որ դրանք տպագրվում են յուրաքանչյուր 4-5 տարին մեկ անգամ՝ դպրոցի պատվերով՝ ըստ աշակերտների կանխատեսվող թվի: Դասագրքերը պահպանվում են դպրոցում, յուրաքանչյուր տարի՝ տրամադրվելով սովորողներին՝ մինչեւ այդ դասագրքերի շահագործման ժամկետը լրանալը: Վերը նշված չորս առարկաների դասագրքերը տպագրվել են 2014 թվականին: Այն ժամանակ 8-րդ դասարանցիների թիվը 44 էր: Նոր տպագրություն լինելու է հաջորդ տարի, այնինչ այսօրվա դրությամբ դպրոցում շուրջ 60 ութերորդցի կա:

Այլ դասագրքեր նույնպես այստեղ պակասել են, բայց դրանք լրացվել են հինգ տարբեր դպրոցներից: «Տարբեր դասարանների գրքեր բերել եմ՝ 6-րդ դասարանից սկսած: Զանգել ենք դասագրքերը համակարգող մասնագետին, որը տիրապետում է բոլոր դպրոցներում առկա պատկերին, ասել է, որ մյուս դպրոցներում նույնպես այդ չորս առարկաների դասագրքերը չկան»,- ասաց N180 դպրոցի գրադարանավարուհին: Որեւէ դպրոցից ժամանակավորապես վերցված գրքի դիմաց աշակերտներից գանձված գումարը փոխանցվում է տվյալ հաստատության հաշվեհամարին: Մեր զրուցակցի փոխանցմամբ, կանխատեսվում է, որ հաջորդ տարի էլ բավականաչափ չի լինի 7-րդ դասարանի բնագիտական եւ պատմական առարկաների դասագրքերը: Նրա խոսքով, դժվար է հնգամյակի համար ճշգրիտ պատկերացնել աշակերտների հնարավոր թիվը, որպեսզի մինչեւ նոր դասագրքերի տպագրությունը դրանք համապատասխանեն աշակերտների թվին:

Լեոյի անվան N65 ավագ դպրոցում նույնպես դասագրքերը ոչ այնքան են, որքան անհրաժեշտ է: Դրանք կիսով չափ պակաս են բոլոր երեք դասարաններում՝ 10-րդներում, 11-րդներում եւ 12-րդներում: Ի տարբերություն նախորդ դպրոցի, այստեղ խնդիրը կապված է հումանիտար առարկաների դասագրքերի հետ՝ հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, ինչպես նաեւ հասարակագիտություն: Վերջին անգամ այս դպրոցի պատվերով տվյալ դասագրքերը տպագրվել են 2014 թվականին: Առաջիկա տպագրությունը կլինի 2019-ին: Դարձյալ նախկինում փոքր թվով աշակերտներ են ունեցել, հիմա նրանց քանակն ավելի մեծ է: N65 դպրոցի գրադարանավարուհի Արփիկ Պետրոսյանն ասաց, որ պակասը լրացրել են 2009 թվականին հրատարակված դասագրքերով, որոնք, ըստ սահմանված կարգի, այլեւս չպետք է գործածվեին՝ դրա համար նախատեսված հնգամյա ժամկետը լրանալու պատճառով, բայց եւ մաշված չեն: Այդ գրքերի դիմաց, ըստ նրա, աշակերտներից գումար չի գանձվել, իսկ հին ու նոր դասագրքերը դասարանների միջեւ բաշխվել են հավասարության սկզբունքով՝ մեկում մի առարկայինը, մյուսում՝ մեկ այլ եւ այդպես շարունակ:

Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Գասպարյանը նկատեց, որ դպրոցներում առաջացած խնդիրը դասագրքերի պատվերը ոչ ճիշտ պլանավորելու հետեւանք է ու կարծիք հայտնեց, որ դա անել իրականում հնարավոր է՝ նույնիսկ առաջիկա հինգ տարիների համար՝ հաշվի առնելով ցածր դասարաններում սովորողների քանակն ու փոփոխության դինամիկան:

«Հայաստանի Հանրապետությունում դասագրքերը բավարարում են, այլ խնդիր է, որ տվյալ դպրոցը կարող է չունենալ, մեկ այլ դպրոցից վերցնել՝ ժամանակավոր օգտագործման»,- ասաց նա: Բայց եթե դպրոցը չի կարողանում այնքան ճշգրիտ հաշվարկել իր կարիքը, որ ուրիշ դպրոցից վերցնելու անհրաժեշտություն չունենա, արդյո՞ք հնարավոր է, որ մեկը մյուսից դասագիրք վերցնելու արդյունքում բոլոր աշակերտներն ունենան բոլոր առարկաների դասագրքերը: «Ես ասում եմ, որ դա հնարավոր է, որովհետեւ մինչեւ հիմա դասագրքերի պլանավորումը հետեւյալ սկզբունքով է եղել. դպրոցը դասագրքերի պատվերը ներկայացրել է «մարզին», «մարզը» ամփոփել է, ներկայացրել է ԿԳՆ, ԿԳՆ-ն էլ ամփոփել է այդ ամբողջ պատվերը, որից հետո եղել է տպագրությունը: Այդ փուլերում բոլոր այդ հաշվարկները կատարվում են, որպեսզի հնարավորին չափով ճիշտ լինի: Դրա համար մեր հանրապետությունում չկա այդպիսի տեղ, որ գիրք չլինի»,- պատասխանեց նա:

N180 դպրոցին անհրաժեշտ 4 անուն դասագրքերն էլ, ըստ Գոռ Գասպարյանի, ինչ-որ տեղ կան: Բայց թե հատկապես որտեղ, նա դժվարացավ նշել: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ընթացիկ ուսումնական տարվանից գործարկվել է ավտոմատացված կառավարման համակարգ, որի շնորհիվ հնարավորություն ունեն ուղիղ հետեւել նաեւ դպրոցներում աշակերտների քանակին եւ հարկ եղած դեպքում ուղղորդել դասագրքերի պատվերի հարցում, նաեւ հուշել, թե պակասող դասագրքերը որ դպրոցում են առկա: Գոռ Գասպարյանը վստահեցրեց, որ համակարգի շնորհիվ արդեն այս տարի հրատարակված դասագրքերի հետ կապված խնդիրներ չեն առաջացել եւ ամեն հաջորդ տարի դա կնվազի՝ նոր տպագրություններին զուգահեռ:

Տպել
3100 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին